Սիսական կամավորական զորամիավորում

«Սիսական» կամավորական զորամիավորում։ 1988թ․ փետրվարին Արցախյան շարժում Սիսիանում և շրջակա գյուղերում առաջ է բերում ինքնապաշտպանական խմբերի կազմավորում։ 1988 թվականի նոյեմբերին Ղարաբաղ կոմիտեին կից ստեղծվում է մարտական թև։ Սիսական ջոկատը կազմավորվում է Սիսիանում՝ շրջանի գյուղերի և Սիսիան քաղաքի ջոկատների միավորումից։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, 4 վաշտ։ 1989-1994 թվականներին ջոկատներն առանձին կամ գումարտակը, զորամիավորումը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի, Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (հյուսիսային և հարավային սահմաններ), Մեղրիի (Օրդուբադին հարող սահման), Կապանի ռմբակոծող կրակակետերի ճնշմանը, Գորիսի (Կոռնիձոր, Տեղ, Խոզնավար) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք», միջանցքի հարավային և հյուսիսային սահմաններ), Մարտակերտի (Դրմբոն, Կիչան, Հաթերք, Ումուդլու, Սրխավենդ, Զագլիկ, Մեծշեն, Կուսապատ, Զարդախաչ, Գետավան, Մեհմանա, Գյուլաթաղ, Ջայնաթաղ, «Պուշկինլայ» բարձունք), Քարվաճառի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Ոսկանյանը, Հ. Ազոյանը, Ա. Մինասյանը։

Սիսական կամավորական զորամիավորում
Քարվաճառ
1993թ․ Քարվաճառ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍիսիանի շրջան
Պատմություն
Ստեղծվեց--
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Զորամիավորումից զոհվել է 87 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։