Խորեն Լևոնյան
Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[1]: Խորեն Աբրահամյանի թոռը։
Խորեն Լևոնյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1983 (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ |
ԿինոՊոիսկ | ID 1732142 |
khorenlevonyan.am | |
ԿենսագրությունԽմբագրել
Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1990), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման» (1992), որտեղ մարմնավորել է Ստոկմանի որդու դերը, Գ. Գորինի «Քին» (1993)։
18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի (2001-2005)։ Շարունակելով դերասանական գործունեությունը՝ նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը։
ՖիլմերԽմբագրել
- «Ոճրագործի ընտանիքը»
- 2006 թվականին՝ արդեն ավարտած լինելով թատերական ինստիտուտը, Խորեն Լևոնյանը սկիզբ է դնում դերասանական կարիերային։ Նա որպես դերակատարում ունեցավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում՝ ստանձնելով գլխավոր հերոսի ընկերոջ դերը։
- 2007 «Մի վախեցիր» ֆիլմ, գլխավոր հերոս՝ Արման
- 2008 «Ոչինչ չի մնա» ֆիլմ, հերոս՝ Արսեն։
- 2009 «Սպանված աղավնի» ֆիլմ, Նար-Դոսի համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Ռուբեն Թուսյան։
- «Տաքսի Էլի լավ ա» կատակերգական կինոնկար, հերոս՝ «Ծանոթ և անծանոթ սեր» նովելում։
- 2010 «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմ, Րաֆֆու համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Րաֆֆի։
- «Համերկրացի» (“Земляк”) ֆիլմ։
- 2011 «Հինգ հարսնացու» ռուսական ֆիլմ, հերոս՝ Գերմանիայում ծառայող զինվոր Գարիկ։
- 2012 «Poker.am» ֆիլմ, հերոս՝ քաղաքի ամենալավ պոկեր խաղացող Դավիթ։
- 2013 «Գարեգին Նժդեհ» ֆիլմ, հերոս՝ Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյան։
- «Խաղից դուրս» կրիմինալ դրամա, հերոսներ՝ տարբեր զույգ եղբայրներ, մեկը՝ հանցագործ աշխարհից, մյուսը՝ ոստիկան։
- 2014 «Անահիտ» մուլտֆիլմ, հերոս՝ Վաչագան արքա
- 2015 «Մեր սրտի տնակը» (Домик в сердце) ֆիլմ, հերոս՝ վարորդ Արթուր
- 2015 «Սիրո գործակից» ֆիլմ հերոս` Բագրատ
- 2016 «3 շաբաթ Երևանում» ֆիլմ
- 2017 «Եղնիկների կածանը» (15-մասանոց հեռուստասերիալ) հերոս՝ օդաչու Դավիթ։
- 2018 «Փողոցի շները» (16 մասանոց ֆիլմ) հերոս՝ Ռոբ։
- 2018 «Ա.Կ.Ա» (գեղարվեստական ֆիլմ) հերոս`Արթուր
- 2019 «Քաոս» (16 մասանոց ֆիլմ)
- 2019 «Վերջին ուսուցիչը» ( գլխավոր հերոս ` Վահան)
- 2019 «Թողություն» (գլխավոր հերոս՝ Գաբրիել)
- 2019 «Անհայտ բաժանորդ» (Էդգար)
- 2019 «Անատոլիական պատմություն» (Սուլեյման Ղազի)
- 2020 «Անուշ անավարտ օպերա»
Պարգևներ և կոչումներԽմբագրել
2012 թվականի հունվարին Խորեն Լևոնյանը նշանակվեց «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ ստուդիայում իրականացվում են հին ժապավենների վերականգնման, ֆիլմերի և հաղորդումների թվայնացման աշխատանքներ։ 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[2]։
Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանակաբաշխությանը Խորեն Լևոնյանը հաղթող ճանաչվեց «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում դերակատարության համար։
Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Խ. Ա. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին