Միքայել Ամատունի

Հասարակական գործիչ‚

Իշխան Միքայել Ամատունի (հոկտեմբերի 16, 1834(1834-10-16), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1865), հայ գրական-հասարակական գործիչ‚ լրագրող[1], դիվանագիտական գիտությունների թեկնածու (1859)[2]։ Հովհաննես Ամատունու երկրորդ որդին, Պետրոս և Նապոլեոն Ամատունիների եղբայրը, Ամատունիների ազնվական տոհմից։

Միքայել Ամատունի
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան (1856) և Դորպատի կայսերական համալսարան (1859)
Մասնագիտություն՝ լրագրող
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1834(1834-10-16)
Ծննդավայր Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1865
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Հովհաննես Ամատունի

Կենսագրություն խմբագրել

Միքայել Ամատունին ծնվել է 1834 թվականի հոկտեմբերի 16-ին Թիֆլիսում[1], Ամատունիների ազնվական տոհմի ներկայացուցիչ Հովհաննես Ամատունու ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, ապա տեղափոխվել է Դորպատի համալսարան, որտեղ սովորել է՝ 1856 թվականի հունվարից մինչև 1859 թվականը։ ԸՆդհատումներով սովորել է Իրավագիտության ֆակուլտետի դիվանագիտության բաժնում։ 1859 թվականի մայիսին ավարտելով Դորպատի համալսարանը, ստացել է՝ դիվանագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտապնելու համար գրել է՝ «Օրդին Նշչոկին, Ռուսաստանի ամենանշանավոր դիվանագետը 17-րդ դարում» հոդվածը, որը ամփոփվել է 186 էջանոց մի տետրակի մեջ և պահվում էր իր թղթածրարում[2]։ Մահացել է 1865 թվականին[1]։

Աշխատություններ խմբագրել

  • «Օրդին Նշչոկին, Ռուսաստանի ամենանշանավոր դիվանագետը 17-րդ դարում», 1859[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայ նոր գրականության ժամանակագրություն․ 1801-1850», Սուրեն Շտիկյան
  2. 2,0 2,1 2,2 «Հանդես ամսօրյա»‚ 1941‚ № 7-12 («Դորպատի հայ ուսանողությունը»), էջ 248-249․