Ալեքսանդր Իվանի Հարությունով (հունվարի 3 (16), 1904[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[3][4][1][…] - հունիսի 5, 1975(1975-06-05)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4][1][2]), հայ խորհրդային նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1945), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԳԱԱ իսկական անդամ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974

Ալեքսանդր Հարությունով
Ծնվել էհունվարի 3 (16), 1904[1][2]
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն[3][4][1][…]
Մահացել էհունիսի 5, 1975(1975-06-05)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1929)[1]
Մասնագիտություննյարդավիրաբույժ, վիրաբույժ, համալսարանի դասախոս և բժիշկ
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1944)
ԱշխատավայրՈւկրաինայի նյարդավիրաբուժության ԴՀԻ[1][2] և Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ԴՀԻ[1][2]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Չին-խորհրդային բարեկամություն» մեդալ
և Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1904 թվականի հունվարի 3-ին Երևանում։ 1929 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1941-1944 թվականներին եղել է տարբեր ռազմաճակատների գլխավոր վիրաբույժ, 1944-1945 թվականներին՝ խորհրդային բանակի ռազմա-սանիտարական գլխավոր վարչության ավագ վիրաբույժ-խորհրդատու։ 1945 թվականից ղեկավարել է Կիևի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնը։ 1950 թվականից Ուկրաինայի ՄԱՀ նյարդավիրաբուժության ԴՀԻ-ի, 1964 թվականից՝ ԽՍՀՄ ԲԴԱ Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ԴՀԻ-ի տնօրեն, 1965 թվականին՝ նաև Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1965 թվականին ընտրվել է Նյարդավիրաբույժների համաշխարհային միության առաջին փոխնախագահ, իսկ 1969 թվականին՝ պատվավոր նախագահ։

Եղել է Նյարդավիրաբույժների համամիութենական միության նախագահը, ինչպես նաև «Նյարդային համակարգի հիվանդությունների վիրաբուժական ախտաբանություն» համամիութենական կոմիտեի նախագահը, Չեխոսլովակիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հարավսլավիայի, Լիտվայի, Էստոնիայի նյարդավիրաբույժների միության պատվավոր անդամ[5]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Մահացել է 1975 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հարությունովի գիտական աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի ուռուցքների վիրահատական բուժման հարցերին։ Հարությունովը մշակել է գլխուղեղի անոթների անևրիզմների և արյունազեղումային կաթվածների բուժման, ռազմական և խաղաղ ժամանակաշրջանների նյարդատրավմատոլոգիայի հարցերը։

  • Туберкуломы головного мозга (1959)
  • Опухоли головного и спинного мозга (1963)
  • Тотальная церебральная ангиография (1971)

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հարությունովը եղել է Նյարդավիրաբույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Նյարդավիրաբույժների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Չեխոսլովակիայի բժշկական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի, Հարավսլավիայի և այլ երկրների նյարդավիրաբույժների գիտական ընկերության անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Арутюнов Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 31. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323