Ամիտավ Գոշ (հուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3][…], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ գրող։ Հիմնականում գրում է պատմավեպեր և նովելներ՝ անգլերեն լեզվով։ Հայտնի վեպերից են «Կակաչների ծովը» (2008) և «Ծխի գետը» (2011)։ Ծնվել է սպայի ընտանիքում։ Ուսանել է Դելիում և Օքսֆորդում։ Ներկայումս ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքում։

Ամիտավ Գոշ
բենգալերեն՝ অমিতাভ ঘোষ
Ծնվել էհուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԿալկաթա, Հնդկաստան
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, գրական քննադատ և միջազգային ֆորումի մասնակից
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Հնդկաստան[4][5][6]
ԿրթությունԴուն դպրոց, Սուրբ Ստեֆանի քոլեջ, Դելիի համալսարան, Սուրբ Էդմունդ Հոլ և Delhi School of Economics?
Ուշագրավ աշխատանքներԱպակե պալատ, Կակաչների ծովը, Ծխի գետը, The Calcutta Chromosome? և The Great Derangement?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան
Պարգևներ
ԱմուսինԴեբորա Բեյքեր
Կայքamitavghosh.com
 Amitav Ghosh Վիքիպահեստում

Կրթություն Խմբագրել

Գոշը սովորել է The Doon արական դպրոցում, որտեղ «The Doon School Weekly» շաբաթաթերթի խմբագիրներից էր։ Դպրոցում նրա հետ սովորում էին նաև գրողներ Վիկրամ Սեթը և Ռամ Գուհան[8]։ Դպրոցից հետո կրթությունը շարունակեց Սուրբ Ստեֆանի քոլեջում, Դելիի համալսարանում և Դելիի տնտեսագիտական դպրոցում։ Այնուհետև Ինլաքս հիմնադրամից կրթաթոշակ ստացավ՝ Օքսֆորդի Սուրբ Էդմունդ քոլեջում սոցիալական մարդաբանության դոկտորի աստիճան ստանալու համար[9]։

Կենսագրություն Խմբագրել

Ամիտավ Գոշը ծնվել է 1956 թվականի հուլիսի 11-ին բենգալական հինդի ընտանիքում՝ Հնդկաստանի մինչ անկախության բանակի փոխգնդապետ Շաիլենդրա Չանդրա Գոշի ընտանիքում։ Առաջին աշխատանքը Նոր Դելիի Ինդիան Էքսպրես թերթում էր։

Գոշը կնոջ՝ Դեբորա Բեյքերի հետ ապրում է Նյու Յորքում։ Կինը In Extremis: The Life of Laura Riding (1993)-ի Լաուրա Ռայդինգի կենսագրության հեղինակն է, ինչպես նաև «Little, Brown and Company» հրատարակչատան գլխավոր խմբագիրը։ Ունեն 2 երեխա՝ Լայլան և Նայանը։ Կալկուտայի Սոցիալական գիտությունների ուսումնասիրման կենտրոնի և Տրիվանդրումի Զարգացման ուսումնասիրությունների կենտրոնի իսկական անդամ է։ 1999 թվականին Գոշը միացավ Քուինզ քոլեջի ֆակուլտետին, Նյու Յորքի քաղաքային համալսարանին՝ որպես պատմահամեմատական գրականության պրոֆեսոր։ 2005 թվականից պրոֆեսոր է նաև Հարվարդի համալսարանի անգլերենի ամբիոնում։ Հետագայում Գոշը վերադարձավ Հնդկաստան և սկսեց աշխատել Իբիսի եռագրության վրա, որը ներառում է «Կակաչների ծովը», «Ծխի գետը» և «Կրակի հեղեղը» (տպագրված 2015 թվականի մայիսին)։

2007 թվականին հնդկական կառավարության կողմից ստացել է Փադմա Շրի մրցանակ[10]։ 2009 թվականին դարձել է Գրականության արքայական միության իսկական անդամ[11]։ 2015 թվականին Գոշը հիմնեց Ford Foundation Art of Change Fellow հիմնադրամը։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. http://www.nytimes.com/1989/07/02/books/dropping-in-on-the-third-world.html
  5. http://www.nytimes.com/2008/12/04/opinion/l04mumbai.html
  6. http://www.nytimes.com/2011/09/16/books/brooklyn-book-festival-brings-authors-to-town-on-sunday.html
  7. http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
  8. Nicholas Wroe։ «Amitav Ghosh: ‘There is now a vibrant literary world in India – it all began with Naipaul’ | Books»։ The Guardian։ Վերցված է 2015 թ․ մայիսի 27 
  9. «A scholarship worth going after - The Times of India»։ Timesofindia.indiatimes.com։ 2002-01-17։ Վերցված է 2015 թ․ մայիսի 27 
  10. http://india.gov.in/hindi/myindia/Padma%20Awards.pdf։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17  (չաշխատող հղում)
  11. «Royal Society of Literature All Fellows»։ Royal Society of Literature։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-05-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 

Արտաքին հղումներ Խմբագրել