Արծվիկ Մինասյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվիկ Գարեգինի Մինասյան (հունվարի 1, 1972 թ., Ոսկեթաս, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական քաղաքական գործիչ, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցական հայաստանյան ղեկավարներից, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[1] (24.02.2016 թ. - 06.10.2016 թ., 12.05.2018 - 04.10.2018)։
Արծվիկ Մինասյան | |||
| |||
---|---|---|---|
| |||
սեպտեմբեր 27, 2016 - հոկտեմբեր 3, 2018 | |||
| |||
Փետրվար 24, 2016 - հոկտեմբեր 6, 2016 | |||
| |||
Օգոստոս 10, 2005 - Հունիս 6, 2007 | |||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունվարի 1, 1972 (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Կրթություն
խմբագրելԱ. Մինասյանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։ 1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին։ 1997-2001 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։
Կուսակցական գործունեություն
խմբագրելԱրծվիկ Մինասյանը հանդիսանում է Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրելՀՀ ազգային ժողովի պատգամավոր
խմբագրել- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Մարտի 1-ի իրադարձություններ
խմբագրել- 16.06.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
խմբագրել- 2005 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ օգոստոսի 12-ից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում[2]։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
ՀՀ էկոնոմիկայի նախարար
խմբագրելՈրպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար[4]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 6-ը[5]։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[6], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[7]։
ՀՀ բնապահպանության նախարար
խմբագրելՈրպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում[8]
Այլ
խմբագրել- 1996-1999 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, ապա բաժնի պետ, վարչության պետ։
- 1999-2000 թթ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ։
- 2000 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ.:
Գիտամանակավարժական գործունեությունը
խմբագրել- 1998 թվականից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս։
- 2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան։ 11 գիտական հոդվածների հեղինակ է։
- 2004-2005 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս։
- 2005-2006 թթ. - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի դասախոս։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրեց
- ↑ «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Տնտ. զարգացման և ներդր.-ի նախարարության պաշտոնական կայքի «Նախարարության մասին» բաժին։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Ա. Մինասյանին Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի նշանակելու մասին ՀՀ նախագահի 27.10.2016թ.-ի հրամանագիր:
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Կարեն Ճշմարիտյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան 24 փետրվարի 2016 թ. - 27 սեպտեմբերի 2016 թ. |
Հաջորդող Սուրեն Կարայան |
Նախորդող Արամայիս Գրիգորյան |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան 27 սեպտեմբերի 2016 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |