Կրում Տոդորով Դրոնչիլով (բուլղար․՝ Крум Тодоров Дрончилов, 3 օգոստոսի, 1889, Սամոկով, Բուլղարական իշխանություն - 12 նոյեմբերի, 1925, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղարացի աշխարհագրագետ, ազգագրագետ և մարդաբան[1][2]։

Կրում Դրոնչիլով
բուլղար․՝ Крум Дрончилов
Ծնվել էօգոստոսի 16, 1889(1889-08-16)
Սամոկով, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էնոյեմբերի 12, 1925(1925-11-12) (36 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն
մահը պատահարից
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունաշխարհագրագետ, ազգագրագետ, մարդաբան և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտաշխարհագրություն, մարդաբանություն և ազգագրություն
Ալմա մատերHU Berlin (1914)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանպրոֆեսոր և պատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, գերմաներեն և ֆրանսերեն
Գիտական ղեկավարԱլբրեխտ Պենկ

Կենսագրություն

խմբագրել

Կրում Դրոնչիլովը ծնվել է 1889 թվականի օգոստոսի 3-ին Սամոկով քաղաքում[3]։ Նրա հայրը՝ Տոդոր Դրոնչիլովը, Սամոկովում աշխատել է որպես ուսուցիչ, իսկ պապը՝ Զախարի Դրոնչիլովը, եղել է վանական։ Կրում Դրոնչիլովի հորեղբայրը՝ Ցվետկո Դրոնչիլովը, նույնպես եղել է ուսուցիչ։ Նա մասնակցել է 1876 թվականի հակաթուրքական ապստամբությանը, ձերբակալվել թուրքերի կողմից և մինչև 1884 թվականը եղել կալանքի տակ։ Բուլղարացի օպերային երգչուհի Մարիա Պոպովան նույնպես Կրում Դրոնչիլովի ազգականն է[3]։

Կրում Դրանչիլովը սովորել է Պլովդիվի ռեալական գիմնազիայում, որն ավարտել է 1907 թվականին։ Մեկ տարի որպես ուսուցիչ աշխատել է Կոնարեում, իսկ դրանից հետո դարձել է Պլովդիվի շրջանային ուսումնարանային տեսչության տեսուչ։ 1909 թվականից մինչև 1914 թվականը Կրում Դրոնչիլովը մարդաբանություն է սովորել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում, իսկ հետագայում աշխարհագրություն է ուսումնասիրել Ալբրեխտ Պենկի ղեկավարությամբ։ Պաշտպանել է դոկտորոկան ատենախոսություն «Ներդրում բուլղարական մարդաբանության մեջ» (բուլղար․՝ Принос към антропологията на българите) թեմայով։ Բուլղարիա վերադառնալուց հետո աշխատել է Ազգագրության ինստիտուտում ու Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից թանգարանում։ 1918 թվականից եղել է Անաստաս Իշիրկովի օգնականը Սոֆիայի համալսարանում, իսկ 1923 թվականից նույն համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի աշխարհագրության և ազգագրության ամբիոնի դոցենտ է։

Կրում Դրոնչիլովը համագործակցել է Բուլղարիայի աշխարհագրական միության հետ, որ ստեղծվել է 1918 թվականին[3]։ 1923 թվականին նա հրատարակել է Բուրել մարզի գավառագիտական գիրքը, իսկ 1927 թվականին՝ արդեն նրա մահից հետո, լույս են տեսել նրա գրած մի շարք դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ[3]։ 1924 թվականին Կրում Դրոնչիլովը դարձել է Բուլղարիայի հնագիտության ինստիտուտի պատվավոր անդամ։

Կրում Դրոնչիլովը մահացել է 1925 թվականի նոյեմբերի 12-ին Սոֆիայում[1][2]։

Գիտական աշխատանքներ

խմբագրել

Կրում Դրոնչիլովն աշխատել է մարդաբանության ու տարաժաշրջանային-աշխարհագրական ուսումնասիրությունների ոլորտում։ Նրա աշխատություններից առավել նշանակալի են՝

  • «Материали по антропологията на българите. I. Македонските българи» (1921)
  • «Предисторически черепи от България» (1924)[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Русев, Марин, Георги Рачев (2009). Политическа география и геополитика в оригинал. София. էջեր 254–255. ISBN 978-954-90108-8-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 Научноинформационен център «Българска енциклопедия». Голяма енциклопедия «България». Том 5. София, Книгоиздателска къща «Труд», 2012. ISBN 9789548104272. с. 1862.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Енциклопедия на български родове. ДРОНЧИЛОВ (с.Горно Драглище, Разложко) (բուլղ.)