ԱՄՆ-ի տնտեսություն (անգլ.՝ Economy of the United States), աշխարհի խոշորագույն տնտեսությունը ըստ անվանական համախառն ներքին արդյունքի[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կազմում է համաշխարհային անվանական ՀՆԱ-ի գրեթե 25 տոկոսը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով[2]։

ԱՄՆ-ը շուկայական տնտեսությամբ, զարգացման բարձր մակարդակ ունեցող երկիր է[3]։ Աշխարհում առաջինն է ոչ միայն անվանական ՀՆԱ-ի, այլև ազգային հարստության ծավալով, իսկ ըստ գնողունակության համարժեքության ՀՆԱ-ի գրավում է երկրորդ տեղը՝ 2014 թվականից առաջին տեղը զիջելով Չինաստանին[4]։ Բնակչության մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով էլ աշխարհում 2022 թվականից զբաղեցնում է իններորդ տեղը[5]։ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիապես առավելագույն հզոր, արդիականացված տնտեսությունն աշխարհում, նրա ֆիրմաները առաջատար դիրքեր են զբաղեցնում հատկապես արհեստական բանականության, համակարգիչների, դեղագործական, բժշկական արտադրանքի, օդատիեզերագնացության, ռազմական արդյունաբերության բնագավառներում[6]։ Ամերիկյան դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ գործածվող դրամական միավորն է, ինչպես նաև որպես պահուստի միջոց ամենաապահովը համարվող արժույթը, և դա շնորհիվ երկրի հզոր տնտեսության, ռազմական ուժի, նավթադոլարային համակարգի, ֆինանսական ընդարձակ շուկայի[7][8]։ Որոշ երկրներ ամերիկյան դոլարը գործածում են որպես իրենց պաշտոնական դրամական միավոր, մի շարք երկրներում էլ այդպես է de facto[9][10]: ԱՄՆ-ի առևտրային խոշորագույն գործընկերներն են Չինաստանը, Եվրոպական միությունը, Կանադան, Մեքսիկան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և Թայվանը[11]։ Միացյալ Նահանգները ապրանքներ ներկրող խոշորագույն երկիրն է աշխարհում, իսկ արտահանման ընդհանուր ծավալով երկրորդ տեղն է գրավում[12]։ Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքված մի ամբողջ շարք երկրների հետ՝ ներառյալ Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Իսրայելը, մի քանի պետությունների հետ էլ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում[13]։

Երկրի տնտեսության աճի ու զարգացման համար հիանալի խթան են հանդիսանում բնական պաշարների առատությունը, լավ զարգացած ենթակառուցվածքները, արտադրության բարձր արդյունավետությունը[14]։ Ըստ բնական պաշարների ամբողջ ծավալի գնահատման՝ ԱՄՆ-ը երկրորդ տեղն է գրավում. այդ ցուցանիշը, ամերիկյան դոլարներով արտահայտած, 2019 թվականի դրությամբ կազմել է 44.98 տրիլիոն[15]։ Ամերիկյան տնային տնտեսություններն ամենամեծ եկամուտն ունեն, իսկ ամերիկացի աշխատողներն էլ՝ ամենաբարձր վարձատրությունը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների շարքում[16]։

1890 թվականին ԱՄՆ-ը գերազանցել է Բրիտանական կայսրությանը՝ դառնալով առավելագույն արդյունավետություն ունեցող պետությունն աշխարհում[17]։ Դարձել է ամենամեծ ծավալով նավթ ու բնական գազ արտադրողը[18]։ 2016 թվականին եղել է աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը[19], ինչպես նաև՝ ամենաշատ արդյունաբերական արտադրանք թողարկողը՝ ապահովելով աշխարհում թողարկվող արդյունաբերական արտադրանքի մեկ հինգերորդ մասը[20]։ ԱՄՆ-ն ունի ոչ միայն ապրանքների ամենամեծ ներքին շուկան, այլև բոլոր երկրներին գերազանցում է մատուցվող ծառայությունների ծավալով։ 2018 թվականին ԱՄՆ-ի առևտրի ամբողջ ծավալը կազմել է $4.2 տրիլիոն դոլար[21]։ Աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 121-ի գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում[22]։ Այստեղ են ապրում ամենամեծ թվով միլիարդատերերը՝ մոտավորապես 3 տրիլիոն ամերիկյան դոլար ընդհանուր կարողությամբ[23][24]։ 2020 թվականի օգոստօսի դրությամբ ԱՄՆ-ի առևտրային բանկերը տիրապետում էին շուրջ 20 տրիլիոն դոլար ակտիվների[25]։ Իսկ ամերիկայն կառավարմանը ենթակա բոլոր ակտիվների հանրագումարը անցնում է 30 տրիլիոն դոլարից[26][27]։

New York Stock Exchange-ը և ՆԱՍԴԱՔ-ը շուկայական կապիտալացման մակարդակով և առևտրային ծավալով խոշորագույն ֆոնդային բորսաներն են աշխարհում[28][29]։ Օտարերկրյա ներդրումների ծավալով նույնպես ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում. դրանք ընդհանուր առմամբ հասնում են մոտավորապես 4 տրիլիոն դոլարի[30], իսկ արտասահմանյան երկրներում ամերիկացիների կատարած ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է $5.6 տրիլիոնից[31]։ ԱՄՆ-ի տնտեսությունը միջազգային վարկանիշային ցանկում առաջինն է վենչուրային կապիտալի[32], ինչպես նաև հետազոտությունների ու զարգացման ֆինանսավորման ասպարեզում[33]։ 2018 թվականին սպառողական ծախսերը կազմել են ԱՄՆ-ի տնտեսության 68%-ը[34], իսկ եկամտի մեջ աշխատանքի բաժինը` 43%-ը (2017 թ.)[35]: ԱՄՆ-ն ունի ամենամեծ սպառողական շուկան աշխարհում[36]։ Նրա աշխատաշուկան ներգաղթյալներ է գրավում աշխարհի բոլոր ծայրերից[37]։ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար դիրքեր է գրավում նաև Doing Business-ի, Global Competitiveness Report-ի և այլ ցուցիչներով[38]։

ԱՄՆ-ի տնտեսությունը զգալի անկում է ապրել մեծ ռեցեսիայի շրջանում՝ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն նախաճգնաժամային պիկին է հասել 2011 թվականին[39], գործազրկության մակարդակը՝ 2015 թվականի սեպտեմբերին[40]։ ԱՄՆ-ը 2017 թվականին բնակչության տարբեր շերտերի եկամուտների անհավասարության տեսակետից 156 երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը[41], իսկ Արևմտյան աշխարհի երկրների շարքում՝ առաջին տեղը[42]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Country Comparison :: National product Արխիվացված 2011-06-04 Wayback Machine // CIA — The World Factbook; в рейтинге ЦРУ у США 2-е место, минус Евросоюз, который не является страной
  2. «Макр Дж Пэрри — Доля США в мировом ВВП, остаётся на удивление стабильной последние 40 лет. Россия не способна даже конкурировать с этим» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. —Forbes, Jack D. “THE NEW ASSIMILATION MOVEMENT: STANDARDS, TESTS, AND ANGLO-AMERICAN SUPREMACY.” Journal of American Indian Education, vol. 39, no. 2, University of Minnesota Press, 2000, pp. 7–28, Կաղապար:Jstor.
    —King, Desmond, and Marc Stears. “How the U.S. State Works: A Theory of Standardization.” Perspectives on Politics, vol. 9, no. 3, [ American Political Science Association, Cambridge University Press ], 2011, pp. 505–18, Կաղապար:Jstor.
    Hall, Peter A.; Soskice, David (2001). Varieties of Capitalism: The Institutional Foundations of Comparative Advantage. Oxford University Press. էջ 570. ISBN 978-0-191-64770-3.
    Harcourt, B.E. (2011). The Illusion of Free Markets: Punishment and the Myth of Natural Order. Harvard University Press. ISBN 978-0-674-05936-8.
    —Kielbowicz, Richard. “TESTING THE BOUNDARIES OF POSTAL ENTERPRISE IN THE U.S. FREE-MARKET ECONOMY, 1880-1920.” More than Words: Readings in Transport, Communication and the History of Postal Communication, edited by John Willis, University of Ottawa Press, 2007, pp. 85–100, doi:10.2307/j.ctv16p1k.10.
    Tanzi, V. (2011). Government versus Markets: The Changing Economic Role of the State. Cambridge University Press. էջ 86. ISBN 978-1-139-49973-6.(չաշխատող հղում)
  4. «Report for Selected Country Groups and Subjects (PPP valuation of country GDP)» (ամերիկյան անգլերեն). IMF. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  5. «World Economic Outlook Database, April 2022». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  6. «United States reference resource». The World Factbook Central Intelligence Agency. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  7. «The Implementation of Monetary Policy – The Federal Reserve in the International Sphere» (PDF). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Zaw Thiha Tun (2015 թ․ հուլիսի 29). «How Petrodollars Affect The U.S. Dollar». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. Benjamin J. Cohen, The Future of Money, Princeton University Press, 2006, 0691116660; cf. "the dollar is the de facto currency in Cambodia", Charles Agar, Frommer's Vietnam, 2006, 0471798169, p. 17
  10. «US GDP Growth Rate by Year». multpl.com. US Bureau of Economic Analysis. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  11. «Top Trading Partners». U.S. Census Bureau. 2016 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  12. «World Trade Statistical Review 2019» (PDF). World Trade Organization. էջ 100. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  13. «United States free trade agreements». Office of the United States Trade Representative. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  14. Wright, Gavin, and Jesse Czelusta, "Resource-Based Growth Past and Present", in Natural Resources: Neither Curse Nor Destiny, ed. Daniel Lederman and William Maloney (World Bank, 2007), p. 185. 0821365452.
  15. Anthony, Craig (2016 թ․ սեպտեմբերի 12). «10 Countries With The Most Natural Resources». Investopedia.
  16. «Income». Better Life Index. OECD. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. «In the United States, the average household net adjusted disposable income per capita is USD 45 284 a year, much higher than the OECD average of USD 33 604 and the highest figure in the OECD.»
  17. Digital History; Steven Mintz. «Digital History». Digitalhistory.uh.edu. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  18. «United States remains the world's top producer of petroleum and natural gas hydrocarbons». EIA.
  19. Katsuhiko Hara; Issaku Harada (staff writers) (2017 թ․ ապրիլի 13). «US overtook China as top trading nation in 2016». Nikkei Asian Review. Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  20. Vargo, Frank (2011 թ․ մարտի 11). «U.S. Manufacturing Remains World's Largest». Shopfloor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  21. «Trade recovery expected in 2017 and 2018, amid policy uncertainty». Geneva, Switzerland: World Trade Organization. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  22. «Global 500 2016». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին. Number of companies data taken from the "Country" filter.
  23. «The US is home to more billionaires than China, Germany and Russia combined». CNBC. 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  24. «Wealth-X's Billionaire Census 2019 report reveals insights and trends about the world's top billionaires». hk.asiatatler.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  25. «Total Assets, All Commercial Banks». 1973 թ․ հունվարի 3.
  26. «Doubling Down on Data» (PDF). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  27. «The asset management industry in the United States» (PDF). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  28. «Monthly Reports - World Federation of Exchanges». WFE.
  29. Table A – Market Capitalization of the World's Top Stock Exchanges (As at end of June 2012). Securities and Exchange Commission (China).
  30. «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  31. «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  32. Adapting and evolving – Global venture capital insights and trends 2014 Արխիվացված 2020-08-04 Wayback Machine. EY, 2014.
  33. «2014 Global R&D Funding Forecast» (PDF). battelle.org. 2013 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 9-ին.
  34. "Personal consumption expenditures (PCE)/gross domestic product (GDP)" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
  35. "Shares of gross domestic income: Compensation of employees, paid: Wage and salary accruals: Disbursements: To persons" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
  36. «United Nations Statistics Division – National Accounts Main Aggregates Database».(չաշխատող հղում)
  37. «Country comparison :: net migration rate». Central Intelligence Agency. The World Factbook. 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  38. «Rankings: Global Competitiveness Report 2013–2014» (PDF). World Economic Forum. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  39. «FRED – Real GDP».
  40. «FRED-Civilian Unemployment Rate».
  41. «CIA World Factbook "Distribution of Family Income"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  42. Gray, Sarah (2018 թ․ հունիսի 4). «Trump Policies Highlighted in Scathing U.N. Report On U.S. Poverty». Fortune. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. «"The United States has the highest rate of income inequality among Western countries", the report states.»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի տնտեսություն» հոդվածին։