Ալոնզո Չյորչ

ամերիկացի մաթեմատիկոս

Ալոնզո Չյորչ (անգլ.՝ Alonzo Church, հունիսի 14, 1903(1903-06-14)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - օգոստոսի 11, 1995(1995-08-11)[1][2][3][…], Հուդզոն, Summit County, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, մեծ ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության և տեսական ինֆորմատիկայի հիմունքների ստեղծման գործում: Նա ամենից շատ հայտնի է Լյամբդայի հաշվարկով, լուծելիության խնդրի լուծման անլուծելիությունն ապացուցող (Entscheidungsproblem) Չյորչ-Թյուրինգ թեորեմով, Ֆրեգե-Չյորչ օնթոլոգիայով, Չյորչ-Ռոսսեր անլուծելիության թեորեմով: Նա նաև աշխատել է լեզվական փիլիսոփայության վրա:

Ալոնզո Չյորչ
անգլ.՝ Alonzo Church
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1903(1903-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 11, 1995(1995-08-11)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՀուդզոն, Summit County, Օհայո, ԱՄՆ[4]
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1928)[5], Փրինսթոնի համալսարան[5], Գյոթինգենի համալսարան[5] և Ամստերդամի համալսարան[5]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1927), դոկտոր[5] (1969), դոկտոր[5] (1985) և դոկտոր[5] (1985)
ԵրկերChurch-Turing thesis?
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[5] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[5]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

ԾագումԽմբագրել

Ալոնզո Չյորչը ծնվել է 1903 թվականի հունիսի 14-ին, Վաշինգտոնի Կոլումբիայի շրջանում, որտեղ նրա հայրը՝ Սամուել Ռոբինզ Չյորչը, Կոլումբիայի շրջանի քաղաքային դատարանի դատավորն է եղել։ Ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Վիրջինիա նահանգ, քանի որ հայրը տեսողությունը վատանալու պատճառով կորցրել էր դիրքը:

ԸնտանիքԽմբագրել

Ալոնզո Չյորչը 1925 թվականին ամուսնացել է Մերի Ջուլիա Կուչինսկու հետ: Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալոնզո Չյորչ կրտսերին (1929), Մերի Էնին (1933) և Միլդրեդին (1938):

ԿրթությունԽմբագրել

Ալոնզո Չյորչը հորեղբոր օգնությամբ, որին նույնպես անվանել էին Ալոնզո Չյորչ, հաճախել է Կոնեկտիկուտի Ռիդֆիլդ քաղաքում գտնվող մասնավոր՝ Ռիդֆիլդ արական դպրոցը[7]։ 1920 թվականին, Ռիդֆիլդն ավարտելուց հետո, ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որտեղ նա բացառիկ ուսանող է եղել: Նա հրապարակել է Լորենցի ձևափոխությունների վերաբերյալ իր առաջին աշխատությունը և 1924 թվականին ավարտել է համալսարանը մաթեմատիկոսի աստիճանով: Դոկտորական աստիճանը պաշպանելու համար երեք տարի մնացել է Փրինսթոնի համալսարանում և նրա դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել Օսվալդ Վեբլենը:

Դոկտորի կոչում ստանալուց հետո որոշ ժամանակ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, եղել է հրահանգիչ[8]: Ստանալով ազգային հետազոտական երկամյա կրթաթոշակը, նրան հնարավորություն է ընձեռնվել 1927–1928 թվականներին հաճախել Հարվարդի համալսարան, իսկ հաջորդ տարի՝ Գյոթինգենի և Ամստերդամի համալսարաններ:

ԿարիերաԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • 1969 թվականին Քեյսի համալսարանն Ալոնզո Չյորչին շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[10]
  • 1985 թվականին Փրինսթոնի համալսարանը շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[11]
  • 1990 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքի Պետական Համալսարանում Չյորչի պատվին կազմակերպել է միջազգային սիմպոզիում՝ Ջոն Կորկորանի նախաձեռնությամբ[12]:

ՄահԽմբագրել

Ալոնզո Չյորչը բուռն հավատացյալ մարդ է եղել։ Նա եղել է պրեսբիրտերական եկեղեցու ցմահ անդամ[13]: Ալոնզո Չյորչը մահացել է 1995 թվականին, թաղվել է Փրինսթոնի գերեզմանատանը:

Մաթեմատիկական աշխատանքԽմբագրել

Ալոնզո Չյորչը հայտնի է հետևյալ նշանակալի նվաճումներով.

Նրա աշխատությունում Լյամբդայի հաշվարկն ի հայտ եկել 1936 թվականին, որտեղ ցույց է տվել Entscheidungsproblem-ի անլուծելիությունը: Այս արդյունքին հաջորդել է Ալան Թյուրինգի աշխատանքը՝ մեխանիկական ճանապարհով անլուծելի խնդրի առկայությունը: Չյորչը և Թյուրինգը հետագայում ապացուցել են, որ Լյամբդայի հաշվարկը և Թյուրինգի հաշվիչ մեքենայի կիրառությունը Թյուրինգի դադարեցման խնդիրներում հավասարազոր հնարավորություններ ունեն, և հետագայում ներկայացվել են մի շարք «հաշվարկման մեխանիկական գործընթացներ» աշխատություններում, որն էլ հանգեցրել է Չյորչ-Թյուրինգ թեզիսին[15]: Սակայն Թյուրինգի մոտեցումը զգալիորեն ավելի մատչելի էր և ինտուիտիվ, քան Ալոնզո Չյորչինը[16]։

Տեխնիկական կարգավորիչ սարքերի կիրառումը բնութագրերից ինքնաբերաբար գեներացման ջանքերը բխում էին նրա գաղափարներից:

Լյամբդայի հաշվարկն ազդել է LISP ծրագրավորման լեզվի և ընդհանուր առմամբ գործառնական ծրագրավորման լեզուների դիզայնի վրա: Չյորչի կոդավորումը կոչվել է ի պատիվ նրա[17]։

Ալոնզո Չյորչի մրցանակԽմբագրել

Ի պատիվ Ալոնզո Չյորչի, 2015 թվականին սահմանել է Alonzo Church Award մրցանակ՝ տրամաբանության և հաշվողական բնագավառում եզակի ներդրումների համար։ Նախաձեռնությունը պատկանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա Հատուկ հետաքրքրությունների խումբ (ACM SIGLOG), Տեսական ինֆորմատիկայի եվրոպական ասոցիացիա (EATCS), Համակարգչային գիտությունների տրամաբանության եվրոպական ասոցիացիա (EACSL) և Կուրտ Գյոդելի անվան ընկերություն (Kurt Gödel Society -KGS) միջազգային կազմակերպություններին: Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում ունեցել են նշանակալի ներդրումներ և այլ տիպի մրցանակներ դեռ չեն ստացել[18]։

Փիլիսոփայական աշխատանքԽմբագրել

Ալոնզո Չյորչը մեծ ներդրում է ունեցել լոգիստիկ մեթոդաբանության մշակմանը, նրա փիլիսոփայական քննադատական անվանակարգում և իրատեսական պաշտպանությունում բերված փաստարկները հանգեցնում են արժեքի տեսության և Ֆրեգելյան ու Ռասսելյան ինտենսիվ տրամաբանությունների մանրամասն կառուցմանը, որով էլ նա բարձր է գնահատվում այս դարի կարևորագույն փիլիսոփաների շարքում:

ՈւսանողներըԽմբագրել

Ալոնզո Չյորչի դոկտորանտուրայի ուսանողներից շատերը մեծ ձեռքբերումների են հասել[19]։ Դրանց թվում են Ստեպհեն Կոուլ ԿԼինին, Լեոն Հենկինը, Մայքլ Ռաբինը, Դանա Սկոտը, Ռեյմոնդ Սմալիանը, Ալան Թյուրինգը և շատ ուրիշներ, որոնք մասն են կազմել «Մաթեմատիկական ծագումնաբանություն» նախագծի։

ԳրքերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Архив по истории математики Мактьютор
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Introduction Alonzo Church: Life and Work
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Wikipedia — 2001.
  6. Notable Names Database — 2002.
  7. The Ridgefield School for Boys, also known as the Ridgefield School, was a private school that existed from 1907 to 1938. See The Ridgefield School.
  8. «An early history of computing at Princeton»։ Princeton Alumni Weekly (անգլերեն)։ 2012-04-04։ Վերցված է 2020-04-19 
  9. Church, Alonzo. "Logic, arithmetic and automata." Archived 2013-12-28 at the Wayback Machine. In Proceedings of the International Congress of Mathematicians, pp. 23–35. 1962.
  10. «Honorary degrees awarded by Case Western Reserve University»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին։ Վերցված է 2012-06-01 
  11. Honorary degrees awarded by Princeton University Archived 2016-02-07 at the Wayback Machine.
  12. Finding Aid for The Honorary Degree Conferral of Doctor of Science to Alonzo Church, 1990
  13. «Introduction Alonzo Church: Life and Work»։ էջ 4։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 1, 2012-ին։ Վերցված է հունիսի 6, 2012։ «A deeply religious person, he was a lifelong member of the Presbyterian church.» 
  14. Church A. (1936)։ «An unsolvable problem of elementary number theory»։ American Journal of Mathematics 58 (2): 345–363։ JSTOR 2371045։ doi:10.2307/2371045 
  15. Church 1936
  16. Grime James (February 2012)։ «What Did Turing Do for Us?»։ NRICH։ University of Cambridge։ Վերցված է փետրվարի 28, 2016 
  17. «Theoretical Foundations For Practical 'Totally Functional Programming' / գլուխ2 և 5» 
  18. https://siglog.acm.org/alonzo-church-award-for-outstanding-contributions-to-logic-and-computation-2019/
  19. «Mathematics Genealogy Project»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 12, 2010 
  20. Henkin, Leon (1957)։ «Review: Introduction to Mathematical Logic by Alonzo Church»։ Bull. Amer. Math. Soc. 63 (5): 320–323։ doi:10.1090/s0002-9904-1957-10129-3 
  21. Frink Jr., Orrin (1944)։ «Review: The Calculi of Lambda-Conversion by Alonzo Church»։ Bull. Amer. Math. Soc. 50 (3): 169–172։ doi:10.1090/s0002-9904-1944-08090-7 

ՀղումներԽմբագրել

  • Church, Alonzo. "A Formulation of the Logic of Sense and Denotation." In Structure, Method and Meaning: Essays in Honor of Henry M. Sheffer, edited by P. Henle, H. Kallen and S. Langer, 3- 24. New York: Liberal Arts Press, 1951.

Արտաքին հղումներԽմբագրել