Նյարդավիրաբուժություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նյարդավիրաբուժությունը՝ վիրաբուժության ճյուղ է, որն ներառում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների բուժումը վիրահատական միջոցներով։
Այս ոլորտում մասնագիտացող բժշկին, անվանում են նյարդավիրաբույժ։
Պատմություն
խմբագրելՆյարդավիրաբուժությունը երկար ժամանակ չի դասվել առանձին գիտությունների շարքին, բայց նյարդավիրաբուժական միջոցները գործածվել են դեռևս վաղնջական ժամանակներում։ Դրա մասին վկայում են հնէաբանական պեղումների ժամանակ գտնված վիրահատական միջամտություններով բազմաթիվ գանգերը։
Այդ միջամտություններից մեկն էր՝ ոսկրաշաղախումը (տրեպանացիան), որը իրագործվում էր նաև ավելի ուշ ժամանակաշրջանում՝ Հին Հունաստանում, որպես միջոց գլխացավի դեմ։
Հետագայում պարզվեց նաև, որ նյարդային ազդակը կրում է էլեկտրական բնույթ։ Այդ փաստը նոր ճանապարհ բացեց նյարդավիրավուժության զարգացման համար։ Սկսեցին անցկացվել բազմաթիվ փորձեր, որոնք ուղված էին պարզաբանելու նյարդային համակարգի աշխատանքի սկզբունքները։
Առօրյան
խմբագրելԺամանակակից նյարդավիրաբուժությունը աշխուժորեն զարգանում է և դասվում է ապագայի գիտություներրի շարքին։ Այն սերտորեն կապված է համակարգչային սարքավորումների հետ և դրա շնորհիվ բարձրացել է վիրահատությունների որակը։
Աշխատանքներ են տարվում ուղեղ-համակարգիչ կապը հաստատելու ուղղությամբ։