Ալֆորվիլլում Հայոց ցեղասպանության հուշարձանի ռմբակոծումներ

Ալֆորվիլլում Հայոց ցեղասպանության հուշարձանի ռմբակոծումը կատարվել է մի խումբ վարձու մարդասպանների կողմից՝ «Գորշ գայլեր» կամզակերպության անդամ[1] Աբդուլահ Չաթլիի գլխավորությամբ և վճարվել է Թուրքական ազգային հետախուզական կազմակերպության կողմից[2][3][4][5]։ Այն տեղի է ունեցել 1984 թվականի մայիսի 3-ին Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մարն դեպարտամենտի Ալֆորվիլլ հայաբնակ քաղաքում[4]։

Հարձակման նպատակն է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Էթյեն Դոլե փողոցում, որը բացվել էր 1984 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 69-րդ տարելիցին[4]։ Թուրքական մամուլը դատապարտել է այս հուշարձանը որպես «ատելության հուշարձան»[4][6]։ 1984 թվականի մայիսի 3-ին՝ բացումից մոտ մեկ շաբաթ անց, հուշարձանի տարածքում երեք ռումբ է պայթել, ինչի հետևանքով 13 մարդ վիրավորվել է, ընդ որում նրանցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել[5][7]։ Պայթյունների հետևանքով խաչքարից պատրաստված հուշարձանը խիստ վնասվել է։ Այն ժամանակ Ալֆորվիլլի քաղաքապետ Ջոզեֆ Ֆրանչեսկին, որը նաև հասարակական անվտանգության հարցերով պետական քարտուղարն էր, դատապարտեց այդ հարձակումը[5]։ Ժան Փոփերենը, որը Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ազգային քարտուղարն էր, նույնպես դատապարտել է հարձակումը և իր համերաշխությունն է հայտնել ֆրանսահայերին[8]։

Հարձակումից անմիջապես հետո հետաքննություն է սկսվել։ Ավելի ուշ թերթերից մեկը հայտնել է, որ հարձակումը կատարվել է Թուրքական ազգային հետախուզական կազմակերպության կամ MİT-ի կողմից[3]։ Հուշարձանի ռմբակոծումը տեղի է ունեցել մի քանի ռմբակոծություններից հետո, որոնք տեղի են ունեցել ամբողջ Ֆրանսիայի որոշ հայկական հաստատությունների և հուշարձանների տարածքներում։ 1983 թվականին ռմբակոծվել էր նաև Ալֆորվիլլի հայկական մշակութային կենտրոնը[2]։

Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել 2002 թվականի ապրիլի 13-ի երեկոյան։ Երեք անհայտ անձինք հուշարձանի վրա երեք մոլոտովի կոկտեյլ են նետել՝ պատճառելով լուրջ վնաս[9]։ Հարձակումը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 87-րդ տարելիցի օրերին։ Ալֆորվիլլի տեղական ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն հարձակվողների ինքնությունն այդպես էլ չի հաջողվել բացահայտել[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Atkins, Stephen E. (2004). Encyclopedia of modern worldwide extremists and extremist groups / äc Stephen E. Atkins. Westport, Conn. [u.a.]: Greenwood Press. էջ 110. ISBN 9780313324857.
  2. 2,0 2,1 2,2 Grosscup, Beau (1991). The new explosion of terrorism. Far Hills, NJ: New Horizon Pr. էջ 297. ISBN 9780882820743. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Ergenekon document reveals MİT’s assassination secrets Արխիվացված Օգոստոս 24, 2008 Wayback Machine, Today's Zaman, 19 August 2008
  4. 4,0 4,1 4,2 4,3 Libaridian, the Permanent Peoples' Tribunal ; preface by Pierre Vidal-Naquet ; [edited by Gerard (1985). A Crime of silence : the Armenian genocide. London: Zed Books. ISBN 9780862324230. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 British Broadcasting Corporation. Monitoring Service (1984). Summary of World Broadcasts: Non-Arab Africa, Issues 7631-7657. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Davidian, compiled by David (1989). Addressing Turkish genocide apologists : [on UNIX UseNet World Wide Computer Network. Cambridge, Massachusetts: Published by the Social Democratic Party of Armenia. ISBN 9781877935015.
  7. The Middle East, Issues 111-122. IC Publications. 1984.
  8. United States. Foreign Broadcast Information Service, United States. Joint Publications Research Service. Near East/South Asia Report, Issue 84094.
  9. «Armenian Genocide Monument in French City Damaged». Asbarez. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.