Դավիթ Բաբախանյան (հուլիսի 2, 1975(1975-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ որպես սցենարիստ համագործակցելով «Շարմ Հոլդինգի» հետ: 2003 թվականին սկսել է համագործակցել Արմենիա, 2009 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ[1]:

Դավիթ Բաբախանյան
David-Babakhanyan.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 2, 1975(1975-07-02) (45 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն՝հայ
Մասնագիտություն՝պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր
IMDb։ID 4272657

ԿենսագրությունԽմբագրել

Դավիթ Բաբախանյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցում, 1992-2000 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում: Համալսարանն ավարտելուց հետո, որպես ռազմական սպա, ծառայել է բանակում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ համագործակցելով «Շարմ Հոլդինգի», 2003 թվականից՝ Արմենիա հեռուստաընկերության հետ[2]:

2003-2008 թվականներին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի պրոդյուսերը[1]: 2009 թվականից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ տարի հետո նկարահանելով «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը[1]:

«Շարմ Հոլդինգի» հետ նկարահանել են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» և «Poker.am» կինոնկարները[3]:

2011 թվականին հանդես է եկել որպես «Փեսացուն կրկեսից» կինոնկարի ռեժիսոր[4], 2012 թվականին նկարահանել է կատակերգական ժանրի «Poker.AM» կինոնկարը[5]: Ֆիլմի բյուջեն կազմել է 300-400 հազար դոլար[6]: 2012 թվականից Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է[7]:

2013 թվականին եղել է «Տնփեսա» սիթքոմի պրոդյուսերը[8] և 2014 թվականին «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակը[9], 2015 թվականին՝ «Դոմինո» սիթքոմի համապրոդյուսերը[10]:

2015 թվականին Բաբախանյանը նկարահանել է Հյուսիս-Հարավ կինոկատակերգությունը, որն առաջին հայաստանյան ֆիլմն է, որտեղ կիրառվել են 3D-անիմացիոն և վիզուալ մեծածավալ էֆեկտներ[11][12]:

ՖիլմերԽմբագրել

Նախագիծ Դեր Նկարագրություն Տարի
Մեր բակը[13] սցենարիստ երաժշտական կատակերգություն 1995
Կարգին հաղորդում[14] ռեժիսոր հումորային նախագիծ 2003-2008
Կարգին մուլտեր[15] պրոդյուսեր 2007
Դժբախտ երջանկություն[16] պրոդյուսեր հեռուստանովել 2007
«11»[17] պրոդյուսեր սարսափ հեռուստասերիալ 2008
Կյանքի կարուսել[18] պրոդյուսեր բազմասերիանոց հեռուստանախագիծ 2009
Հրեշտակների դպրոց[1] պրոդյուսեր հեռուստասերիալ 2010
Զգուշացեք փողից[19] պրոդյուսեր հեռուստասերիալ 2010
Պահանջվում է միլիոնատեր ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2010
Էքստրասենսներ[20] հեղինակ, պրոդյուսեր հեռուստանախագիծ 2011
Փեսացուն կրկեսից[21] ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2011
Poker.AM ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2012
Խաղից դուրս[22] պրոդյուսեր բազմասերիանոց արկածային ֆիլմ 2013
Տնփեսա պրոդյուսեր սիթքոմ 2013
Ֆուլ հաուս համահեղինակ սիթքոմ 2014
Դոմինո պրոդյուսեր սիթքոմ 2015
Հյուսիս-հարավ ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2015
Քավարան հեղինակ հեռուստասերիալ 2017
Մահվան ջոկատ հեղինակ հեռուստասերիալ 2019

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 AV Production: Դավիթ Բաբախանյանի մասին avproduction.am կայքում
  2. «Դավիթ Բաբախանյան - Pamg.am»։ pamg.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-13-ին։ Վերցված է 2016-12-27 
  3. IMDB: A Millionaire Wanted (2010)
  4. IMDB: Pesacun Krkesic (2011)
  5. IMDB: Poker AM (2012)
  6. «Exclusive interview with the film producer Ruben Jaghinyan»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-12-27 
  7. MediaMax: TV project for ArmeniaTV
  8. «ArmeniaTV: Տնփեսա,Սերիա 1»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-15-ին։ Վերցված է 2016-12-27 
  9. «ArmeniaTV: Ֆուլ Հաուս Սերիա 1»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-15-ին։ Վերցված է 2016-12-27 
  10. «ArmeniaTV: Domino, Episode 1»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-12-27 
  11. IMDB: Four Buddies and the Bride (2015)
  12. «Sharm: Հյուսիս-Հարավ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-12-27 
  13. «Sharm: Our Yard»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-20-ին։ Վերցված է 2016-12-27 
  14. Cool Program on YouTube
  15. Cool Cartoons on YouTube
  16. «Unikino: Դժբախտ երջանկություն (2007)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2016-12-27 
  17. «Unikino: Տասնմեկ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2016-12-27 
  18. «Online-TV: Կյանքի կարուսել»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-12-27 
  19. Անի Երանյանն այն մասին, թե ինչ տվեց իրեն «Գեներալի աղջիկը» սերիալը. NEWS.am STYLE-ի հարցազրույցը
  20. Էքստրասենսներ
  21. Փեսացուն կրկեսից
  22. Խաղից դուրս