Մարթեն Յորգանց (Marten Yorgantz, հունիսի 24, 1946(1946-06-24), Ստամբուլ, Թուրքիա), ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր։

Մարթեն Յորգանց
Ի ծնե անունMarten Yorgantz
Ծնվել էհունիսի 24, 1946 (77 տարեկան) Ստամբուլ
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր Ֆրանսիա
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով։ Ելույթներ է ունեցել 1965 թվականից։ Ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ 1973 թվականին Առնո Բաբաջանյանի հրավերով եկել է Հայաստան։

Հայկական երգացանկի առաջին երգերի հեղինակը Առնո Բաբաջանյանն է։

Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգեր։ Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ։ Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր։

Յորգանցի երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալական և ֆրանսիական երգեր։ Թողարկել է 24 ձայնասկավառակ։

1977 թվականին հանդես է եկել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, 1978 թվականին «Մոր» նվագախմբի հետ՝ Մոնրեալում։

Թողարկել է ձայնասկավառակներ («Յորգանցը երեխաների համար», 1992, «Հայաստան 2006», 2006, «Լավագույնը», 2007, և այլն)։

Յորգանցի մանկական երգերն առանձնանում են ինքնատիպ թեմաներով, բանաստեղծական մեղեդայնությամբ։

Մենահամերգներով եղել է Երևանում, Գյումրիում, Արցախում (Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ

1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է «Cappadocia» ռեստորանը[1]։ 1980 թվականին Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել։ Այժմ այն փակ է։ Սպիտակի երկրաշարժից հետո հանդես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե բարձրախոս» մրցանակ, Փարիզ, 1967
  • «Կարոտ» փառատոնի ոսկե մեդալ, Մոսկվա, 2008

Ձայնասկավառակներ խմբագրել

  • «Յորգանցը երեխաների համար», 1992
  • «Հայաստան 2006», 2006
  • «Լավագույնը» (Armenian Music Center), 2007[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biography». Last.fm. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  2. «Yorgantz in Armenian Music Center». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։