Աստղերի ծառուղի (Դոնի Ռոստով)

«Աստղերի ծառուղի» (ռուս.՝ «Аллея звёзд»), հիշատակի վայր Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի պողոտայում, որտեղ հավերժացվում է քաղաքի նշանավոր անձանց հիշատակը։

Տեսարժանություն
«Աստղերի ծառուղի»
ռուս.՝ «Аллея звёзд»
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքԴոնի Ռոստով
Հիմնադրման թվական2008 թվական
ԿայքՊաշտոնական կայք
Կոորդինատներ: 47°13′47.1″ հս․ լ. 39°42′55.0″ ավ. ե. / 47.229750° հս․. լ. 39.715278° ավ. ե. / 47.229750; 39.715278

ՊատմությունEdit

Ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերի 19-ին` Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի պողոտայի հետիոտնային մասում, թիվ 89/80 շենքի դիմաց։ Այստեղ ամեն տարվա գարնանը և աշնանը (սկսած 2010 թվականից) տեղադրվում է քաղաքի որևէ նշանավոր բնակչի աստղը[1]։ 2017 թվականից ընտրվում է տարեկան մեկ դափնեկիր։

«Աստղերի ծառուղում» տեղադրվող հուշանշանը խեցեգրանիտե սալիկ է, որի մեջ անձի անուն-ազգանունով արույրե աստղ է։ Այն զմռսվում է մայթի սալիկի մեջ[2]։

Ծառուղում հավերժացված նշանավոր ռոստովցիներից երեքը հայ են` Գևորգ Վարդանյանը, Գեորգի Բալաևը և Մարտիրոս Սարյանը։

ԱնձինքEdit

Ծառուղում արդեն հավերժացված են.

2010 թվական

  • Յուրի Ժդանով` խորհրդային և ռուս գիտնական, քիմիկոս, Ռոստովի պետական համալսարանի ռեկտորը 1957-1988 թվականներին

2011 թվական

  • Ալեքսեյ Բերեստ` խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Ուկրաինայի հերոս
  • Տամարա Իլյինսկայա` խորհրդային ռեժիսոր, դերասանուհի և մանկավարժ

2012 թվական

2013 թվական

  • Իվան Ուդոդով` խորհրդային ծանրորդ, ծանրամարտում խորհրդային առաջին օլիմպիական չեմպիոնը
  • Գեորգի Բալաև` խորհրդային և ռուսաստանցի հայազգի կոմպոզիտոր և երաժշտական ձևավորող, էստրադային բազմաթիվ համույթների ղեկավար

2014 թվական

2015 թվական

  • Լեոնիդ Կրասնիչենկո` խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհական դասագրքերի հեղինակ
  • Եվդոկիա Նիկուլինա` օդաչու, Խորհրդային Միության հերոս

2016 թվական

  • Վլադիմիր Կեգել` խորհրդային կենսաբան և գավառագետ, Ռոստովի կենդանաբանական այգու հիմնադիրը
  • Ռոման Ռոզենբլիտ` խորհրդային և ռուսաստանցի խմբագիր, սցենարիստ, ռեժիսոր-վավերագրող, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ

2017 թվական

2018 թվական

  • Էմիլի Մազին` խորհրդային և ռուս մանկավարժ, ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ոուսուցիչ[4]

2019 թվական

ԾանոթագրություններEdit

ՀղումներEdit