Արմեն Համբարձումյան (պրոդյուսեր)

Հայ դերասան և պրոդյուսեր (ծնված 1958 թ.)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Համբարձումյան (այլ կիրառումներ)

Արմեն Լևոնի Համբարձումյան (օգոստոսի 18, 1958(1958-08-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոդյուսեր[1]։

Արմեն Համբարձումյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1958 (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունպրոդյուսեր
Աշխատանքպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվոգիր

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Համբարձումյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 18-ին (անձնագրով՝ օգոստոսի 10) Երևանում։ 1965-1975 թվականներին սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 և Դերժինսկու անվան թիվ 20 դպրոցներում։ 1975-1978 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային հեռախոսացանցում՝ որպես էլեկտրամոնտյոր, այնուհետև՝ որպես ԵրՔՀԿ-ի կոմերիտական կազմակերպության քարտուղար։ 1978 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Մինչև 1989 թվականին ուսումը ավարտելուց հետո աշխատել է Էջմիածնի կենտրոնական շրջանային հիվանդանոցում՝ որպես բժիշկ։ 1989-1992 թվականներին ուսանողական պոլիկլինիկայի բժիշկ-մաշկաբան։ 1979-1989 թվականներին Բժշկական ինստիտուտում սովորելուն զուգընթաց, մասնակցել է Երևանի կամերային թատրոնի ստեղծմանը, կայացմանն ու ստեղծագործական զարգացմանը՝ հանդես գալով որպես դերասան, ռեժիսոր և ադմինիստրատոր։

Կամերային թատրոնում հանդես է եկել հետևյալ գլխավոր դերակատարումներով՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Կլոդ Իզերլի (Պերճ Զեյթունցյանի «Կլոդ»), Ստրուկ (Է. Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը»), ինչպես նաև խաղացել է թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում՝ բեմադրված Արա Երնջակյանի պիեսների հիման վրա։ 1992-1995 թվականներին «Գոյակ» կոմերցիոն ստեղծագործական-առևտրային ասոցիացիայի ֆինանսական տնօրեն։ Այդ տարիներին մասնակցել է «Գոյակ» փորձարարական թատրոն-լաբորատորիայի ստեղծմանն ու կայացմանը։ Միաժամանակ կազմակերպել է հայ հետմոդեռնիստ նկարիչների ցուցահանդեսները Հարավսլավիայում, Ռուսաստանում, Չեխոսլովակիայում։

1995 թվականից զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ։

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության Հայաստանի Զինված ուժերի պատվոգիր

Կարիերա

խմբագրել
Կատարած աշխատանքների և հյուրախաղերի ցուցակ
Տարի Վայր Իրադարձություն
1996 Երևան, Հայաստան Ներկայացում «Խաթաբալադա»[2], մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
1997 Լոս Անջելես-Գլենդեյլ, ԱՄՆ «Խաթաբալադա» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
1998 Երևան, Հայաստան Կինոնկար «Երևան-բլյուզ»[3], մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
1999 Լոս Անջելես-Գլենդեյլ, ԱՄՆ «Երևան-բլյուզ» կինոնկարի ցուցադրումներ, պրոդյուսեր
1999 Փարիզ, Ֆրանսիա «Երևան-բլյուզ» կինոնկարի ցուցադրումներ, պրոդյուսեր
1999 Մոսկվա, Ռուսաստան «Երևան-բլյուզ» կինոնկարի ցուցադրումներ, պրոդյուսեր
2000 Հանովեր, Գերմանիա Հայաստանի օրերի կազմակերպում «Expo-2000» համաշխարհային ցուցահանդեսում, մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
2000-2006 Երևան, Հայաստան Լիամետրաժ ֆիլմ երեխաների համար «Մեր Այբբենարանը»[4] (9 մասից), մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
2001 Երևան, Հայաստան Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 - ամյակին նվիրված միջոցառումներ, պրոդյուսեր
2001-այսօր Երևան, Հայաստան «Մոսկվա» կինոթատրոնի PR կառավարման հեղինակ
2002 Երևան, Հայաստան Ներկայացում «Mea culpa»[5], մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
2004 - այսօր Լոս Անջելես-Գլենդեյլ, ԱՄՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն, պրոդյուսեր
2004 Լոս Անջելես, ԱՄՆ «Mea Culpa» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2004 Վաշինգտոն, ԱՄՆ «Mea Culpa» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2004 Նյու Յորք, ԱՄՆ «Mea Culpa» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2005 Երևան, Հայաստան Կինոնկար «Մեր բակը-3»[6], պրոդյուսեր
2006 Մոսկվա, Ռուսաստան «Mea Culpa» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2007.01.28 Երևան, Հայաստան Համերգ՝ նվիրված Հայոց բանակի 15-ամյակին, պրոդյուսեր
2007.04.06 Երևան, Հայաստան Նախագիծ «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայոց բանակի 15-ամյակին, պրոդյուսեր
2007.05.08 Երևան, Հայաստան Համերգ` նվիրված Շուշիի ազատագրման 15-ամյակին, պրոդյուսեր
2007.10.11 Երևան, Հայաստան Համերգ «Քաղաքի օրը»` նվիրված Երևանի 2789-ամյակին, պրոդյուսեր
2007.10.30 Երևան, Հայաստան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 5-ամյակը, պրոդյուսեր
2008 Երևան, Հայաստան Նախագիծ «Ես սիրում եմ քեզ»` նվիրված Սբ. Սարգսի տոնին, պրոդյուսեր
2008.01.10 Երևան, Հայաստան Հրանտ Թոխատյանի 50-ամյա հոբելյանը, պրոդյուսեր
2008.01.27 Երևան, Հայաստան -«Զինվորական պարահանդես»` նվիրված Հայոց բանակի 16-ամյակին, պրոդյուսեր
2008.01.28 Երևան, Հայաստան Համերգ` նվիրված Հայոց բանակի 16-ամյակին, պրոդյուսեր
2008.02.03 Երևան, Հայաստան Ալլա Լևոնյանի մենահամերգ, պրոդյուսեր
2008.02.08 Երևան, Հայաստան Արամոյի և Էմմա Պետրոսյանի մենահամերգ, պրոդյուսեր
2008.04.09 Երևան, Հայաստան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողություն, պրոդյուսեր
2008.10.31 Երևան, Հայաստան Նախագիծ «Շոու սառույցի վրա»` ՄՀՀ-ի բացման առթիվ, պրոդյուսեր
2008 Երևան, Հայաստան ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, ներկայացում «Օպերա-օպերա»` նվիրված Վիլյամ Սարոյանի 100-ամյակին, պրոդյուսեր
2009 Երևան, Հայաստան Գեղարվեստական կինոնկար «Տաքսի «Էլի լավ ա»»[7], պրոդյուսեր
2009 Երևան, Հայաստան Ներկայացում «Ժանգոտ բանալի», մտահղացման հեղինակ, պրոդյուսեր
2009 Երևան, Հայաստան Ներկայացում «Դոն Ժուան Avia»[8], պրոդյուսեր
2009.10.12 Երևան, Հայաստան Համերգ «Քաղաքի օրը»` նվիրված Երևանի 2791-ամյակին պրոդյուսեր
2010.01.28 Երևան, Հայաստան Համերգ` նվիրված Հայոց բանակի 18-ամյակին, պրոդյուսեր
2010.10.11 Երևան, Հայաստան Համերգ «Քաղաքի օրը»`նվիրված Եր¨անի 2792-ամյակին, պրոդյուսեր
2010 Երևան, Հայաստան Համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին, պրոդյուսեր
2011 Լոս Անջելես-Գլենդեյլ, ԱՄՆ «Դոն Ժուան Avia» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2011 Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ «Դոն Ժուան Avia» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2011 Ֆրեզնո, ԱՄՆ «Դոն Ժուան Avia» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2011.10.25 Երևան, Հայաստան Գեղարվեստական կինոնկար «Փեսացուն կրկեսից»[9], պրոդյուսեր
2012 Երևան, Հայաստան Վավերագրական կինոնկար «20 տարի միասին»` նվիրված «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20-ամյակին, պրոդյուսեր
2012 Երևան, Հայաստան Ներկայացում «Ջին ջան», պրոդյուսեր
2012 Երևան, Հայաստան Շուշան Պետրոսյանի մենահամերգ, պրոդյուսեր
2012 Ստեփանակերտ, ԼՂՀ Համերգ՝ նվիրված ԼՂՀ բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակին, մայիսի 9-ի հաղթանակի օրվան, պրոդյուսեր
2012 Երևան, Հայաստան Օպերա «Անուշ», ֆրանսիական «Նանտեր» թատրոնի հետ համատեղ, պրոդյուսեր
2013 Երևան, Հայաստան Ներկայացում «Դոն Ժուանները Մարսելում», պրոդյուսեր[10]
2013 Երևան, Հայաստան Ֆիլմ Քայլ ձիով, պրոդյուսեր
2013 Լոս Անջելես, Գլենդել, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո Ներկայացում «Դոն Ժուանները Մարսելում»՝ հյուրախաղեր, պրոդյուսեր
2013.10.11, 12 Երևան, Հայաստան Համերգ «Քաղաքի օրը»`նվիրված Երևանի 2795-ամյակին, պրոդյուսեր
2013 Երևան, Հայաստան Մյուզիքլ «Սիրո կամուրջ», պրոդյուսեր[11]
2014.10.11, 12 Երևան, Հայաստան Համերգ «Քաղաքի օրը»`նվիրված Երևանի 2796-ամյակին, պրոդյուսեր
2014 Լոս Անջելես-Գլենդեյլ, ԱՄՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն, պրոդյուսեր
2015 Փարիզ, Լիոն, Շվեյցարիա, Բելգիա, Բրյուսել «Դոն Ժուան Ավիա» ներկայացման հյուրախաղեր, պրոդյուսեր
2015 Փարիզ, Երևան Ֆիլմ «Ինչպես մի ամերիկյան երգ», պրոդյուսեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արմեն Համբարձումյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Խաթաբալադա. 1-ին մաս». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  3. Yerevan Blues (Video 1998) : IMDb
  4. Մեր Այբբենարանը. 1-ին մաս
  5. «Mea Culpa». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  6. Մեր Բակը 3 www.sharmholding.com/arm/projects/our-yard Արխիվացված 2014-07-13 Wayback Machine
  7. Taxi Eli Lav A (2009)IMDb
  8. «Դոն Ժուան Avia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  9. «Փեսացուն կրկեսից». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  10. Դոն Ժուանները Մարսելում
  11. Մյուզիքլ «Սիրո կամուրջ»