Ալեքսանդր III-ի դիմանկարները

«Ալեքսանդր III-ի դիմանկարները» (ռուս.՝ Портреты Александра III), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1896 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով և դարձավ առաջին կայսերական ձուն, որը նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]։ Կայսրը մորն է նվիրել ձուն Զատկի տոնին իր հոր՝ Ալեքսանդր III-ի հիշատակին[2]։

Ալեքսանդր III-ի դիմանկարները
Ֆաբերժեի ձվեր

Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Հիլվուդի թանգարանում (Վաշինգտոն, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

Ոսկերչական ձուն համարվում է Ֆաբերժեի ֆիրմայի ամենագեղեցիկ աշխատանքներից մեկը։ Այն բաղկացած է 6 տախտակադրվագից, որոնք պատված են մուգ կապույտ գիլյոշիրային զարդաքանդակներով էմալով։ Դրանք բաժանված են ռելիեֆային օղակապերով, որոնք երեսակալված են ադամանդներով։ Հատման հատվածներում առավել խոշոր ադամանդներ են՝ ոսկե հարթակների վրա տեղադրված։ Յուրաքանչյուր տախտակադրվագի վրա տեղադրված է МФ (Մարիա Ֆեոդորովնա) և АIII (Ալեքսանդր III) ադամանդակուռ մոնոգրամը, իսկ դրանց վերևի մասում կայսերական թագն է պատկերված։ Վերին հատվածում МФ, իսկ ներքևում՝ АIII մոնոգրամներն են։ Ձուն բացվում է, որի մեջ երեսապատված է թավիշով[2]։

«Ալեքսանդր III-ի դիմանկարները» ոսկերչական ձուն անվանում են նաև «Տասներկու մոնոգրամ»։ Այն դարձավ չորս կայսերական ձվերից առաջինը, որը նվիրված է Ալեքսանդր III կայսեր հիշատակին։ Մնացած հաջորդող ձվերն են՝ «Նեֆրիտե» (1902), «Ալեքսանդր III-ի հիշատակին» (1909) և «Ալեքսանդր III-ի ձիարձան» (1910):

Անակնկալ խմբագրել

«Ալեքսանդր III-ի դիմանկարները» ոսկերչական ձվի անակնկալը դրանում պահվող Ալեքսանդր III կայսեր դիմանկարների մանրանկարներն են՝ ոսկե տակդիրի վրա։ Անակնկալն այսօր կորսված է[2]։

Պատմություն խմբագրել

1896 թվականին Նիկոլայ II կայսրը ոսկերչական ձուն նվիրեց մորը՝ Մարիա Ֆեոդորովնային։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1920-ական թվականներին այն վաճառվում է փարիզցի մի ոսկերչի[3]։ Հետո այն պատկանել է իտալացի միսս Բերչիելլիին։ 1949 թվականին այն գնում է Մաջորի փոստը։ 1973 թվականին ոսկերչական ձուն հայտնվում է Հիլվուդի թանգարանում։

Ձվի փնտրտուք խմբագրել

Երկար տարիներ «Ալեքսանդր III-ի դիմանկարները» ոսկերչական ձուն համարվում էր կորսված։ Միակ փաստաթղթային վկայությունը 1896 թվականին կազմված Ֆաբերժեի հաշիվն էր։ Սակայն հետազոտողները պարզել են, որ այս ձուն և «Տասներկու մոնոգրամ» ձուն միևնույն ոսկերչական ձուն են[4]։ Այս եզրակացության հետազոտողները հանգել են 1896 թվականի մարտի 22-ին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի կողմից Նիկոլայ II-ին գրված նամակը.

  Խոսքեր չունեմ, իմ թանկագին որդի, ես այնքան ազդված և հուզված էի՝ ստանալով հիասքանչ ձուն՝ քո սիրելի ՀՈՐ դիմանկարներով։ Ինչքա՛ն գեղեցիկ են ձվի վրայի մոնոգրամները...
- Մարիա Ֆեոդորովնա
 

Այս տարբերակի ևս մեկ ապացույց է այն, որ ձուն նվիրվել է Ալեքսանդր III կայսեր և Մարիա Ֆեոդորովնա կայսրուհու ամուսնության երեսնամյակին։

Ըստ երևույթին, ձվի անակնկալն իրենից ներկայացնում էր Ալեքսանդր III կայսեր դիմանկարները, որոնք հնարավոր է, եղել են վեցը, քանի որ այդպես է նշված եղել Ֆաբերժեի հաշիվներում։ Ոսկե տակդիրով դիմանկարները եղե՞լ են վեցը, թե ոչ՝ մնում է ցայսօր չբացահայտված։ Ի դեպ, 1935 թվականին Քսենիա Ռոմանովան Լոնդոնում ցուցադրել է անակնկալը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Portrety_Aleksandra_III «�������� ���������� III (���������� ���������) - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «Портреты Александра III Фаберже 1896». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  3. «1896 Twelve Monogram Egg / Alexander III Portraits Egg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  4. «Recent Discoveries November 2008 — Fabergé Research Site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել