Բացել գլխավոր ցանկը

Օպարին Ալեքսանդր Իվանովիչ (ռուս.՝ Александр Иванович Опарин, մարտի 2, 1894(1894-03-02)[1], Ուգլիչ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 21, 1980(1980-04-21)[3][4][5][6][1], Էկվադոր, Գուայակիլ, Էկվադոր[7]), խորհրդային կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Ալեքսանդր Օպարին
Aleksandr Oparin 1938.jpg
Ծնվել էմարտի 2, 1894(1894-03-02)[1]
Ուգլիչ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 21, 1980(1980-04-21)[3][4][5][6][1] (86 տարեկանում)
Էկվադոր, Գուայակիլ, Էկվադոր[7]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Դավանանքքրիստոնեա
Մասնագիտությունկենսաբան, կենսաքիմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարQ28359230? և Բորիս Վարդապետյան
ՊարգևներԼենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Քալինգի մրցանակ Empresa de Ferrocarriles Ecuatorianos? «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ Լենինյան մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Aleksandr Oparin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1917 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1927–1934 թվականին եղել է շաքարի արդյունաբերության կենտրոնական ինստիտուտի տնօրենի տեղակալ և կենսաքիմիական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ (1929–1931) Մոսկվայի Դմիտրի Մենդելեևի անվան քիմիա–տեխնոլոգիական ինստուտի պրոֆեսոր, 1942–1960 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բույսերի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1935 թվականին Ա․ Բախի հետ մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի (այժմ՝ Ա․ Բախի անվան) ինստիտուտի կազմակերպմանը, եղել այդ ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946 թվականից՝ ռեկտոր, 1948–1955 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական հումքի վերամշակման, ֆերմենտաբանության և տեխնիկական կենսաքիմիայի, Երկրի վրա կյանքի ծագման հարցերի ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ մի շարք սննդանյութերի տեխնիկական մշակման արտադրության հիմքում ընկած է կենսակատալիզի երևույթը։ Մշակել է տեխնիկական կենսաքիմիայի հիմունքները ԽՍՀՄ–ում։ Երկրի վրա կյանքի ծագման հարցերի շուրջ Օպարին հանդես է եկել 1922 թվականին՝ Ռուսաստանյան բուսաբանների ընկերության նիստում, ապա հրատարակել «Կյանքի ծագումը» գիրքը (1924)։ Ըստ Օպարիի կյանքը Երկրի վրա ստեղծվել է անօրգանական, անկենդան մատերիայից, որ Երկրի վրա երկարատև էվոլյուցիայի փուլերից մեկում առաջացել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կյանքի ծագումը դարձել է հնարավոր և անխուսափելի։ Օպարիի տեսության առանձին դրույթներ հաստատվեցին փորձնականորեն։ Օպարիի կյանքի ծագման Ա․ Ի․ Չպարին ուսումնասիրության միջազգային ընկերության պրեզիդենտն էր (1970 թ.)։ Այդ ընկերությունը 1977 թ. սահմանել է Օպարիի անվան ոսկե մեդալ։ Օպարին արտասահմանյան հինգ երկրների ԳԱ պատվավոր անդամ էր, խորհրդային կենսաքիմիկոսների ազգային կոմիտեի նախագահը (1952 թ.)։ Լենինյան (1974), Ա․ Բախի անվան, Քալինգի (ՅՈԻՆԵՍԿՕ, 1976), Մ․ Լոմոնոսովի անվան (1980) մրցանակներ և Ա․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ։ Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 NooSFere
  2. 2,0 2,1 2,2 Опарин Александр Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 409–410.
  3. 3,0 3,1 3,2 3,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118736353 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։