Գագիկ Բեգլարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Բեգլարի Բեգլարյան (հայտնի է նաև Չոռնի Գագո մականվամբ[1][2][3][4], հունվարի 1, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երևանի նախկին քաղաքապետ (2009-2010), ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (2012 - 2016)։
Գագիկ Բեգլարի Բեգլարյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մարտի 4, 2009 - դեկտեմբերի 8, 2010 | ||||
Նախորդող | Երվանդ Զախարյան | |||
Հաջորդող | Կարեն Կարապետյան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հունվարի 1, 1964 (60 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1971-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 33 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թվականներին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին և որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թվականներին «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։
1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։ 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։ 2005 թվականին և 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։
2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ[5]։
2009 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են[6]։
2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ[7]։
2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում[8]։
2014 թվականի ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար[9]։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Պարգևներ
խմբագրել- «Անանիա Շիրակացի» մեդալ
- ՀՀ վարչապետի հուշամեդալ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Դրաստամատ Կանայան» մեդալ
- «Լորիս Մելիքով», հուշամեդալ
- «ԼՂՀ պաշտպանության բանակի» հուշամեդալ
- «Երևանի ոսկե մեդալ»
- «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երեկ գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները», armtimes.com, (արխիվացված)։
- ↑ «Երեկ գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները», 168.am, (արխիվացված)։
- ↑ «Հայկական ժամանակ». Սևուկ Գագոն», hetq.am, (արխիվացված)։
- ↑ «Չոռնին ընկել է դռնեդուռ», hetq.am, (արխիվացված)։
- ↑ Գ. Բեգլարյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին
- ↑ «ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Երևանի քաղաքապետեր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Գ. Բեգլարյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին
- ↑ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. Բ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող Արարատ Զուրաբյան |
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյան 01.10.2002 - 04.03.2009 թթ. |
Հաջորդող Գագիկ Գյանջումյան (ժ/պ), պաշտոնը վերացվել է, Գագիկ Գյանջումյանը որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավար |
Նախորդող Երվանդ Զախարյան |
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյան 04.03.2009 - 08.12.2010 թթ. |
Հաջորդող Կարեն Վիլհելմի Կարապետյան |
Նախորդող Մանուկ Վարդանյան |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան 16.06.2012 - թթ. |
Հաջորդող Վահան Մարտիրոսյան |