Ազատության ասպետ մրցանակ
Ազատության ասպետ մրցանակ (լեհ.՝ Rycerz Wolności), լեհական միջազգային ամենամյա մրցանակ, որը շնորհվում է «հանրաճանաչ անձանց, որոնք նպաստել են գեներալ Կազիմիր Պուլավսկու դավանած արժեքներին՝ ազատությանը, արդարությանն ու Ժողովրդավարությանը»։ Ստեղծվել է 2005 թվականին «Կազիմիր Պուլավսկու անվան հիմնադրամի» կողմից, որը արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերում մասնագիտացած շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է։ Մրցանակաբաշխ հանձնաժողովը հիմնադրամի նախագահ Զբիգնիյու Պիսարսկու[1] գլխավորությամբ պարգևատրում է դափնեկիրներին գեներալ Պուլավսկու սրի (լեհ.՝ karabela) ձեռագործ կրկնօրինակներով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, իսկ մրցանակը հանդիսանում է լեհական արտաքին քաղաքականության և մարդու իրավունքների ամենակարևոր մրցանակներից մեկը[2][3]։
Ազատության ասպետ մրցանակ | |
---|---|
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2005 |
Պարգևադրող | The Casimir Pulaski Foundation? |
Շնորհվում է | Ամենամյա |
Առաջին շնորհում | 2005 թվական |
Դափնեկիրներ խմբագրել
Տարի | Դափնեկիր | Նկար | Քաղաքացիություն | Ծանոթություն | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
2019 | Դալյա Գրիբաուսկայտե | Լիտվա | Լիտվայի, Բալթյան երկրների ու Լեհաստանի անվտանգության ու պաշտպանության համար մղված պայքարում ունեցած իր նշանակալի ներդրումների, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ իր կոշտ դիրքորոշման համար | [4] | |
2018 | Անդերս Ֆոգ Ռասմուսսեն | Դանիա | Եվրոպական ինտեգրման և եվրոպական արժեքների խթանմանն ուղղված իր գործունեության համար | [5] | |
2017 | Մերի Ռոբինսոն | Իռլանդիա | Մարդու իրավունքների և համընդհանուր արժեքների համար անզիջում պայքարի համար | [6] | |
2016 | Թումաս Իլվես | Էստոնիա | Երկրում և ամբողջ աշխարհում ժողովրդավարական և եվրոպամետ արժեքների տարածմանն ուղղված իր գործունեության համար | [7][8] | |
Միխայիլ Խոդորկովսկի | Ռուսաստան | Օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության կայացման և ռուս հասարակության մեջ եվրոպական արժեքների ներմուծման գործում անզիջում ջանքերի համար | [9][10] | ||
2015 | Կառլ Բիլդտ | Շվեդիա | ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ ունեցած ներդրման համար, որի նպատակը գործընկեր երկրներում եվրոպամետ արժեքներ ներմուծելն ու բարեփոխումների իրականացմանն օժանդակելն է | [11] | |
Ռադոսլավ Սիկորսկի | Լեհաստան | ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Արևելյան գործընկերության հայեցակարգի ստեղծման գործընթացը նախաձեռնելու համար, որի նպատակը գործընկեր պետություններում եվրոպամետ արժեքներ սերմանելն ու բարեփոխումներ իրականացնեուն նպաստելն ու աջակցելն է | [11] | ||
2014 | Միխեիլ Սաակաշվիլի | Վրաստան | Վրաստանում քաղաքացիական հասարակության զարգացման համար, օրենքի գերակայության և ժողովրդավարության ուժեղացման համար | [12] | |
2013 | Վայրա Վիկե-Ֆրեյբերգա | Լատվիա | Ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքների խթանման, կանանց հավասարության համար պայքարելու, ինչպես նաև սոցիալական արդարությանն ուղղված ջանքեր գործադրելու համար | [13] | |
2012 | Ռիչարդ Լուգար | ԱՄՆ | ՆԱՏՕ-ի կառույցներին Լեհաստանի անդամակցության գործընթացին աջակցելու համար | [14] | |
2011 | Բերնար Քուշներ | Ֆրանսիա | «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության միջոցով մարդասիրական արժեքների խթանման գործում ունեցած ներդրման և ամբողջ աշխարհում ազատության, արդարության և ժողովրդավարության խթանման գործում ներդրման համար | [15] | |
2010 | Խավյեր Սոլանա | Իսպանիա | 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններին առնչվող քաղաքական հակամարտության խաղաղ լուծմանը նվիրվածության համար | [16] | |
2009 | Վալդաս Ադամկուս | Լիտվա | Ուկրաինայում վերընտրություններ անցկացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև «Նարնջագույն հեղափոխությանը» մասնակցության համար | [17] | |
Ալեքսանդր Կվասնևսկի | Լեհաստան | Նարնջագույն հեղափոխության խաղաղ ավարտին նպաստող իր վաստակի համար | [18][19] | ||
2008 | Լեխ Վալենսա | Լեհաստան | Լեհաստանի ժողովրդավարական անցման գործում ունեցած ներդրման համար | [20] | |
2007 | Ալեքսանդր Միլինկևիչ | Բելառուս | Բելառուսում կայացած ժողովրդավարական ընտրություններում իր աշխատանքի և նվիրվածության, ինչպես նաև ամբողջ աշխարհում ազատության, արդարության և ժողովրդավարության առաջխաղացման գործում ունեցած ներդրման համար | [21] | |
2006 | Վլադիսլավ Բարտոշևսկի | Լեհաստան | Ընդդիմության գործունեության, մասնավորապես՝ «Համերաշխություն» շարժման մեջ ներգրավվելու համար, ինչպես նաև լեհ-գերմանական հարաբերությունների բարելավման գործում ունեցած ներդրման համար | [22] | |
2005 | Նորման Դեյվիս | Միացյալ Թագավորություն | Ամբողջ աշխարհում հայտնի ու ճանաչված իր գրքերի միջոցով Լեհաստանը խթանելու հարցում իր ներգրավվածության համար | [23] |
Տես նաև խմբագրել
- Համերաշխության մրցանակ
- Սախարովի անվան մրցանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Author’s bio»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Knight of Freedom Award»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «About CPF»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-08-ին։ Վերցված է 2018-01-07
- ↑ «Prezydent Dalia Grybauskaitė wyróżniona nagrodą Rycerz Wolności»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2019
- ↑ «Anders Fogh Rasmussen»։ Վերցված է 2018-11-10
- ↑ «Mary Robinson – "Knight of Freedom" of the Casimir Pulaski Foundation»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Toomas Hendrik Ilves the "Knight of Freedom" of the Casimir Pulaski Foundation»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Polish think tank gives Ilves Knight of Freedom award»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Khodorkovsky given 'Knight of Freedom' award»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Knight Of Freedom Award 2016»։ Վերցված է 2018-01-06
- ↑ 11,0 11,1 «Graduation & Inauguration ceremonies of the Academy of Young Diplomats»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Mikheil Saakashvili granted award of Freedom Knight»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Talking Policy: Vaira Vike-Freiberga on Latvia»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Press Releases Archive»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Bernard Kouchner»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Javier Solana»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Valdas Adamkus»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Aleksander Kwaśniewski»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Kwaśniewski dostał nagrodę Rycerz Wolności»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Lech Wałęsa»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Aleksandr Milinkiewicz»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Władysław Bartoszewski»։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է 2018-01-06