Փաստաթուղթ
Փաստաթուղթ (լատին․՝ documentum), ինֆորմացիա պարունակող այն իրը կամ առարկան, որի մեջ կամ որի վրա ամրագրված է գրավոր կամ բանավոր, այդ թվում նաև ձայնային և պատկերային ինֆորմացիան[1]։ Չնայած ավելի տարածված է «փաստաթուղթ» բառը, սակայն «դոկումենտ» եզրի էությունն ու իմաստն ավելի լիարժեքորեն կարող է փոխանցել «փաստակիր» բառը»։
Փաստաթղթերը կարող են լինել պաշտոնական և ոչ պաշտոնական։ Պաշտոնական փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որն իր բնույթով հասանելի է բոլորին և նրանում ամրագրված ինֆորմացիան հասանելի է հասարակության բոլոր անդամներին։ Ոչ պաշտոնական փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը չափից ավելի անձնական ինֆորմացիա է պարունակում։ Սրանք անձին վերաբերող առանձնահատուկ ինֆորմացիա պարունակող բոլոր գրավոր և բանավոր փաստաթղթերն են։ Օրինակ՝ անձնական օրագրեր, բոլոր տեսակի նամակները։ Լինում են դեպքեր, երբ վերջիններս լուրջ և որոշակի միջոցառումների ու իրադարձությունների փոփոխման հետևանքում ստանում են պաշտոնական բնույթ։ Դա նշանակում է, որ ցանկացած ոչ պաշտոնական փաստաթուղթ կարող է դառնալ պաշտոնական։
Փաստաթղթերի թվին են դասվում նաև վիճակագրական տվյալները, որոնք չնայած իրենց հասանելիության չափից, պարունակում են որոշակի ինֆորմացիա հասարակության որևէ ոլորտի վերաբերյալ։ Գոյություն ունեն նաև ձայնային և պատկերային փաստաթղթեր, օրինակ՝ ձայնասկավառակ, տեսասկավառակ, տեսաժապավեն։
Փաստաթղթերի գնահատում
խմբագրելՑանկացած փաստաթուղթ, որն անհրաժեշտ է օգտագործել հետազոտական որևէ գործընթացում, անհրաժեշտ է ճշգրտել, թե ով է այդ փաստաթուղթը ստեղծել, երբ է ստեղծել և վերջինիս բնօրինակ կամ կրկնօրինակ լինելու փաստը։
Միայն փաստաթղթի որակի գնահատումից հետո կարելի է օգտագործել այն հետազոտական աշխատանքում։ Որոշ փաստաթղթեր տարիների ընթացքում կարող են վնասվել, որոնցում տեղ գտած ինֆորմացիան ևս կարող է վնասվել, ուստի միայն որոկի գնահատումից կարելի է ճշտել նրանում պարունակվող ինֆորմացիայի ճշտության աստիճանը։
Փաստաթղթերի վերլուծությունը սոցիոլոգիայում
խմբագրելՓաստաթղթերի վերլուծությունը հասարակական գիտություններում, այդ թվում նաև՝ սոցիոլոգիայում առավել հաճախ կիրառվող մեթոդներից մեկը փաստաթղթերի վերլուծությունն է։ Փաստաթղթերի վերլուծությունը կիրառվում է ինչպես որակական, այնպես էլ քանակական սոցիոլոգիայի շրջանականերում։ Ըստ այդմ տարբերում են ավանադական/որակական փաստաթղթերի վերլուծություն, այնպես էլ կոնտենտ անալիզ կամ քանակական փաստաթղթերի վերլուծություն[1]։
Գոյություն ունեն փաստաթղթերի վերլուծության 2 մեթոդներ՝ ավանդական և ձևայնացված։ Ավանդական մեթոդի կիրառման ընթացքում կատարվում է բովանդակային վերլուծություն, որը էապես կախված է վերլուծողի մեկնաբանումից։ Այս առումով ավանդական մեթոդը կրում է սուբյեկտիվ բնույթ։ Այն կիրառվում է այն դեպքում, երբ վերլուծության առարկա են ընտրված մի քանի փաստաթուղթ։ Բայց այն դեպքում, երբ հետազոտվում են հազարավոր փաստաթղթեր և հնարավոր չէ բոլորը ենթարկել առանձին բովանդակային վերլուծության, ապա օգտագործում են փաստաթղթերի վերլուծության մյուս մեթոդը՝ ձևայնացվածը։ Այս դեպքում առանձնացնում են որևէ կոնկրետ գաղափար, որը հանդիսանում է դիտարկման միավոր։
Փաստաթղթերի վերլուծությունը կիրառվում է ինչպես որակական, այնպես էլ քանակական սոցիոլոգիայի շրջանականերում։ Ըստ այդմ տարբերում են ավանադական կամ որակական փաստաթղթերի վերլուծություն, այնպես էլ կոնտենտ անալիզ կամ քանակական փաստաթղթերի վերլուծություն։
Որակական փաստաթղթերի վերլուծության դեպքում հետազոտողը ունենալով արդեն որոշակի հիպոթեզներ, մանրակրկիտ ուսումնասիրում է փաստաթղթերը։ Հետազոտողը ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է իմանա թե կոնկրետ ինչ ինֆորմացիա է իրեն անհրաժեշտ և փաստաթղթի մեջ առանձնացնի վերլուծական միավորներ կամ այլ կերպ ասած կատեգորիաներ։ Կատեգորիաներ ասելով հասկանում ենք հետազոտության տեսանկյունից նշանակալի իմաստային միավորներ, որոնց շուրջ պետք է կառուցվի վերլուծական գործընթացը։ Կատեգորիաների առանձնացման ավարտից հետո վերլուծությունը մտնում է նոր փուլ, և հետազոտողը արդեն փորձում է պատճառահետևանքային կապեր հաստատել առանձնացված կատեգորիաների ու դրանց հատկանիշների միջև։ Կատեգորիաների միջև կապերի հաստատումը հնարավորություն է տալիս նոր իմաստներ ու նշանակություններ գտնել փաստաթղթերում։
Քանակական փաստաթղթերի վերլուծությունը ինֆորմացիայի որակական զանգվածը քանակական ցուցանիշների վերածումն է, որը նախատեսում է նաև հետագայում վիճակագրական մշակում։ Կոնտենտ անալիզի դեպքում նույնպես ելնելով հետազոտության նպատակից ու հիպոթեզներից առանձնացվում են իմաստային միավորներ, որոնք այնուհետև հաշվարկվում են ու ենթարկվում են տարբեր տիպի վիճակագրական մշակումների։ Նման տիպի վերլուծությունը կարող է խոսել օրինակ որոշակի երևույթների տարածվածության և ինտենսիվության մասին։ Խորհուրդ չի տրվում դիմել կոնտենտ անալիզի այն դեպքում, երբ հետազոտողի առջև դրված են ունիկալ փաստաթղթեր, որոնց նպատակն է նկարագրել ու բազմակողմանիորեն մեկնաբանել երևույթը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Թադևոսյան Գ. ՙՈրակական սոցիալական հետազոտություններ՚ Եր. ԵՊՀ, 2006
- Грицианов, А. (ред.) «Энциклопедия Социология» Минск; Книжный дом, 2003
- Осипов, Г. (ред.) «Социологический энциклопедический словарь», М; Инфра. М – Норма, 1988
- Семенова В. «Качественные методы: введение в гуманистическую социологию» М.; Добросвет 1998
- Ядов В. «Стратегия социологического исследования» М.; Добросвет 1998
- Թադևոսյան Գ. ՙՈրակական սոցիալական հետազոտություններ՚ Եր. ԵՊՀ, 2006
- Грицианов, А. (ред.) «Энциклопедия Социология» Минск; Книжный дом, 2003
- Осипов, Г. (ред.) «Социологический энциклопедический словарь», М; Инфра. М – Норма, 1988
- Семенова В. «Качественные методы: введение в гуманистическую социологию» М.; Добросвет 1998
- Ядов В. «Стратегия социологического исследования» М.; Добросвет 1998