Արմեն Երիցյան
հայ ոստիկան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հենրիկի Երիցյան (դեկտեմբերի 25, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2016[1][2], Երևան, Հայաստան), ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ոստիկանության գեներալ-մայոր։
Արմեն Երիցյան | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
---|---|
Մասնագիտություն՝ | ոստիկան |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 25, 1960 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 13, 2016[1][2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ | |
Կրթություն
խմբագրել- 1978 թվական - Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
- 1986 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց
- 1990 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց։
- 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպերանտուրան և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։
- 1999 թվականին ավարտել է ՌԴ նախագահին կից ՆԳՆ բարձրագույն ակադեմիայի դոկտորանտուրան և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1982 թվականից մինչև 2001 թվականը - Ոստիկանության արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոսիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ
- 2001 թվական- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
- 2003 թվական- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
- 2008 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[3]։
- 2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից[4]։
- 2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թվականի մայիսի 31-ը[5]։
- 2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2013 թվականի ապրիլի 9-ը[6]։
- 2013 թվականի ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
- 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[7]։
- 2013 թվականի ապրիլի 3-ից 18-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
- 2014 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[8]։
- 2014 թվական դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից[9]։
- 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում[10]։
- 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից[11]։
- 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[12]։
- Դասավանդում էր Երևանի պետական համալսարանում։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[13]։
- Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2017 թվականի մայիսի 28-ին ՀՀ Նախագահի կողմից հետամահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Իրավաբանական գիտությունների դոկտոր էր։ 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահն էր։ 2014 թվականի ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։
Ամուսնացած էր, ուներ երկու դուստր չորս թոռ։
Նախորդող Արարատ Մահտեսյան |
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյան 4 հունիսի 2008-15 մարտի 2010 |
Հաջորդող Հունան Պողոսյան |
Նախորդող Մհեր Շահգելդյան |
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան 15 մարտի 2010—1 դեկտեմբերի 2014 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան 1 դեկտեմբերի 2014—24 փետրվարի 2016 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, Դավիթ Լոքյանը որպես ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան 24 փետրվարի 2016 - 13 դեկտեմբերի 2016 |
Հաջորդող Դավիթ Տոնոյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է նախարար Արմեն Երիցյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Minister of Emergency Situations Armen Yeritsyan passes away aged 55
- ↑ Ա. Երիցյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Ա. Երիցյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Ա. Երիցյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Երիցյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Երիցյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Երիցյան» հոդվածին։ |