Արամայիս Գրիգորյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամայիս Թեմուրի Գրիգորյան (հոկտեմբերի 6, 1965(1965-10-06), Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար (2014 թվականի ապրիլ - 2016 թվականի սեպտեմբեր)։

Արամայիս Թեմուրի Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԱվշար, Արարատի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ՄասնագիտությունՃարտարագետ-տեխնոլոգ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
 Aramayis Grigoryan Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1987-1988 թթ. աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում որակի գծով ճարտարագետ։
  • 1988-1990 թթ. - ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ։
  • 1999-2002 թթ.` Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն։
  • 2002-2003 թթ.` Ավշարի գինու գործարանի գլխավոր տնօրեն։

Պետական և քաղաքական գործունեությունը

խմբագրել
  • 2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից[1]։ Մինչև 2006 թվականի հունիսի 2-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2006 թ. հունիսի 2-ից՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2007 թվականի մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2008 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար[2]։
  • 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[3]։
  • 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արարատի մարզպետ[4]։
  • 2014 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[5]։
  • 2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի բնապահպանության նախարար[6]։ Պաշտոնավարել է մինչև 2016 թ․-ը։

Անկուսակցական է։

Նախորդող
Մհեր Շահգելդյան
ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամայիս Գրիգորյան

2 հունիսի 2006—7 հունիսի 2007
Հաջորդող
Արթուր Աղաբեկյան
Նախորդող
Դավիթ Լոքյան
ՀՀ Գյուղատնտեսության նախարար
Արամայիս Գրիգորյան

2 հունիսի 2008—12 մայիսի 2009
Հաջորդող
Գերասիմ Ալավերդյան
Նախորդող
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Արարարտի մարզպետ
Արամայիս Գրիգորյան

10 հոկտեմբերի 2013—30 ապրիլի 2014
Հաջորդող
Ռուբիկ Աբրահամյան
Նախորդող
Արամ Հարությունյան
ՀՀ Բնապահպանության նախարար
Արամայիս Գրիգորյան

30 ապրիլի 2014
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արամայիս Գրիգորյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ կայքում
  2. Ա. Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
  3. Ա. Գրիգորյանին Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին
  4. Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  6. Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ