Աբրահամյանի կառավարություն
Աբրահամյանի կառավարությունը Հայաստանի կառավարման մարմինն էր 2014 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի սեպտեմբերը։ Հովիկ Աբրահամյանը 2014 թվականի ապրիլին վարչապետ նշանակվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/President_of_the_National_Assembly.jpg/220px-President_of_the_National_Assembly.jpg)
Դա կոալիցիոն կառավարություն էր, որը ստեղծվել էր Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության և ՀՅԴ-ի կողմից։
Կառուցվածք
խմբագրելՆախարարություններ
խմբագրելՀայաստանի կառավարությունը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը։ Կառավարությունը բաղկացած էր տասնութ նախարարություններից և ութ առընթեր մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է իր համապատասխան ոլորտում կառավարական որոշումների մշակման և իրականացման համար[1]։
Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Սկսած |
---|---|---|---|
Վարչապետ | Հովիկ Աբրահամյան | ՀՀԿ | ապրիլ, 2014 |
Պաշտպանության նախարար | Սեյրան Օհանյան | անկուսակցական | ապրիլի 14, 2008 |
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար | Վաչե Գաբրիելյան | ՀՀԿ | նոյեմբերի 28, 2014 |
Գյուղատնտեսության նախարար | Սերգո Կարապետյան | անկուսակցական | դեկտեմբերի 31, 2010 |
Մշակույթի նախարար | Հասմիկ Պողոսյան | անկուսակցական | հունիսի 1, 2007 |
Սփյուռքի նախարար | Հրանուշ Հակոբյան | ՀՀԿ | հոկտեմբերի 1, 2008 |
Էկոնոմիկայի նախարար | Արծվիկ Մինասյան | ՀՅԴ | փետրվարի 24, 2016 |
Բնապահպանության նախարար | Արամայիս Գրիգորյան | անկուսակցական | հունիսի 30, 2014 |
Կրթության և գիտության նախարար | Լևոն Մկրտչյան | ՀՅԴ | փետրվարի 24, 2016 |
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար | Լևոն Յոլյան | անկուսակցական | փետրվարի 29, 2016 |
Ֆինանսների նախարար | Գագիկ Խաչատրյան | անկուսակցական | ապրիլի 26, 2014 |
Արտաքին գործերի նախարար | Էդվարդ Նալբանդյան | անկուսակցական | ապրիլի 15, 2008 |
Առողջապահության նախարար | Արմեն Մուրադյան | անկուսակցական | ապրիլի 23, 2014 |
Արդարադատության նախարար | Արփինե Հովհաննիսյան | ՀՀԿ | սեպտեմբերի 4, 2015 |
Աշխատանքի և սոցիալական ապահովորության նախարար | Արտեմ Ասատրյան | ՀՀԿ | հունիսի 16, 2012 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար | Գաբրիել Ղազարյան | անկուսակցական | մայիսի 3, 2014 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար | Դավիթ Լոքյան | ՀՅԴ | փետրվարի 24, 2016 |
ԱԻՆ նախարար | Արմեն Երիցյան | անկուսակցական | փետրվարի 26, 2016 |
Տրանսպորտի և կապի նախարար | Գագիկ Բեգլարյան | ՀՀԿ | հունիսի 16, 2012 |
Քաղաքաշինության նախարար | Նարեկ Սարգսյան | անկուսակցական | ապրիլի 23, 2014 |
Առընթեր մարմիններ
խմբագրելԱռընթեր մարմինների դերն էր համապատասխան ոլորտում մշակել, իրականացնել և կառավարել կառավարական որոշումը։ Նախարարությունների նման, առընթեր մարմինները ենթակա են վարչապետին։
Առընթեր մարմին | Ղեկավար | Պաշտոնավարման
սկիզբ |
Կուսակցություն |
---|---|---|---|
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | Արտյոմ Մովսեսյան | 4 մայիսի 2004 թ | Անկուսակցական |
Ազգային անվտանգության ծառայություն | Գեորգի Կուտոյան | 12 փետրվարի 2016 թ | --- |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե | Աշոտ Մարտիրոսյան | 17 սեպտեմբերի 2008 թ | Անկուսակցական |
Ոստիկանություն | Վլադիմիր Գասպարյան | 1 նոյեմբերի 2011 թ | --- |
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | Մարտին Սարգսյան | 3 հունիսի 2014 թ | ՀՀԿ |
Պետական գույքի կառավարման վարչություն | Արման Սահակյան | 22 հունիսի 2011 թ | ՀՀԿ |
Պետական եկամուտների կոմիտե | Հովհաննես Հովսեփյան | 3 մարտի 2016 թ | ՀՀԿ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Structure of Armenian government Official website of the government of Armenia