Ալբրեխտ Պենկ
Ալբրեխտ Պենկ (սեպտեմբերի 25, 1858[1][2][3][…], Ռոյդնից, Գերմանիա - մարտի 7, 1945[4][1][2][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]), գերմանացի երկրաձևաբան և աշխարհագրագետ։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1885-1906)։ Բեռլինի համալսարանի աշխարհագրության և օվկիանոսագիտության ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։
Հիմնական աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրաձևաբանության տեսությանը և չորրորդական ժամանակաշրջանի հետազոտություններին։ Հետազոտել է Ալպերի, Պիրենեյների, Կանադայի, Ավստրալիայի և այլ շրջանների երկրաձևաբանությունը։ Մշակել է կլիմաների երկրաձևաբանական դասակարգումը և Է․ Բրյուկների հետ հին սառցապատման կոնցեպցիան (1909), առաջարկելով սառցադաշտային ժամանակաշրջանի բաժանումը գյունցի, մինդելի, ռիսի ու վյուրմի էպոխաների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пенк Альбрехт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118739883 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 231)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբրեխտ Պենկ» հոդվածին։ |