Համամ Ամատունի
Համամ Ամատունի (8-րդ դար, Արտազ, Վասպուրական, Արմինիա կուսակալություն - 9-րդ դար, Համշեն, Արմենիակոն, Բյուզանդական կայսրություն), Վասպուրականի Արտազ գավառի իշխան, 790 թվականից Համշենի հիմնադիր իշխան։
Համամ Ամատունի | ||
| ||
---|---|---|
8-րդ դար | ||
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ծննդյան օր | 8-րդ դար | |
Ծննդավայր | Արտազ, Վասպուրական | |
Վախճանի օր | 9-րդ դար | |
Վախճանի վայր | Համշեն | |
Դինաստիա | Ամատունիներ | |
Հայր | Շապուհ Ամատունի |
Շապուհ Ամատունու որդին։
Կենսագրություն
խմբագրել788 թվականին արաբների հալածանքներից նեղվելով՝ Համամ Ամատունին իր հոր՝ Շապուհ Ամատունու հետ միասին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) 12 հազար հայ գաղթականների գլուխն անցած փորձում են գաղթել Բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմ, սակայն արաբները ընկնում են նրանց ետևից, բայց կրում են պարտություն։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին հաստատվում են Բյուզանդիայի Խաղտիք բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ Ամատունի իշխանը հիմնում է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով էլ կոչվել է գավառակը, իսկ հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
Ծանոթագրություններ
խմբագրել- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 23
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |