Նապոլեոն Ամատունի

հայ մշակութային գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Իշխան Նապոլեոն Ամատունի (1835, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1899(1899-02-13)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ մշակութային գործիչ‚ ռեժիսոր։

Նապոլեոն Ամատունի
 
Մասնագիտություն՝ ռեժիսոր
Ծննդյան օր 1835
Ծննդավայր Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 13, 1899(1899-02-13)[1]
Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Հովհաննես Ամատունի
Զավակներ Եվգենյա Ամատունի

Հովհաննես Ամատունու կրտսեր որդին, Պետրոս և Միքայել Ամատունիների եղբայրը, Ամատունիների ազնվական տոհմից[2]։

Կենսագրություն խմբագրել

Նապոլեոն Ամատունին ծնվել է 1835 թվականին Թիֆլիսում, Ամատունիների ազնվական տոհմի ներկայացուցիչ Հովհաննես Ամատունու ընտանիքում[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1879-1882 թվականներին՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի նախագահ,
  • 1883-1893 թվականներին՝ Թիֆլիսի հայկական դրամատիկական ակումբի նախագահ[2]։

Մահացել է 1899 թվականի փետրվարի 13-ին Թիֆլիսում[2]։

Ընտանիքը խմբագրել

Նապոլեոն Ամատունու կնոջ անուն անհայտ է։ Ունեցել է երեք դուստր՝

  • Ելենա Ամատունի
  • Ադելաիդա Ամատունի
  • Եվգենյա Ամատունի, ամուսնացել էր իր ազգական Նիկոդիմոս Ամատունու հետ։

Բեմադրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=1974
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով)», ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005.