Աբու ալ-Կասիմ Խալաֆ իբն ալ-Աբաս ալ-Զահրավի ալ-Անսարի[4] (արաբ․՝ أبو القاسم خلف بن العباس الزهراوي‎‎, Abū al-Qāsim Khalaf ibn al-'Abbās al-Zahrāwī al-Ansari&lrm, հանրայնորեն հայտնի է Ալ-Զահրավի (الزهراوي), լատինացված՝ Abulcasis (արաբերեն Abū al-Qāsim-ից) անվանաձևով, 936[1][2][3], Մեդինա Ասաարա, Կորդովա - 1013[1][2][3], Կորդովա), արաբական ծագումով[5]միջնադարյան բժիշկ, գիտնական, որ գործել է Անդալուսիայում (ներկայիս Իսպանիայի տարածքում)։ Համարվում է միջնադարի մեծագույն վիրաբույժը[6]. արժանացել է «վիրաբուժության հայր» պատվանունին[7][8][9]։

Ալ-Զահրավի
արաբ․՝ أبو القاسم خلف بن عبَّاس الزهراوي‎‎
Al-Zahrawi Portrait.jpg
Ծնվել է936[1][2][3]
Մեդինա Ասաարա, Կորդովա
Մահացել է1013[1][2][3]
Կորդովա
Մասնագիտությունվիրաբույժ, անատոմ, դեղագործ և փիլիսոփա
Գործունեության ոլորտբժշկություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Abulcasis Վիքիպահեստում

Ալ-Զահրավիի գլխավոր աշխատությունը «Ալ-Թասրիֆ»-ն է (Kitab al-Tasrifերեսուն հատորից բաղկացած բժշկագիտական մի հանրագիտարան[10], որի՝ վիրաբուժությանը վերաբերող բաժինը տասներկուերորդ դարում թարգմանվել է լատիներեն, լայն տարածում ստացել եվրոպական երկրներում և առնվազն հինգ դար շարունակ ծառայել որպես օրինակելի ուսումնական ձեռնարկ[11]։ Ալ-Զահրավիի նորարարական ներդրումները վիրաբուժական գործիքների պատրաստման ու դրանց կիրառման և ընդհանրապես վերքերի բուժման բնագավառներում հսկայական ներգործություն են ունեցել ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում՝ ընդհուպ մինչև նոր ու նորագույն ժամանակները. նրա որոշ հայտնագործություններ կիրառություն են գտնում մինչև անգամ մեր օրերի բժշկության մեջ[12]։ Առաջին անգամ նա է օգտագործել կետգուտը՝ վիրահատության ժամանակ ներքին կարեր դնելու, արյան անոթները կապելու նպատակով. նրա հորինած վիրաբուժական շատ գործիքներ ներկայումս էլ օգտագործվում են մարդկանց բուժելու համար։

Ալ-Զահրավին առաջինն է բացահայտել հեմոֆիլիայի ժառանգական բնույթը, առաջին բժիշկն է եղել, ով նկարագրել է արտաարգանդային հղիության մի տարատեսակը հանդիսացող աբդոմինալ (որովայնային) հղիությունը, որը նրա ժամանակներում անուղղելի, պարզապես մահացու էր համարվում։ Առաջինն է հայտնաբերել կաթվածի արմատական պատճառները։ Բացի այդ՝ ստեղծել է վիրաբուժական գործիքներ ու հարմարանքներ կեսարյան հատում կատարելու, աչքերի կատարակտը բուժելու[12], ինչպես նաև հարմարանքներ ականջը, միզածորանը հետազոտելու, որկոր ներթափանցած օտարածին մարմինները հանելու համար։

ԿենսագրությունԽմբագրել

Ալ-Զահրավին ծնվել է անդալուսական Կորդովայից 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած Ասաարա քաղաքում, իր բնօրրանի հիմնադրումից՝ 936 թվականից ոչ տևական ժամանակ անց (ծննդյան հստակ տարեթիվը հայտնի չէ)։ Նրա լրիվ անվան մեջ տեղ գտած «Անսարի»-ն հուշում է, որ իր ծագումով առնչություն է ունեցել Մեդինայի Անսարի տոհմի հետ[13] [5]:

Կյանքի մեծ մասն անց է կացրել Կորդովայում, որտեղ ուսանել է, փորձեր կատարել, զբաղվել գործնական բժշկությամբ, վիրաբուժությամբ, հասուն տարիքում՝ նաև դասավանդել է, իր կուտակած հարուստ փորձը փոխանցել սաներին։ Երկար տարիներ եղել է Անդալուսիայի խալիֆ Ալ-Հաքամ Երկրորդի պալատական բժիշկը։ Նրան առաջին անգամ իր գրվածքներից մեկում հիշատակել է Աբու Մուհամադ բին Հազմը (993–1064), որը Ալ-Զահրավիին ներառել է Մավրական Իսպանիայի խոշորագույն բժիշկների շարքում։ Իսկ անվանի բժշկի համեմատաբար հանգամանալի առաջին կենսագրականը հեղինակել է Ալ-Հումայդին՝ նրա մահից վեց տասնամյակ անց (այդ կենսագրությունը զետեղվել է Jadhwat al-Muqtabis/«Անդալուսցի գիտնականների մասին» գրքում)։

ՊատկերասրահԽմբագրել

Էջեր «Ալ-Թասրիֆ»-ի լատիներեն հրատարակությունիցԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 British Museum person-institution thesaurus
  4. Hamarneh, Sami Khalaf; Sonnedecker, Glenn Allen (1963). A Pharmaceutical View of Abulcasis Al-Zahrāwī in Moorish Spain: With Special Reference to the "Adhān,". Brill Archive. p. 15.
  5. 5,0 5,1 Hamarneh Sami Khalaf, Sonnedecker, Glenn (1963)։ A Pharmaceutical View of Abulcasis Al-Zahrāwī Moorish Spain: With a Special Reference to the "Adhān"։ Brill Archive։ էջ 15 "Al-Zahrawi's ancestry then, one might infer, goes back to the Arabian Peninsula, to the inhabitants of "al-Madinah," the first city that accepted the message of Islam."
    • Meri, Josef W. (2005). Medieval Islamic Civilization: An Encyclopedia. Routledge. p. 783."The greatest surgeon of the medieval ages was Abu'l-Qasim az Zahrawi (d. 1010), a most important representative of the Andalusian school."
    • Weinberg, Steven (2015). To Explain the World: The Discovery of Modern Science. Penguin Books Limited."al-Zahrawi (Abulcasis) was born in 936 near Cَrdoba, the metropolis of Andalusia, and worked there until his death in 1013. He was the greatest surgeon of the Middle Ages, and highly influential in Christian Europe."
    • Gerli, E. Michael (2017). Routledge Revivals: Medieval Iberia (2003): An Encyclopedia. Routledge. p. 12."Book 30, on surgery, was translated in the twelfth century by Gerard of Cremona (Liber Alsahravi de cirurgia) and it established the reputation of Abulcasis as the greatest surgeon of the Middle Ages."
  6. Krebs, Robert E. (2004). Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the Middle Ages and the Renaissance. Greenwood Publishing Group. p. 95." Al-Zahrawi (930 or 963–1013 C.E.), also known as Abu-Al Quasim Khalaf ibn'Abbas al-Zahrawi, was a court physician. Sometimes referred to as the "father of surgery,"
  7. Estreicher, Stefan K. (2006). Wine: From Neolithic Times to the 21st Century. Algora Publishing. p. 46."Al-Zahrawi (936-1013), better known as Albucasis, writes a 30-volume medical encyclopedia and designs modern-looking surgical instruments. Many consider him the father of surgery."
  8. Ahmad, Z. (St Thomas' Hospital) (2007), «Al-Zahrawi - The Father of Surgery», ANZ Journal of Surgery 77 (Suppl. 1): A83, doi:10.1111/j.1445-2197.2007.04130_8.x 
  9. al-Zahrāwī Abū al-Qāsim Khalaf ibn ʻAbbās, Studies Gustave E. von Grunebaum Center for Near Eastern (1973)։ Albucasis on surgery and instruments։ University of California Press։ ISBN 978-0-520-01532-6 
  10. «Abū al-Qāsim | Muslim physician and author»։ Encyclopedia Britannica (անգլերեն) 
  11. 12,0 12,1 Cosman Madeleine Pelner, Jones Linda Gale (2008)։ Handbook to Life in the Medieval World։ Handbook to Life Series 2։ Infobase Publishing։ էջեր 528–530։ ISBN 978-0-8160-4887-8 
  12. Hamarneh Sami Khalaf, Sonnedecker, Glenn (1963)։ A Pharmaceutical View of Abulcasis Al-Zahrāwī Moorish Spain: With a Special Reference to the "Adhān"։ Brill Archive։ էջ 15"The incipit to the seventeenth treatise in these manuscripts gives al–Zahrawi the additional title of "al–Ansari," the physician. From this, one could infer that al–Zahrawi is the scion of "al–Ansar, the people of "al–Madinah". and hence the nickname "al–Ansari." 

ԳրականությունԽմբագրել

  • Al-Benna Sammy (29 September 2011)։ «Albucasis, a tenth-century scholar, physician and surgeon: His role in the history of plastic and reconstructive surgery»։ European Journal of Plastic Surgery 35 (5): 379–387։ doi:10.1007/s00238-011-0637-3 
  • al-Zahrāwī Abū al-Qāsim Khalaf ibn ʻAbbās (1973)։ مقالة في العمل باليد: A Definitive Edition of the Arabic Text։ University of California Press։ ISBN 9780520015326 
  • Arvide Cambra Luisa Maria (1994)։ Un tratado de polvos medicinales en Al-Zahrawi։ University of Almeria։ ISBN 978-8482400020 
  • Arvide Cambra Luisa Maria (1996)։ Tratado de pastillas medicinales segْn Abulcasis։ Junta de Andalucia։ ISBN 978-8460554851 
  • Arvide Cambra Luisa Maria (2000)։ Un tratado de oftalmologيa en Abulcasis։ University of Almeria։ ISBN 978-8482402413 
  • Arvide Cambra Luisa Maria (2003)։ Un tratado de odontoestomatologيa en Abulcasis։ University of Almeria։ ISBN 978-8482406367 
  • Arvide Cambra Luisa Maria (2010)։ Un tratado de estética y cosmética en Abulcasis։ Grupo Editorial Universitario (GEU)։ ISBN 9788499153421 
  • Pormann Peter E. (2004)։ The Oriental Tradition of Paul of Aegina's Pragmateia։ BRILL։ ISBN 9789004137578 
  • Hamarneh Sami Khalaf, Sonnedecker Glenn Allen (1963)։ A Pharmaceutical View of Abulcasis Al-Zahrāwī in Moorish Spain: With Special Reference to the "Adhān,"։ Brill Archive 
  • Facsimile of codex: Abu´l Qasim Halaf ibn Abbas al-Zahraui – Chirurgia; Vienna, Austrian National Library, Cod. Vindob. S. N. 2641, Southern Italy, 2nd half of the 14th century, Akademische Druck- u. Verlagsanstalt (ADEVA) Graz 1979, Complete colour facsimile edition of the 166 pp. (78 fol. + 8 pp. + 2 pp.) in original size 405 x 280 mm. 227 smaller golden initial letters, 1 ornamental page, 1 pen drawing and 68 miniatures with illustrations from the medical sphere; text in Gothic Rotunda. Binding: Leather. All folios are cut according to the original. Commentary volume: E. Irblich, Vienna. 70 pp. text and 11 illustrations, cloth. Facsimile and commentary in a solid slip case. Limited edition: 960 numbered copies. CODICES SELECTI, Vol. LXVI
  • Usamah Demeisi: Zur Geschichte der Erforschung von Leben und Werk des Abu l-Qāsim az-Zahrāwī (um 936 — um 1013) : unter besonderer Berücksichtigung der Zahnheilkunde. Berlin 1999. ISBN 3-933346-74-6.
  • Heinz Schott: Meilensteine der Medizin. Dortmund 1996. ISBN 3-611-00536-3.
  • Marianne Engeser: Der «Liber servitoris» des Abulkasis (936—1013) : Übers., Kommentar u. Nachdr. d. Textfassung von 1471. Stuttgart 1986. (lateinisch und deutsch) ISBN 3-7692-0967-2.
  • Lutfi Rida: Abulkasim Unfallchirurgie. Düsseldorf 1967.
  • Chirurgia : vollst. Faks.-Ausg. im Orig.-Format von Codex series nova 2641 d. Österr. Nationalbibliothek. ISBN 3-201-01116-9.
  • Sami Khalaf Hamarneh /Glenn Sonnedecker: A pharmaceutical view of Abulcasis al-Zahrāwī in Moorish Spain : with special reference to the «Adhān». Leiden 1963.

Արտաքին հղումներԽմբագրել