Սանդալ (ծառ)

(Վերահղված է Santalumից)
Այլ գործածությունների համար այցելեք Սանդալ (այլ կիրառումներ)։
Սանդալ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Սանդալազգիների
Ցեղ Սանդալ
Տեսակ Սանդալ
Լատիներեն անվանում
Santalum L.
Հայերեն տարանուններ

Սանդալ, ճանդակ, ճանդան


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 195929
NCBI 35973

Սանդալ, սանտալ[1] կամ ճանդան (լատ՝ Santalum) մշտադալար, արևադարձային ծառերի տեսակ, Սանդալազգիների ընտանիքից։ Սանդալի յուղը լայնորեն օգտագործվում էր օծանելիքի, կոսմետիկայի և բժշկության մեջ, բայց այժմ այս բոլոր ոլորտներից գրեթե դուրս է մղվել։ Օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում իր բարձր գնի (ավելի քան 600 ԱՄՆ $ 1 կգ), նաև վայրենի կերպով ծառերի ոչնչացման պատճառով ստիպված եղան անցնել սինթետիկ արոմատիզատորներին, իսկ բժշկության ոլորտից դուրս մղվեց այն պատճառով, որ ի հայտ եկան անհամեմատ էժան և էֆեկտիվ միջոցներ, մասնավորապես, հակաբիոտիկներ։ Օգտագործվում է արոմաթերապիայում։

Ներկայումս սանդալի արտահանումը Հնդկաստանից արգելված է. արգելգն ուժի մեջ է մինչև ծառերի պոպուլյացիայի վերականգումը։ Սակայն արգելքի պարճառով սանդալի յուղի արժեքը կտրուկ թանկացել է՝ հասնելով 1000 ԱՄՆ դոլարի 1 կգ դիմաց։ Իսկ որոշ երկրներում սանդալի վաճառքը ընդհանրապես արգելքի տակ է։ Վայրի սպիտակ սանդալը աճում է Մալայան կղզեխմբում՝ Ճավայի արևելյան մասից մինչ Թիմոր կղզի։ Ենթադրվում է, իսկ որոշ բուսաբաններ էլ մինչ այս օր կարծում են, որ այս տեսակը աճում է վայրի տեսքով նաև Հնդկաստանում։ Սակայն մի շարք բուսաբաններ բերել էին համոզիչ փաստարկներ այն մասին, որ սպիտակ սանդալը, որը անհիշելի ժամանակներից աճեցվում է Հնդկաստանում, այստեղ նատուրալիզացվել և համատարածվել է։ Հնդկաստանը, հատկապես Կարնատակա նահանգի Մայսուր քաղաքը, մինչև 1998 թ. եղել է սանդալի փայտի և յուղի հիմնական մատակարարը, այժմ այն արտադրվում է հիմնականում Ավստրալիայում։

Ստուգաբանությունը խմբագրել

Սանդալ անունը գալիս է սանսկրիտ candarm բառից։

Հայերենում այս ծառը հայտնի է սանդալ կամ ճանդակ, ճանդամ անվամբ։ Եթե համեմատենք Սպիտակ կամ Արևելյան Հնդկական սանդալ կամ չանդան (चंदनाचे) անունը հայկական ճանդան անվան հետ, ապա կարելի է ենթադրել, որ հայերեն տարբերակը ծագում է հնդկերենից։

  • Անգլերեն՝ Indian sandalwood, Sandalwood, White sandalwood, New Caledonian sandalwood
  • Էսպերանտո՝ Blanka santalo
  • Գերմաներեն՝ Sandelholz
  • Ֆրանսերեն՝ Bois de santal, Bois de santal type Nouvelle-Caledoni
  • Ֆիներեն՝ Santelipuu
  • Շոտլանդերեն՝ Fiodh almhaig
  • Հունգարերեն՝ Fehér szantálfa
  • Ինդոնեզերեն՝ Cendana
  • Ճապոներեն՝ 香木
  • Վրացերեն՝ თეთრი სანდალოზი (սպիտակ սանթալոզի)
  • Լիտվերեն՝ Baltasis santalas
  • Մալայերեն՝ Cendana
  • Պորտուգալերեն՝ Sândalo
  • Ռուսերեն՝ Сантал белый
  • Չինարեն՝ 檀香

Բուժիչ ազդեցություն խմբագրել

 
Սանդալի տերևները և ծաղիկները (Santalum ellipticum)

Սանդալի յուղը շատ լավ է օգնում շնչառական համակարգի վարակների ժամանակ, հատկապես չոր, նյարդայնացնող հազի դեպքում, ինչպես և հանգստացնող ազդեցություն է գործում։ Սա այն լավագույն յուղերից մեկն է, որ բուժում է քրոնիկ բրոնխիտը, ֆարինգիտները և անգինան։ Սպազմոլիտիկ է, լավարկում է արյան շրջանառությունը և միկրոցիրկուլյացիան։ Վերացնում է գլխապտույտը, սրտխառնոցը, աչքի մգեցումը։ Սանդալը իջեցնում է արյան ճնշումը, ամրացնում է արյան անոթները, արդյունավետ է երակների վարիկոզի դեմ։ Մաքրում է մարմինը «տոքսիններից»։ Սանդալի յուղը լավարկում է մարսողությունը, վերացնում է գաստրիտները, մարսողության խանգարումը և լուծը։ Ունի հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն միզասեռական համակարգի բորբոքման ժամանակ՝ ցիստիտներ, ուրետրիտներ, վագինիտներ։ Հակաուռածուցիչ և միզամուղ միջոզ է։ Սանդալի յուղն իրենից ներկայացնում է հզոր միջոց քորի քեմ։ Բացի այդ, ճանդանի եթերային յուղը հաճախ օգտագործվում է մեդիտացիայի ժամանակ։ Ենթադրվում է, որ ճանդանը պնդացնում է, հաստացնում է մարդու էներգետիկ դաշտի շերտը՝ նպաստելով աուրայի արագ և սահուն վերականգնմանը[2]։

 
Սանդալի տերևները և պտուղները ( Santalum ellipticum)

Եթերային յուղի հատկությունները և բաղադրությունը խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Սանդալի յուղը մածուցիկ, դեղին հեղուկ է, քաղցր չձանձրացնող բույրով։ Հիմնական բաղադրիչն է – սանտալոլ (α- սանտալոլ 45-50%), բացի այդ, α- և β-սանտալեն 2-10%, α-տրանս-բերգամոտոլ 2-6%, էպի-β- սանտալոլ 2-7%, ցիս-β – սանտալոլ 15-30%։

Թարմ տերևները պարունակում են մոմ։ Պտուղների յուղը պարունակում է սանտալբին, պալմիտին, օլեին և լինոին թթուներ, պտուղներում առկա է բետուլինի թթու, p-սիտոստերոլ, գլյուկոզ, ֆրուկտոզ և շաքարոզ[3]։

Օգտագործումը օծանելիքի արտադրության մեջ խմբագրել

 
Սպիտակ կամ Արևելյան Հնդկական սանդալ կամ չանդան

Սանդալը օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։ Սանդալի եթերային յուղը տալիս է օծանելիքին «ազնիվ ծառու» տոն։ Սանդալի եթերային յուղի հավելումն օծանելիքի մեջ, հանդիսանում է հիանալի վերին և ստորին բուրմունքի տոների ֆիքսատոր։ Ներկայումս, սանդալի եթերային յուղը շահեկանորեն փոխարինվում է սինթետիկ արոմատիզատորներով, բացառությամբ որոշ արաբական օծանելիքների, որոնց բաղադրության մեջ դեռևս կա զտած սանդալի յուղ[4]։ Տ.Ա. Մելնիչենկոի ձեռնարկում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար, սանդալի բուրմունքին վերնագրված է հակադեպրեսանտ հատկություն[5]։

Օծանելիքները պարունակող սանդալի յուղ խմբագրել

Սանդալը հաճախակի «հյուր է» տղամարդկանց և կանանց օծանելիքներում[2]։

Տղամարդկանց օծանելիքներում.

Angel Schlesser Homme, Armani Emporio He, Bazar Pour Homme Christian Lacroix-ից, Boss Elements Aqua Hugo Boss-ից, Iceberg Effusion Man, MontBlanc Presence, Paco Rabanne XS Pour Homme, Sander Pure For Men Jil Sander-ից, Zanzibar Van Cleef&Arpels-ից։

Կանացի օծանելիքներում.

Angel Schlesser Essential, Angel Thierry Mugler-ից, BLV Bvlgari-ից, Gucci Envy Me, Kenzo d’ete parfum, Kingdom Alexander McQueen-ից, Paco Rabanne XS, Pure Poison Christian Dior-ից, So Pretty Cartier-ից։

Բնապահպանություն խմբագրել

Թեև սանդալի բոլոր ծառերը՝ դա Հնդկաստանի պետական սեփականությունն են, որսագողական անտառահատումները շարունակվում են։ Պետական պաշտոնյաները հաճախ ծածկում որսագողությունը։

Տեսակները խմբագրել

Կան մոտ երկու տասնյակ տեսակներ, առավել հայտնի է Սպիտակ սանդալը.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Не путать с сандаловым деревом
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. http://mir-masel.narod.ru/reference/4_1/sandal.html
  4. «Блог «Арабские духи»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Мельниченко, Т. А., Товароведение парфюмерно-косметических товаров (для средних специальных учебных заведений). — Ростов: Феникс, 2002. — С. 19.
  6. «Santalum austrocaledonicum Vieill». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. 2006 թ․ մայիսի 12. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
  7. Little Jr., Elbert L.; Roger G. Skolmen (1989). «[[:Կաղապար:Okina]]iliahi-a-lo e, coast sandalwood» (PDF). United States Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); URL–wikilink conflict (օգնություն)
  8. Little Jr., Elbert L.; Roger G. Skolmen (1989). «[[:Կաղապար:Okina]]Iliahi, Freycinet sandalwood» (PDF). United States Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); URL–wikilink conflict (օգնություն)
  9. Allen, James A. (2003 թ․ հունվարի 1). «Santalum freycinetianum Gaudich». Tropical Tree Seed Manual. Reforestation, Nurseries & Genetics Resources. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  10. «Santalum yasi Seem». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. 1999 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել