Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք (ռուս.՝ Сибирское отделение Российской академии наук), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ստորաբաժանում տեղակայված Սիբիրի երկրամասում։ Հիմնադրվել է 1957 թվականի մայիսին՝ ֆիզիկատեխնիկական, բնական և տնտեսագիտական գիտությունների բնագավառներում տեսական ու փորձնական կոմպլեքսային հետազոտությունների և Սիբիրում ու Հեռավոր Արևելքում արտադրողական ուժերի զարգացման հետ կապված խնդիրների լուծման նպատակով։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1957
Վերադաս կազմակերպությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Կայքsbras.ru/en(անգլ.), sbras.ru/ru(ռուս.) և sbras.ru/zh(չին.)

Ունի ավելի քան 47 ԳՀ հիմնարկ, գրադարան (շուրջ 7 միլիոն գիրք), 3 հատուկ կոնստրուկտորական բյուրո, փորձնական գործարան, մոտ 70 գիտակայան, գիտական հրատարակություններ։ Գիտական հիմնարկները տեղաբաշխված են Նովոսիբիրսկում (բաժանմունքի կենտրոն), Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Ուլան-Ուդեում, Ցակուտսկում, Կեմերովոում, Տյումենում, Չիտտայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 85
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք» հոդվածին։