Օրինաց երկիր կուսակցություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Օրինաց Երկիր» կուսակցություն (հակիրճ՝ ՕԵԿ), կուսակցություն Հայաստանում։ Երկար տարիներ համագործակցել է տվյալ ժամանակ երկրում իշխող կուսակցություն համարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ստանալով նախարարական, մարզպետական և այլ պաշտոններ, իսկ կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը ստացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն։ Ներկայումս իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական ուժ։
Օրինաց երկիր կուսակցություն Օրինաց երկիր | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արթուր Բաղդասարյան |
Հիմնադրված | 1998 |
Գաղափարախոսություն | քրիստոնեական դեմոկրատիա և լիբերալ պահպանողականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Պաշտոնական գույն(եր) | կապույտ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական ժողովրդական կուսակցություն և Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ |
Պատմություն
խմբագրել1998 թվականի հունիսին Արթուր Բաղդասարյանն ընտրվել է իր իսկ կողմից հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ մինչև 2018թ․։ 2018թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից։
Մասնակցությունն ընտրություններին
խմբագրելՀՀ ԱԺ 3-րդ գումարման ընտրություններ
խմբագրել2003 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ԱԺ նախագահ է ընտրվում է ՕԵԿ այդժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։
ՀՀ ԱԺ 4-րդ գումարման ընտրություններ
խմբագրել2007 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ունենում է 8 պատգամավոր։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։
ՀՀ Նախագահի 2008թ․ ընտրություններ
խմբագրել2008 թ․ Նախագահի ընտրություններին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ,հավաքում է 100․000- ից ավել քվե՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ 2008 թ․ կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։ Արթուր Բաղդասարյանը ստանձնում է Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններ
խմբագրել2012 թ. ՕԵԿ ընտրություններից հետո կոալիցիա կնքեց ՀՀԿ-ի հետ։ 2014-2015թթ. ՕԵԿ-ի պատգամավորների մեծ մասը դուրս եկաց կուսակցությունից ու խմբակցությունից միանալով ՀՀԿ-ին։ 2014 թ. ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից։
ՀՀ 2015 թ․ Սահմանադրական փոփոխություններ
խմբագրել2015 թ. Սահմանադրական փոփոխություններին ՕԵԿ-ը դեմ է եղել։
ՏԻՄ ընտրություններ և դաշինք
խմբագրելԱյնուհետև նախաձեռնել է Հայկական Վերածնունդ անվանումով(նույնանուն սփյուռքահայ կազմակերպություն պնդում է, որ միտումնավոր է իր անունը օգտագործվել) դաշինք, որի մեջ են մտել տասնյակ քիչ հայտնի ու անհայտ կուսակցություններ, միավորներ, մասնակցել է 2016 թ . Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին բավականին ձայներ հավաքելով։ Վանաձորում կոալիցիայի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ։
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններ
խմբագրել2017 թ. Հայկական Վերածնունդ անվամբ դաշինքը մասնակցելով ԱԺ ընտրություններին չի կարողանում անցնել անցողիկ շեմը, առաջին անգամ պատմություն մեջ չի հայտնվում Խորհրդարանում։
Երևանի քաղաքապետի 2018թ․ արտահերթ ընտրություններ
խմբագրել2018 թ. Երևանի քաղաքապետի ընտրություններին ևս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընտրություններ
խմբագրել2018 թ. ԱԺ ընտրություններին եւս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։