Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Լևոնի Վարդանյան (ծնվել է հոկտեմբերի 26-ին 1951 թվական, Երևան), ազատամարտիկ, բուժքույր։

Անահիտ Վարդանյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1951(1951-10-26) (72 տարեկան)

Ավարտել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոց-կենտրոնի բուժքույրական դասընթացները (1981 թվական)։ 1988-1994 թվականներին «Սիսական» և այլ կամավորական ջոկատների, Էջմիածնի կամավորական 5-րդ բրիգադի և այլ զորամասերի կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Գետավան, Խունկութալա, Վաղուհաս, Կիչան, Առաջաձոր և այլն), Հադրութի (Էդիլլուի ձորակի գյուղեր), Կուբաթլուի (Սանասար), Ջաբրայիլի (Ջրական), Ֆիզուլիի (Վարանդա), Լաչինի (Բերձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Փրկել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։