Անի Պետրոսյան
հայ դերասանուհի
Անի Պետրոսյան (սեպտեմբերի 29, 1981, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Անի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1981 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Սովորել է տեղի Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում։ Երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ուսումը։ 10-րդ դասարանից վերադարձել և ավարտել է Գյումրիի դպրոցը ու տեղափոխվել Երևան։ Սովորել է լրագրություն, սակայն կիսատ թողելով, ընդունվել է Երևանի Համո Բեկնազարյանի անվան թատերական ստուդիա, որից հետո՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2004 թվականից աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասանուհի[1][2]։
ՆերկայացումներԽմբագրել
- Ս.Քեյնի` «Փսիխոզ 4:48»
- Ա. Օստրովսկիի «Ամպրոպ»
- Գ. Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները»
- Գ. Սունդուկյանի «Պատվի համար»
- Ռ. Մարուխյանի «Եղեգնուհի»
- Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի»
- Ջ. Սելինջերի «Մի լքիր ինձ»
- Պ. Տուրրինիի «Առնետաորս»
- Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով»
- «Երբ մշուշը ցրվեց»
ՖիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում |
---|---|
2006 | «Մեծ պատմություն փոքր քաղաքում» |
2007-2008 | «Դժբախտ երջանկություն» |
2010-2011 | «Ուր է իմ տղամարդը» |
2010 | «Պահանջվում է միլիոնատեր» |
2010 | «Չիլո» |
2011 | «Փեսացուն կրկեսից» |
2012 | «Poker.am» |
2013 | «Երեք կյանք» |
2014 | «Ամնեզիա» |
2015-2016 | «Խոպանի տեսություն» |
2015 | «Որբանոց» |
2015 | «Քարտ Բլանշ» |
2016-2017 | «Չեյնջ» |
2017 | «Օտարը» |
2017 | «Միլիոնը թակարդում» |
2017 | «Ամուսնացածների լիգա» |
2017 | «Սահմանին 2» |
2017 | «Մեր երազանքի ճանապարհը» |
2018 | «Ճակատագրի պատասխանը» |
2018 | «Այրված անուրջներ» |
2019 | «Թղթե երազանք» |
2019 | «Անավարտ երազ» |
2020-2021 | «Ախթամար» |
2020 | «Հերոսական նովելներ» |
2021-2022 | «Բեկորներ» |
2021 | «Մեր բակը» 25 տարի անց |
2022 | «Հատուկ դասարան» |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Անի Պետրոսյան»։ nationaltheater.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-23-ին։ Վերցված է 2019-07-10
- ↑ «AV Production - Անի Պետրոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-10
Արտաքին հղումներԽմբագրել
- «Դեռ չեմ հանդիպել, հնարավոր է, երբեք էլ չհանդիպեմ իմ տղամարդուն». Անի Պետրոսյանը՝ անձնական կյանքի, ձեռքբերումների ու առաջարկների պակաս չունենալու մասին Archived 2019-10-14 at the Wayback Machine.
- «Իրենք իրենց գալիս կպնում են ինձ:)». Անի Պետրոսյան
- «Այդ տեսարանն, իսկապես, լացելով խաղաց». Անի Պետրոսյանը «Թղթե երազանք»-ում իր դերի, էկրանային որդու եւ նրա հետ ամենահուզիչ դրվագներից մեկի մասին
- «Շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է». Անի Պետրոսյանը՝ նոր դերերի մասին Archived 2017-12-06 at the Wayback Machine.
- Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են. Անի Պետրոսյան Archived 2017-12-06 at the Wayback Machine.
- Ճակատագրական կետը հորս մահն էր. Անի Պետրոսյանն անկեղծանում է Archived 2017-12-06 at the Wayback Machine.
- Անի Պետրոսյանը՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի, նոր գեղարվեստական ֆիլմի ու ապագա ծրագրերի մասին Archived 2017-12-06 at the Wayback Machine.
- Անի Պետրոսյան.“Հետաքրքիր է` որն է լինելու իմ անձի շուրջ հաջորդ հորինվածքը”
- Պատրաստ չեմ մայրանալու. Անի Պետրոսյան (ֆոտո)
- Դերասանուհի Անի Պետրոսյանը փնտրում է Վլադիմիր Վիսոցկու եւ Սերգեյ Եսենինի «խառնուրդին»
- Անի Պետրոսյան. «Ինձ քննադատողներին ցանկանում եմ անձնական երջանկություն մաղթել։ Որպեսզի սերիալ դիտելու ժամանակ չունենան»
- Ամեն ոք իր կեղտոտ ոտքերով դատարկ գլխով հայտարարում է, թե ինքն էլ է դերասան
- Անի Պետրոսյան. “Ինչքան էլ ինձ գումար տան, կրկնվելու ցանկություն չունեմ”