Միքայել Աբրահամյան (դեկտեմբերի 24, 1984(1984-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեփեր և դերասան, ավելի հայտնի է որպես Միշո։ Համարվում է Հայաստանում հիփ հոփ երաժշտության հիմնադիրը։

Միշո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄիքայել Աբրահամյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1984(1984-12-24) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերհիփ-հոփ, ռեպ
Մասնագիտությունռեպ
Գործունեություն2000–այժմ
ԿապվածՀՏ Հայկո, DJ Serjo, A Chilla, Felo, ՀՏ Համո

Վաղ կյանք

խմբագրել

Միշոն ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին[1][2] Երևանում՝ արցախցի բժշկի և ուսուցչի ընտանիքում։ Դպրոցական և ուսանողական տարիներին խաղացել է բասկետբոլ։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը և ստացել բժշկի որակավորում[2]։

Երաժշտական գործունեություն

խմբագրել

Միշոն հետաքրքրվում էր հիփ հոփով դեռ դպրոցական տարիներին։ 14 տարեկանից գրում էր բանաստեղծություններ։ Երբ առաջին անգամ լսել է հիփ հոփ երաժշտություն, մեծապես զարմացած էր, թե ինչպես կարող են երաժշտությունը և պոեզիան լինել այդքան համահունչ, ուստի որոշել է, որ ինքը ևս ցանկանում է զբաղվել դրանով։ 2000 թվականին մանկության ընկերներ Յոժի, Համոյի և իր զարմիկ Սաշի հետ Միշոն ստեղծե է «Selected from...» խումբը, որտեղ էլ առաջին անգամ գրել է հիփ հոփ ժանրի երգ հայերենով։ Նրանք գրում էին երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով։ Մեկ տարի անց առանց տեսանելի պատճառների խումբը դադարեցրել է գործունեությունը[3]։

2001 թվականին Միշոն ծանոթացել է ՀՏ Հայկոյի հետ։ Երկու տարի հետո հրապարակվել է նրանց առաջին երգը՝ «Հայ տղեն տղայա» (իրենց խմբի անունով՝ «Հայ Տղեք»)։ Դա առաջին հիփ հոփ խումբն էր Հայաստանում։ «Հայ Տղեքը» պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2008 թվականին։ Նույն թվականին Միշոն հիմնադրել է նոր խումբ՝ «Հայ Թիմ» անունով[2]։

2007 թվականին Միշոն սկսել է սոլո գործունեություն՝ նույն տարում թողարկված «Էկա, տեսա, ...ի» ալբոմով։ Նա հանդես է եկել որպես լուրջ քնարերգու, որը բարձրաձայնում էր իր երկրի սոցիալական խնդիրները և արգելքները։ Նրա աշխատանքն աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանում հիփ հոփը տարածելով, այլև ստեղծագործությունների քաղաքական, քնարական բովանդակությամբ։

Դերասանական գործունեություն

խմբագրել

Երաժշտության մեջ Միշոյի հաջողությունը հանգեցրել է ֆիլմերի տարբեր առաջարկների։ 2005 թվականին նա ստացավ առաջին դերը «Մեր Բակը 3» ֆիլմում, որի համար գրել է նաև սաունդթրեք («Հայ տղեքի») հետ[4]։ 2010 թվականին նրան առաջարկվել է առաջին գլխավոր դերը «Պահանջվում է միլյոնատեր» ֆիլմում[5]։ Այս ֆիլմի հաջողությունից հետո նրան առաջարկվել է ևս երկու դեր «Poker.Am»[6] (2012) և «Հյուսիս-հարավ»[7] (2015) ֆիլմերում։

Արշավներ

խմբագրել

Միշոյի ճանաչումը, նրա երաժշտությունն ու դերասանական գործունությունը նրան դարձրել են նաև տարբեր արշավների դեմք։ 2012 թվականին նրա նկարը օգտագործվել է ՁԻԱՀ-ի դեմ քարոզարշավի ժամանակ, որի նպատակն էր գտնել արյան դոնորներ վիրուսով վարակվածների համար։ Միշոյին առաջարկվել է նաև անցկացնել վարպետության դաս Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում[8], որտեղ նա սովորեցրել է երեխաներին՝ ինչպես ինքնադրսևորվել ռեպի օգնությամբ։ 2015 թվականին VivaCell-MTS[9] Միշոյին դարձրել է իր արշավների դեմքը, նկարահանել 4 գովազդային հոլովակ, նաև նրան պատվիրել գրել երգ, որը պիտի դառնար արշավի սաունդթրեքը («Super BIT»)[10]։

Բարեգործություններ

խմբագրել

Բժշկի արտոնագիրը ստանալուց հետո Միշոն իր երաժշտական գործունեությանը զուգահեռ շարունակել է կամավոր կատարել բժշկի աշխատանքը՝ օգնելով աղքատության մեջ գտնվող, հաշմանդամ և մանկատան երեխաներին։ Նա նաև ելույթ է ունեցել տարբեր բարեգործական համերգներում, այդ թվում՝ Blood Drive 2013 թվականին Երևանում[11][12], դրամահավաք Բրյուսելում գտնվող հայկական գյուղերի կարիքավոր ընտանիքների համար 2015 թվականին[13] և դրամահավաք Հայաստանի հիվանդ երեխաների համար 2017 թվականին[14]։

Անձնական կյանք

խմբագրել

2012 թվականին Միշոն Լոս Անջելեսում ծանոթացել է հեռուստապրոդյուսեր, հաղորդավարուհի և դերասանուհի Սոնա Հովհաննիսյանի հետ[15][16]։ 2015 թվականին նրանք ամուսնացել են Երևանում[17]։

Սկավառակագրություն

խմբագրել

Միշոյի ալբոմները 2004 թվականց մինչ օրս[18][19][20]

Հայ Տղեք

խմբագրել
  • Հայ Տղեք - 2004
  • Մի Կաթիլ Մեղր - 2006

Սոլո ալբոմներ

խմբագրել
  • Էկա, տեսա, ...ի - 2007
  • Քաղաքը խոսում ա, լսեք... - 2009
  • Զրո - 2010
  • Իմ Լեզուն - 2011
  • Բծախնդիր - 2015
  • Մառախուղ - 2017
  • Խճճված Ջուր - 2020

Համատեղ ալբոմներ

խմբագրել
  • Ինկվամ (Գարիկի հետ) - 2009
  • Մի Քանի Հոգի (որպես «Մի Քանի Հոգի» խմբի անդամ) - 2013
  • Մի Քանի Հոգի 2 (որպես «Մի Քանի Հոգի» խմբի անդամ) - 2018

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gevorgyan, Siranuysh (2009 թ․ հոկտեմբերի 16). «Armenia Rap Rapprochement: Hay Tgheq Misho and Hayko reach peace over "puppy" protocols». ArmeniaNow.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ…» Արխիվացված 2012-10-14 Wayback Machine
  3. ՄԻՇՈ, zarkfoundation.com
  4. "Mer Bake 3"
  5. A Millionaire Wanted at IMDB
  6. Poker AM at IMDB
  7. Four Buddies and the Bride at IMDB
  8. "Tumo Workshop"
  9. "VivaCellMTS"
  10. "Super Bit"
  11. "Blood Drive Performance"
  12. «"Blood Drive Event Participants"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. "Charity Event in Brussels"
  14. "Charity Concert"
  15. "Sona Oganesyan IMDB"
  16. "Hollywood Reporter"
  17. "Sona's & Misho's Wedding"
  18. Misho - Дискография (2007-2011)
  19. Misho Albums
  20. [1]