Կիրք (հինդի՝ इश्क, Ishq), հնդկական կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Ինդրա Կումարը։ Ֆիլմը կինովարձույթ է դուրս ելել 1997 թվականի նոյեմբերի 28-ին։ Գլխավոր դերերը կատարում են Աամիր Խանը, Ջուհի Չավլան, Աջայ Դևգանը և Կաջոլը։

Կիրք
հինդի՝ इश्क
Կիրք ֆիլմի պաստառը
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մարտաֆիլմ
Թվական1997
Լեզուհինդի
ՌեժիսորԻնդրա Կումար[1]
ԴերակատարներԱամիր Խան, Աջայ Դևգան, Ջուհի Չավլա, Կաջոլ, Շվետա Մենոն, Անանտ Մահադևան, Դալիփ Թահիլ, Ջոնի Լևեր և Տիկու Տալսանիա
ՕպերատորԲաբա Ազմի
ԵրաժշտությունԱնու Մալիկ
Պատմվածքի վայրՄումբայ
Նկարահանման վայրՈւտի
Տևողություն161 րոպե
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 84988

Սյուժե խմբագրել

Աջայը, ով միլիոնատիրոջ որդի է, դեռևս մանկությունից ընկերություն է անում Ռաջայի հետ, ով հասարակ ավտոմեխանիկ է։ Մադխուն, ով միլիոնատիրոջ դուստր է, կրկին մանկությունից ընկերություն է անում Կաջալի հետ, ով աղքատ ընտանիքից է։ Աջայի և Մադխուի ծնողները տանել չեն կարողանում աղքատներին և երազում են ամուսնացնել իրենց երեխաներին։ Բայց ճակատագիրը լրիվ ուրիշ ընթացք էր պատրաստել։ Աջայը սիրահարվում է Կաջալին իսկ Մադխուն` Ռաջուին։ Ծնողները ոչնչի դեմ կանգ չեն առնում, որպեսզի բաժանեն սիրահարներին...

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Աջայ Դևգան Աջայ
Աամիր Խան Ռաջա
Ջուհի Չավլա Մադխու
Կաջոլ Կաջալ
Սադաշիվ Ամրապուրկար Ռանջիտ Ռայ, Աջայի հայրը
Ջոնի Լևեր Ռանջիտա Ռայայի աներորդին
Դալիպ Թահիլ Հարբանսլալ, Մադխուի հարը
Մոհան Ջոշի Կաջալի հորեղբայրը

Ֆիլմի շահույթ խմբագրել

Ֆիլմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 1997 թվականի հնդկական ամենահաջողված ֆիլմերի ցանկում և ստացել է «հիթի» կարգավիճակ[2]։

Երգեր խմբագրել

Բոլոր երգերը գրել է Անու Մալիկը։

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Neend Churai Meri»  Սանու Կումար, Ուդիտ Նարայան, Կավիտա Կրիշնամուտրի, Ալկա Յագնիկ 05:47
2. «Humko Tumse Pyaar Hai»  Աբիջիդ, Անու մալիկ 05:08
3. «Dekho Dekho Jaanam»  Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ 05:14
4. «Ishq Hua... Kaise Hua»  Ուդիտ Նարայան, Վիբխա Շարմա 07:34
5. «Mr. Lova Lova» (Ankhiyaan Tu Mila Le)Ուդիտ Նարայան, Աբհիջիդ, Սուդեշ Բհոսլե, Կավիտա Կրիշնամուտրի, Պուրնիմա 05:25
6. «Kaise Kahoon Kaise Ho Tum»  Կումար Սանու, Բիբխա Շարմա 06:25
7. «Ishq Hai Ishq Hai» (Jab Nind Na Aaye)Ջայշրի Շիվրամ 05:29
8. «Tu Jhootha»  Ալկա Յագնիկ, Ուդիտ Նարայան 07:45

Պարգևներ խմբագրել

  • Filmfare Awards, որպես բացասական կերպարի լավագույն դերասան` Սադաշիվ Ամրակուրպարին[3]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մադխուրի Դիկշիտն էր ի սկզբանե ընտրվել Մադխուի դերի համար։
  • Սա Ինդրա Կումարի առաջին ֆիլմն է, որտեղ Դիկշիտը չի խաղում։
  • Կաջալի դերը ի սկզբանե առաջարկել են Կարիսմա Կապուրին, սակայն վերջինս հրաժարվել է, քանի որ չի ցանկացել նկարահանվել Աջայ Դևգանի հետ։
  • Աամիր Խանի և Ջուհի Չավլայի համատեղ վերջին աշխատանքն է։
  • Միակ ֆիլմը, որտեղ Ջուհի Չավլան և Կաջոլը միասին են նկարահանվել։
  • Ֆիլմի երկրորդ մասում պետք է խաղար Ամիթաբհ Բաչչանը, սակայն ռեժիսորի հետ տարաձայնությունների պատճառով լքել է ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0133024/
  2. «Box Office 1997» (անգլերեն). BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  3. Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine(անգլ.) 43-րդ մրցանակաբաշխությունը պաշտոնական կայքէջում

Արտաքին հղումներ խմբագրել