Ուխտաձոր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան մասում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 72 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ուխտաձոր
ադրբ.՝ Edilli
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՀամայնքԵլիզավետպոլի նահանգ, Հադրութի շրջան և Մարտունու շրջան
Այլ անվանումներԷդիլլու
ԲԾՄ715 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն327 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Ուխտաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ուխտաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 902.0 հա տարածք, որից 720.3 հա գյուղատնտեսական նշանակությում, 119.1 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Հոսող» և «Անտառային ջրեր»։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն

խմբագրել

Ուղտախաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 309 մարդ, կա 80 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 356 372 360

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1692 թ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.):

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 46 աշակերտներ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 136.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել