Ստիվեն Կոուլ Կլինի

Ստիվեն Կոուլ Կլինի, կամ Կլեյնի (անգլ.՝ Stephen Cole Kleene, հունվարի 5, 1909(1909-01-05)[1][2][3][…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ[4] - հունվարի 25, 1994(1994-01-25)[1][2][3][…], Մեդիսոն, Վիսկոնսին[5]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, ալգորիթմների տեսության հիմնադիրներից։ Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր (1948 թվականից)։ 1930-ական թթ. ապացուցել է ռեկուրսիվ ֆունկցիաների տեսության հիմնական թեորեմները (այդ թվում համընդհանուր ֆունկցիայի մասին, անշարժ կետի մասին)։ Սահմանել և հետազոտել է կոնստրուկտիվ տրամաբանության ձևայնացումը ալգորիթմի ճշգրտված գաղափարի հիման վրա (1945) և ինտուիցիոնիստական մաթեմատիկայի ձևայնացած տրամաբանա-մաթեմատիկական համակարգը։

Ստիվեն Կոուլ Կլինի
Stephen Cole Kleene
Kleene.jpg
Ծնվել էհունվարի 5, 1909(1909-01-05)[1][2][3][…]
Հարթֆորդ, Կոնեկտիկուտ[4]
Մահացել էհունվարի 25, 1994(1994-01-25)[1][2][3][…] (85 տարեկան)
Մեդիսոն, Վիսկոնսին[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Գործունեության ոլորտտեսական համակարգչային գիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1934) և Ամհերստի քոլեջ (1930)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարԱլոնզո Չյորչ[7]
Եղել է գիտական ղեկավարYiannis N. Moschovakis?, Robert Lee Constable?, Joan Moschovakis?, John West Addison, Jr.?[8], Dick de Jongh?[8], Nels David Nelson?[8], Douglas Clarke?[8], Gene Fuerst Rose?[8], Clifford Spector?[8], Paul Axt?[8], Richard Vesley?[8], Shih-Chao Liu?[8] և David Philip Kierstead?[8]
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Ազգային գիտական մեդալ և Ստիլի մրցանակ

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482