Փախուստ Սոբիբորից (ֆիլմ)

«Փախուստ Սոբիբորից» (անգլ.՝ Escape from Sobibor), 1987 թվականի հեռուստաֆիլմ[2], որը նկարահանել է ռեժիսոր Ջեք Գոլդը իրական դեպքերի հիման վրա։ Մեծ Բրիտանիայի և Հարավսլավիայի համատեղ արտադրություն է։

Փախուստ Սոբիբորից
անգլ.՝ Escape from Sobibor
Երկիր Միացյալ Թագավորություն
 Հարավսլավիա
Ժանրդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Սոբիբորի ապստամբություն
Թվական1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեք Գոլդ
Սցենարի հեղինակThomas Blatt?
ԴերակատարներԱլան Արկին, Joanna Pacuła?, Ռուտգեր Հաուեր, Hartmut Becker?, Jack Shepherd?, Էմիլ Ոլկ, Robert Gwilym?, Linal Haft?, Կուրտ Ռաաբ, Klaus Grünberg?, Վոլֆգանգ Բատկե, Ullrich Haupt, Jr.?, Սառա Շուգարման, Irfan Mensur?, Պրեդրագ Միլինկովիչ, Svetislav Goncić? և Eric P. Caspar?[1]
ՕպերատորԷրնեստ Վինս
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
Պատմվածքի վայրԼեհաստան և Սոբիբոր
Տևողություն143 րոպե

Ֆիլմի սցենարը գրել է Ռեջինալդ Ռոուզը Ռիչարդ Ռաշկեի 1983 թվականի համանուն գրքի հիման վրա[3]։ Գլխավոր դերերը կատարել են Ալան Արկինը, Յոաննա Պակուլան և Ռուտգեր Հաուերը։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի համար[4], իսկ Հաուերն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային ֆիլմում կամ մինի սերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար[5]։ Էսթեր Ռաաբը[6][7], որը մահացել է 2015 թվականի ապրիլի 15-ին, եղել է ճամբարից փրկվածներից և օգնել է Ռաշկեին գիրքը գրելու ժամանակ և հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու։

Սյուժե խմբագրել

Սյուժեի հիմքում ընկած է նացիստական մահվան ճամբարներում տեղի ունեցած միակ հաջող ապստամբության՝ 1943 թվականի հոկտեմբերի 14-ին Սոբիբոր ճամբարում կազմակերպված ապստամբության իրական պատմությունը։ Սա Ռիչարդ Ռաշկեի վավերագրական գրքի էկրանավորումն է՝ օգտագործելով Թոմաս Բլատի «Սոբիբորի մոխիրներից» և Ստանիսլավ Շմայզների «Դժոխքը Սոբիբորում» վավերագրական գրքերը։

Սոբիբոր համակենտրոնացման ճամբարը, որ գտնվել է օկուպացված Լեհաստանի տարածքում, եղել է նացիստական մահվան ճամբարներից մեկը, որը կառուցվել է գերմանացիների կողմից նվաճված երկրների հրեաների ոչնչացման համար։ Ճամբարը փակվել է ՍՍ ռեյխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի կարգադրությամբ այն բանից հետո, երբ այնտեղ տեղի է ունեցել մահվան ճամբարների պատմության մեջ բանտարկյալների ամենազանգվածային փախուստը, որոնք որոշել են դիմադրություն ցույց տալ նացիստական «կարգին»։ Ապստամբության հիմնական կազմակերպումն իր վրա է վերցրել խորհրդային ռազմագերի, լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկին, որը բերվել էր Սոբիբոր այլ հրեա զինվորների հետ միասին։ Պեչերսկու պլանի համաձայն՝ բանտարկյալները պետք է գաղտնի կերպով և առանձին-առանձին ոչնչացնեին ճամբարի էսէսական անձնակազմը, իսկ հետո, տիրապետելով ճամբարի պահեստում գտնվող զենքին, ոչնչացնեին նաև ճամբարը հսկողներին։ Պլանը հաջողվում է իրականացնել միայն մասնակիորեն՝ ապստամբները կարողացնում են սպանել ճամբարի անձնակազմի մի մասին, սակայն չի հաջողվում տիրանալ զինապահեստին։ Պահակախումբը կրակ է բացում բանտարկյալների ուղղությամբ, և նրանք ստիպված են ճամբարից փախչել ականապատ դաշտերով։ Նրանց հաջողվում է հաղթահարել պահպանությունը և մտնել անտառ։ Բանտարկյալների մի մասն այդպես էլ չի փորձել փախչել։ Փախուստից հետո Պեչերսկին կռվում է բելառուսական պարտիզանական ջոկատներից մեկի կազմում ընդհուպ մինչև Կարմիր բանակի ժամանումը։

Դերերում խմբագրել

  • Ալան Արկին – Լեոն Ֆելդհենդլեր
  • Յոաննա Պակուլա – Լյուկա
  • Ռուտգեր Հաուեր – Ալեքսանդր Պեչերսկի
  • Հարտմութ Բեքեր – Գուստավ Վագներ
  • Ջեք Շեպերդ – Իցհակ Լիխտման
  • Էմիլ Վոլկ – Սամուել
  • Սիմնո Գրեգոր – Ստանիսլավ Շմայզներ
  • Լինալ Հաֆտ – օբերկապո Պորշեկ
  • Ջեյսոն Նորման – Թոմաս Բլատ
  • Ռոբերտ Գվիլիմ – Շեյմ Էնգել
  • Էլի Նատենսոն – Մզես Շմայզներ
  • Կուրտ Ռաաբ – Կարլ Ֆրենցել
  • Էրիկ Կասպար – Ֆրանց Ռեյխլեյտներ
  • Հյուգո Բոուեր – Բեքման
  • Կլաուս Գրյունբերգ – Բաուեր
  • Վոլֆգանգ Բատկե – Խուրստ
  • Հեննինգ Գիսել – Ֆալլաստեր
  • Հենրի Ստոլով – Նեյման
  • Ուլրիխ Հաուպտ – Վոլֆ
  • Պատի Լավ – Էդա
  • Ջուդիթ Շարպ – Բեյլ
  • Էլլիս վան Մաարսևեն – Սելմա Վեյնբերգ
  • Դևիդ Միլլեր – Մունդեկ
  • Ջեք Չիսիկ – Հերշել
  • Նեդ Վուկովիչ – Մորրիս
  • Սառա Շուգարման – Նաոմի
  • Դիանա Կրժանիչ – Իստներ Թերներ
  • Իրֆան Մենզուր – Կալիմալի
  • Զորան Ստոիլիկովիչ – Բորիս
  • Սվետոլիկ Նիկասևիչ– ծերունի
  • Միխայլո Յանկետիչ – կապո Բեռլիներ
  • Սեյան Սավիչ – կապո Շպիտց
  • Զլատան Ֆազլագիչ – Վեյս
  • Պրեդրագ Միլինկովիչ – կապո Յակոբ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

«Փախուստ Սոբիբորից» ֆիլմը, որը սցենարը գրվել է Սոբիբորի մասին պատմող երկու վավերագրական գրքերի հիման վրա, նկարահանել է տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված ստեղծագրծական խումբը․ այդ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են ամերիկացիներ, հարավսլավացիներ, լեհեր, հոլադացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ և գերմանացիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Escape from Sobibor (1987)». IMDB. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  3. Rashke, Richard (1995). Escape from Sobibor (Second ed.). University of Illinois Press. էջ 416. ISBN 978-0252064791.
  4. «Best Television Limited Series or Motion Picture Made for Television». GoldenGlobes.com. Hollywood Foreign Press Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. (The film tied with Poor Little Rich Girl: The Barbara Hutton Story.)
  5. «Best Performance by an Actor in a Supporting Role in a Series, Limited Series or Motion Picture Made for Television». GoldenGlobes.com. Hollywood Foreign Press Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Esther Raab, 92, Holocaust survivor». philly-archives.
  7. «Esther Raab - Sobibor Interviews». sobiborinterviews.nl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել