Ստեպան Խալտուրին

Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրին (ռուս

Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրին (ռուս.՝ Степан Николаевич Халтурин, դեկտեմբերի 21 1856 (հունվարի 2 1857), Ժուրավլի, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 22 (ապրիլի 3), 1882, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բանվոր, հեղափոխական ահաբեկիչ, Ձմեռային պալատի (1880) և մի շարք այլ ահաբեկչության գործողությունների կազմակերպիչ-իրականացնող, «Ռուս բանվորների հյուսիսային միություն» կազմակերպության հիմնադիր։

Ստեպան Խալտուրին
Степан Халтурин
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21 1856 (հունվարի 2 1857)
ԾննդավայրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ժուրավլի, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22 (ապրիլի 3), 1882 (25 տարեկան)
Մահվան վայրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Օդեսսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանQuarantine Cemetery
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական և ահաբեկիչ
ԿուսակցությունՆարոդնայա վոլյա
Commons-logo.svg Stephan Khalturin Վիքիպահեստում

1875 թվականին դարձել է Պետերբուրգի «Ընկերների միության» անդամ։ Վ. Օբնորսկու հետ ստեղծել և ղեկավարել է «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (1878 - 18801879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում անհաջող մահափորձ է կատարել Ալեքսանդր II-ի դեմ։ 1882 թվականին Օդեսայում աշխատել է «Օդեսայի բանվորական խմբի» կազմակերպման համար։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Халтурин Степан Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։