Ալեքսանդր Աֆանասևիչ Պոտեբնյա (ռուս.՝ Александр Афанасьевич Потебня, ուկրաիներեն՝ Олександр Опанасович Потебня, սեպտեմբերի 10 (22), 1835, Գավրիլովկա, Վիշգորոդի շրջանին մոտ, Ռուսաստանի Դաշնություն - նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11) 1891, Խարկով, Ռուսաստանի Դաշնություն), Ուկրաինայի և Ռուսաստանի բանասեր-սլավոնագետ։

Ալեքսանդր Պոտեբնյա
Александр Потебня
Ծնվել էսեպտեմբերի 10 (22), 1835[1] կամ սեպտեմբերի 22, 1835(1835-09-22)[1]
Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1891 (56 տարեկան) կամ դեկտեմբերի 11, 1891(1891-12-11)[1] (56 տարեկան)
Խարկով, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանSt. John Useknovensky cemetery և Thirteenth City Cemetery, Kharkiv
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, փիլիսոփա, գրականագետ և գրող
Հաստատություն(ներ)Խարկովի ազգային համալսարան և Խարկովի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն և Էթնիկական հոգեբանություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԽարկովի կայսերական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Յավորնիցկի
Հայտնի աշակերտներԴմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկի
Ազդվել էՎիլհելմ Հումբոլդտ
Պարգևներ
 Oleksandr Potebnia Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ էր (1877 թ.)։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1856 թ.)։ 1875 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Մշակել է բանասիրության, բանահյուսության և ազգագրության, մասնավորապես ընդհանուր լեզվաբանության, հնչյունաբանության, ձևաբանության, շարահյուսության, իմաստաբանության տեսության հարցերը։ Մեծ վաստակ ունի սլավ, բարբառագիտության և պատմահամեմատական քերականության բնագավառում։

Հիմնական հետազոտություններ

խմբագրել

Հիմնականում հետազոտել է լեզվի և մտածողության, լեզվի և ազգի փոխհարաբերության, լեզվի ծագման ընդհանուր տեսական հարցերը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Պոտեբնյաի «Լեզվաբանական պոետիկա»-ն, ուր արտացոլված են հեղինակի հայացքները բանաստեղծական լեզվի, քնարերգության և առհասարակ արվեստի բնության վերաբերյալ։ Բանաստեղծական խոսքում, համապատասխանաբար, ընդհանրապես բանաստեղծական ստեղծագործության մեջ՝ ամբողջությամբ վերցրած, Պոտեբնյան տարբերակում է երեք հիմնական տարր՝ արտաքին ձև (հնչում), նշանակություն (իմաստ) և ներքին ձև (կամ պատկեր)։ Բառի (գեղարվեստական ստեղծագործության) բանաստեղծականությունը նրա պատկերավորությունն է։ Ներքին ձևը նորի ճանաչման միջոց է, բայց ոչ թե գիտական վերացարկումով, այլ նոր տպավորություններն արդեն առկա պատկերին հարմարեցնելով։ Պոտեբնյայի ստեղծագործություններն ազդել են ժամանակակից բանասիրության, հատկապես լեզվաբանության վրա, մասնավորապես՝ շարահյուսության բնագավառում։

Կարևորագույն աշխատություններ

խմբագրել

Պոտեբնյայի կարևորագույն աշխատություններից են՝ «Միտք և լեզու»-ն (1862 թ.), որտեղ վերլուծվում են լեզվի ու մտածողության կապերը, «Ռուսական քերականության նյութեր»-ը (հատոր 1-2, 1874 թ., հատոր 3, 1899 թ., հատոր 4, 1941)՝ նվիրված գլխավորապես շարահյուսական խնդիրներին, «Բանահյուսության տեսության նյութեր»-ը (1905 թ.)։ Պոտեբնյան եռանդուն մասնակցություն է ունեցել ուկրաինական մշակույթի ստեղծման գործում, որի զարգացումը նա դիտել է ռուսական, մշակույթի պատմության հետ սերտ կապի մեջ։ Ունի ուկրաիներենին և ուկրաինայի բանահյուսությանը վերաբերող աշխատություններ։ Պոտեբնյայի անունն է կրում ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտը Կիևում։ Գրականության Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. Потебня Александр Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Deutsche Nationalbibliothek Record #118793012 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պոտեբնյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։