The Walking Dead (համակարգչային խաղ, 2012)

«The Walking Dead (հայերեն` Քայլող մեռյալները, այլ անվանումներ՝ The Walking Dead։ The Game, The Walking Dead։ Season One)[6], 2012 թվականի ընթացքում թողարկված էպիզոդային գրաֆիկաարկածային և դերակատարողական ժանրի համակարգչային խաղ՝ iOS, OS X, Microsoft Windows, PlayStation 3 և Xbox 360 համակարգերի համար։ Հիմնված է Ռոբերտ Քըրքմանի հեղինակած համանուն պատկերապատումների վրա։ Խաղը մշակվել և թողարկվել է «Telltale Games» ստուդիայի կողմից։ Նախնական շրջանում պլանավորված էր խաղը թողարկել 2011-ի վերջին, սակայն հետագա հարստացման պատճառով այն տեղափոխվում է հաջորդ տարվա սկիզբ։ Բաղկացած է հինգ էպիզոդներից, որոնցից յուրաքանչյուրը լույս է տեսել 2012-ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ «Telltale Games»-ը թողարկել է նաև խաղի ընդհանուր տարբերակը։

The Walking Dead
ՄշակողTelltale Games
ՆախագծողՄարկ Դարին, Ջեյն Ռոդկին և Շոն Վանաման
ՀրատարակիչTelltale Games
ԴիստրիբյուտորԷպիկ գեյմզ սթոր[1], Steam[2][2], Google Play, App Store, Microsoft Store, GOG.com, PlayStation Store և Nintendo eShop
Միջերեսի լեզուանգլերեն[2][2], ֆրանսերեն[2][2], իտալերեն[2][2], գերմաներեն[2][2] և իսպաներեն[2][2]
ԿոմպոզիտորՋարեդ Էմերսոն-Ջոնսոն
Սերիայի մասThe Walking Dead?
ՀաջորդThe Walking Dead: Season Two?
Թողարկման թվական
ՊլատֆորմներiOS
OS X
Microsoft Windows
PlayStation 3
Xbox 360
ՇարժիչTelltale Tool
Ժանրգրաֆիկաարկածային, դերակատարողական
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[4][2]
Տարիքային
վարկանիշներ
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+[5]
Կրիչթվային բաշխում, թվային ներբեռնում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐telltalegames.com/walkingdead

Խաղի իրադարձությունները, ինչպես կոմիկսներում և հեռուստասերիալում, կատարվում է ԱՄՆ Ջորջիա նահանգում` զոմբի ապոկալիպսիսից հետո։ Ինչևէ, խաղի հիմնական հերոսները նորամուծություն են, չնայած որ իրենց դրվագներն են ունենում կոմիկսների և հեռուստասերիալի հիմնական կերպարներ Հերշել Գրինը և Գլեն Ռին։ Գլխավոր հերոսը և խաղացվող կերպարն է Ջորջիայի համալսարանի դասախոս Լի Էվերեթը, ով ապոկալիպսիսի ժամանակ ոստիկանության մեքենայով տեղափոխվում էր մոտակա բանտ։ Էվերեթը փրկում է 8-ամյա աղջնակի` Կլեմենտայն անունով և հետագայում հոգ տանում նրա մասին։

«The Walking Dead»-ը ի տարբերություն դասական գրաֆիկաարկածային վիդեոխաղերի, շեշտը դնում է կերպարային զարգացման վրա, քան թե գլուխկոտրուկների։ Խաղի հետագա զարգացումները կախված են օգտագործողի ընդունած որոշումներից և պատասխաններից։ Որոշումները կարող են դառնալ նաև որոշ հերոսների մահվան պատճառ։

Խաղը քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականի՝ տիրող ազդեցիկ և էմոցիոնալ ոճի, ինչպես նաև Լիի և Կլեմենտայնի միջև ստեղծված յուրահատուկ հայր-դուստր հարաբերությունների ցուցադրման համար։ Խաղը մոտ 80 անգամ ստացել է «Տարվա լավագույն վիդեոխաղ» կատեգորիայի պարգև։

«Telltale Games»-ը հայտարարում է 2013-ին խաղի երկրորդ եթերաշրջանի թողարման մասին[7][8][9]։ 2013 թվականի հուլիսին «Telltale»-ը թողարկում է «400 օր» (400 Days) կոչվող լրացուցիչ բեռնելի էպիզոդը։ Խաղի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդը լույս է տեսնում նույն թվականի դեկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Steam — 2003.
  3. Նորիս, Էրիկ. ««The Walking Dead»-ի 2-րդ էպիզոդն արդեն հասանելի է այսօր». «Քրեյվ օնլայն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ Հունիսի 28-ին.
  4. Adventure Gamers — 1998.
  5. ESRB: The Walking Dead
  6. ««The Walking Dead: The Game». 5-րդ գործողություն». Այ Ջի Էն. 2012 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  7. «Թելթեյլ գեյմսը պատրաստվում է ստեղծել «Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը». Իսքեյպիստ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  8. ««Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը թողարկվելու է Թելթեյլի կողմից». «Ջոյստիք». Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  9. ««Քայլող մեռյալներ» համակարգչային խաղը ունենալու է շարունակությունը». «Գամասուտրա». Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել