Բացել գլխավոր ցանկը

Վաչե Գաբրիելյան

հայ բանկիր, տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վաչե Վազգենի Գաբրիելյան (նոյեմբերի 24, 1968(1968-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ (2014-2018 թթ.), ՀՀ փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18)։

Վաչե Գաբրիելյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ռատգերսի համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և բանկիր
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1968(1968-11-24) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Վազգեն Գաբրիելյան
Մայր Ժենյա Քալանթարյան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

ԿրթությունԽմբագրել

  • 1985-1990 թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում,
  • 1992-1998 թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.՝ փիլիսոփայության դոկտորի կոչում։
  • 1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, Հայաստանում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ։
  • 1994-1998 թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն։
  • 1998-1999 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։
  • 1999-2008 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
  • 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ[1]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[3]։
  • 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար[4]։
  • 2013 թ. հուլիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատվելով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[5]։
  • 2014 թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար։
  • 2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական[6]։
  • 2014 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[7]։
  • 2014 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար[8]։
  • 2014 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ[9]։
  • 2014 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ[10]։
  • 2015 թ. հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ է։
  • 2015 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող[11]։
  • 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[12]:

ՊարգևներԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։

Նախորդող
-
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Վաչե Գաբրիելյան

- 2 հուլիսի 2008 թ.
Հաջորդող
Գրիգոր Ղոնջեյան
Նախորդող
Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Վաչե Գաբրիելյան

2 հուլիսի 2008 թ. - 17 դեկտեմբերի 2010 թ.
Հաջորդող
Ներսես Երիցյան
Նախորդող
Տիգրան Դավթյան
ՀՀ ֆինանսների նախարար
Վաչե Գաբրիելյան

17 դեկտեմբերի 2010 թ. - 8 մայիսի 2013 թ.
Հաջորդող
Դավիթ Ռ. Սարգսյան
Նախորդող
Դավիթ Ռ. Սարգսյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար
Վաչե Գաբրիելյան

8 մայիսի 2013 թ. - 15 հուլիսի 2013 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Վաչե Գաբրիելյան

15 հուլիսի 2013 թ. - 18 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Դավիթ Հարությունյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Վաչե Գաբրիելյան

28 նոյեմբերի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արմեն Գևորգյան
ՀՀ փոխվարչապետ
Վաչե Գաբրիելյան

28 նոյեմբերի 2014 թ. -
Հաջորդող


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին
  2. Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
  3. Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին
  4. Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
  5. Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին
  6. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-04-18 
  13. Վ. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներԽմբագրել