Տիգրանուհի Տեր-Մարկոսյան

հայ դերասան

Տիգրանուհի Տեր-Մարկոսյան (մարտի 10, 1950(1950-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ռեժիսոր։

Տիգրանուհի Տեր-Մարկոսյան
Ծնվել էմարտի 10, 1950(1950-03-10) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, ռեժիսոր և թարգմանչուհի
Ակտիվ շրջան1975-ից մինչ օրս

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, 1967-1971 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում։ Անգլերեն է դասավանդել Երևանի Չարենցի անվան և Գյումրու թիվ 35 միջնակարգ դպրոցներում։ 1973 թվականին ամուսնությունից հետո տեղափոխվել է Գյումրի, որտեղ Ուսուցչի տանը եղել է դասատու, դերասանուհի և ռեժիսոր։ Ուսուցչի տան թատրոնում խաղացել է Անույշ, Սողոմե, Շողակաթ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Քլեյա՝ Ֆիգեյրեդոյի «Եզովպոս», Ֆիլումենա Մարտուրանո՝ Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Անկա՝ Բարանգայի «Խելքի եկ, Քրիստափոր», Եվփիմե՝ Օտյանի «Չարշըլը Արթին աղա. խնդանք` անցնինք» և այլ դերեր։ Բեմադրել է Մոլիերի «Սկապենի խաբեությունները», Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար», «Ուրվականները», Տեր-Գրիգորյանի «Զգուշացե'ք, նա դեռ կա» ներկայացումները։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1984 թվականից աշխատել է Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1998 թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Համատեղության կարգով աշխատել է նաև Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ Նկարահանվել և նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում և սերիալներում[1]։ Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կատարում է թարգմանություններ։

Դերերը թատրոնում խմբագրել

 
Հատված «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումից, հեղինակ` Ալեքսանդր Օստրովսկի, կատակերգություն 1 գործողությամբ, բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, լուսանկարում՝ Պավլա Պետրովնա Բալզամինովա` Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Միխայլո Բալզամինով` Վարուժան Մանուկյան, Ակուլինա Գավրիլովնա Կրասավինա` Նարինե Ալեքսանյան
Դերերը Գյումրու Լուսավորչական թատրոնում
  • Անույշ, Սողոմե` «Պաղտասար աղբար»
  • Շողակաթ` «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Քլեյա` «Եզովպոս»
  • Ֆիլումենա` «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Անկա` «Խելքի եկ, Քրիստափոր»
  • Եվփիմե` «Չարշըլը Արթին աղա. խնդանք` անցնինք»
Դերեր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
  • Անժելա՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը»
  • Նազիկ՝ «Թիկունք»
  • Ժակինետտա՝ «Սիրո ապարդյուն ճիգերը»
  • Անահիտ՝ «Իրական պատմություն»
  • Պիերետ` «Ութ սիրագորով կանայք»
  • Բերսաբե` «Փախուստ»
  • Մայր` «Նամուս»
  • Սանամ` «Հարսանիք թիկունքում»
Դերեր Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում
  • «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
  • «Օրփեոս և Էվրիդիկե»
Դերեր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
  • Կին՝ «Լիսիստրատե»
  • Քաբատո՝ «Խանումի արարքները»
  • Սոֆիկ՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Թերեզա՝ «Շողոքորթն»
  • Միսս Պեդդի՝ «Տարօրինակ միսիս Սևիջը»
  • Քեթևան՝ «Խաթաբալա»
  • Ֆլիպոտ` «Շրջազգեստով գեներալները»
  • Անարդա՝ «Պարտիզպանի շունը»
  • Կլավդիա Վասիլևնա՝ «Երջանկություն որոնելիս»
  • Ռոզալիա Սոլիմենե՝ «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Սողոմե` «Պաղտասար աղբար»
  • Բալզամինովա՝ «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
  • Մրրիկ` «Նապոլեոն Կորկոտյան»
  • Օրիորդ Վարսենիկ՝ «Ֆայտոն Ալեքը»
  • Ամազոն՝ «Չարենցի ուղղիչ տունը»
  • Տարեց կին` «Տե՛ր, մի թող մեզ անտեր»
  • Մայր` «Մեռնելու էլ իրավունք չունեմ»
  • Գրետա` «Լոմբարդ»
  • Արմենի բարեկամ` Տիգրան Չուխաջյան «Կարինե»
  • Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Տարեց բուժքույր՝ «Պարոն Բաբիկը և ուրիշները»
  • Սավկա՝ «Տիկին մինիստրուհին»
  • Տիկին Ժուժու`«Մորգանի խնամին»
  • Մարթա՝ «Ուշ լինի,նուշ լինի»
  • Անուշ՝ «Վաղը ուշ կլինի»
  • Տիկին՝ «Սիրելիներից մի բաժանվեք»
  • Թալանված տիկին, դրախտի քարտուղարուհի «Գողը դրախտում»
  • Արուս Գրիգորևնա` «Չինացին էլ կարող է հայ լինել...»
  • Քուրնից մայրիկ` «Յոնքերսում մոլորվածները»
  • Դարյա` «Սեանս հոգեթերապևտի մոտ»
  • Մայրանուշ` «40 օր համբառնալուց առաջ»

Մրցանակներ խմբագրել

  • «Համամիութենական» մրցանակ` Քլեայի («Եզովպոս») դերակատարման համար
  • Մշակույթի նախարարի պատվոգիր «Թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար», 2011
  • Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ», 2019
  • Արտավազդ մրցանակ «Թատերարվեստին մատուցած անբասիր ծառայության համար», 2022

Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի մասին խմբագրել

  Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը։ Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է։ Արագ ձեռք բերած հաջողությունը գալիս է նախկին թատրոնում ունեցած 15 տարիների բեմական հարուստ փորձից և անշուշտ թատերական ինստիտուտից, ուր նա ավանդում է դերասանի վարպետություն առարկան։ Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։Բնական է, որ այս ամենի հիմքում կերպարանափոխման արվեստին տիրապետելն է, արտիստական ու առօրյա կերպարանքի խիստ զանազանությունը, յուրաքանչյուր կերպարի համար` դերասանուհու գտած համապատասխան խաղակերպը։
- Սերգեյ Առաքելյան
 

Ծանոթագրություններ խմբագրել