Արփինե Հովհաննիսյան
Արփինե Աշոտի Հովհաննիսյան (դեկտեմբերի 4, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017)[1], իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2017-2018 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Այժմ փաստաբանական պալատի անդամ, ծավալում է իրավաբանական գործունեություն, (դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին) անկուսակցական է։
Արփինե Հովհաննիսյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
ապրիլ 2, 2017 - 2019 | |||
| |||
սեպտեմբեր 4, 2015 - 2017 | |||
Նախորդող | Հովհաննես Մանուկյան | ||
Հաջորդող | Դավիթ Հարությունյան | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 4, 1983 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||

Կրթություն
խմբագրել- 2000-2004 - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 2004-2006 - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2006-2009 - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2003-2006 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 2006-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ։
- 2007 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։
- 2007-2008 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։
- 2008 թ. մայիս-սեպտեմբեր - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
- 2008-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացվուցակով։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
- 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար[2]։
- ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի մայիսի 11-ը վերանշանակվել և աշխատել է ՀՀ արդարադատության նախարար[1][3]։
- 2017 թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ։ Մինչեւ 2019 թ.։
- 2019 թ.-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, սկսել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով
- Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով
- Պարգևատրվել է «ԵԿՄ-20 տարի» հոբելյանական հուշամեդալով
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է։ Ունի մեկ որդի։
Քննադատություն
խմբագրելՔննադատվել է նախկինում կալանավորված Հաց բերողի մահվան համար։ 2017 թ. մարտի 17-ին Երևանում Արթուր Սարգսյանի սգո երթի մասնակիցները պահանջեցին պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարար Հովհաննիսյանին, ինչպես նաև բոլոր քննիչներին, որոնք զբաղվել են Սարգսյանի գործով, ինչն անուղղակիորեն հանգեցրել է նրա մահվանը[4]։ Երկու օր անց, հաշվի առնելով, որ արդարադատության նախարարն ի պաշտոնե իրավասություն չունի միջամտելու դատարանների կողմից արդարադատության իրականացմանը և դատախազության գործունեությանը, ցուցարարները հրաժարվեցին Ա. Հովհաննիսյանի հրաժարականի պահանջից[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կառավարությունը ծափերով հրաժեշտ տվեց Արփինե Հովհաննիսյանին
- ↑ Ա. Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար նշանակելու մասին
- ↑ «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «In "Liberty" square a procession was started in memory of Artur Sargsyan - Arminfo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Ցուցարարները նստել են գետնին. առայժմ չեն պահանջում Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արփինե Հովհաննիսյանի Ֆեյսբուքում
- Արփինե Հովհաննիսյանի էջը Յություբ տեսահոսթինգում
Նախորդող Հովհաննես Մանուկյան |
ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան 4 սեպտեմբերի 2015 թ. - 2017 |
Հաջորդող Դավիթ Հարությունյան |