Pegas Fly ( իրավաբանական անունը՝ «Իկար» ավիաընկերություն ՍՊԸ) — ռուսական ավիաընկերություն, որը տեղակայված է Եմելյանովո օդանավակայանում, և որն իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Չվերթների մի մասը իրականացվում է ի շահ «Պեգաս Տուրիստիկ» զբոսարջային օպերատորի։

Pegas Fly
Изображение логотипа
ՕՏՄԱ
IK
ՔԱՄԿ
KAR
Պայմանականչ
KRASJET
Հիմնադրվել է2013
Գործունեության սկիզբհուլիսի 15, 1997 — այժմ
ԿենտրոններԿրասնոյարսկ (օդանավակայան)
ԳլխամասԿրասնոյարսկ, Ռուսաստան
pegasfly.ru

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Եմելյանովո օդանավակայանում։

Ավիաընկերությունը ունի Խաբարովյան մասնաճյուղ։

Պատմություն խմբագրել

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Մագադանում, որտեղ շահագործվել են ՄԻ-8 ուղղաթիռներ, հիմնականում բեռների փոխադրման համար և անտառների անվատնգությունը ապահովելու համար։

2013 թվականին ավիաընկերությունը տեղափոխվեց Կրասնոյարսկ։

2013 թվականի ապրիլի 16-ին ավիաընկերությունը ստացավ թույլտվություն կատարելու միջազգային թռիչքներ, ներմուծվեցին նոր օդանավի տեսակներ[1] և  ավիաընկերությունը ձեռնամուխ եղավ չարտերային մարդատար չվերթերի իրականցմանը, որը բխում էր «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորի շահերից, և չվերթներն իրականցվում էին Boeing 757-200 եւ Boeing 767-300 օդանավերով, որոնք վերցված էին ենթավարձակալության Nordwind Airlines-ից։

Երթուղային ցանց խմբագրել

Կատարվում է թռիչքներ Արխանգելսկից, Աստրախանից, Բարնաուլից, Բելգորոդից[2], Բլագովեշչենսկից, Բրատսկից, Վոլգոգրադից, Վլադիվոստոկից, Վորոնեժից, Եկատիրենբուրգից, Իրկուտսկից,Կազանից, Կեմերովոյից, Կրասնոդարից, Կրասնոյարսկից, Մագադանից, Միներալնիե Վոդիից, Մոսկվայից, Մուրմանսկից, Նիժնեվարտովսկից, Նիժնի Նովգորոդից, Նովոկուզնեցկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Պերմից, Կամչատկայի Պետրոպավլովսկից, Դոնի Ռոստովից, Սամարայից, Սանկտ-Պետերբուրգից, Սիմֆերոպոլից[3], Սուրգուտից, Սիկտիվկարից, Տոմսկից,Ուֆայից, Խաբարովսկից, Չելյաբինսկից, Հարավային Սախալինսկից, Օրենբուրգից և Ռուսաստանի այլ քաղաքներից։

2015 թվականի ապրիլից ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանի տասը քաղաքներից դեպի Սիմֆերոպոլ[4]։ 2015 թվականի հոկտեմբերից ավիաընկերությունը իրականացնում է ծրագիր՝ ձմեռային շրջանում կանոնավոր չվերթներ Ռուսաստանի վեց  քաղաքներից դեպի Սոչի և Սիմֆերոպոլ[5]:Ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ ՄոսկվաՍանկտ Պետերբուրգ, ՄոսկվաԿազան, ՄոսկվաԿրասնոյարսկ, ՄոսկվաՄագադան, ՄոսկվաԽաբարովսկ, ՄոսկվաԲլագովեշչենսկ, ՍոչիՍիմֆերոպոլ,Սանկտ ՊետերբուրգՍիմֆերոպոլ ուղղություններով[6]։

2016 թվականի ապրիլից ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանի տասնչորս քաղաքներից դեպի Սիմֆերոպոլ և տասներեք քաղաքներից դեպի Սոչի։

Իրականացնում է նաև չարտերային փոխադրումներ «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորի պատվերով դեպի Բանգկոկ, Բարսելոնա, Բուրգաս, Կամրան, Կրաբի, Լառնակա, Հերակլիոն, Պալմա դը Մալորկա, Տեներիֆե, Հոշիմին, Մոնաստիր, Ջերբու և այլուր։

Նավատորմ խմբագրել

 
Boeing-767-300ER մեկնում է Շերեմետևոյից

2018 թվականի հունիսի ամսվա դրությամբ ավիաընկերությունը շահագործում է տասներեք օդանավեր[7]։ Ավիապարկի միջին տարիքը  — 15,5 տարի է։

«Իկար» ավիաընկերության օդային  նավատորմ
Ինքնաթիռի տեսակ Շահագործվում է Դուրս է բերվել շահագործումից Պատվիրված Տեղերի քանակը Նշումներ
C Y Ընդամենը
Boeing 737-800 4 0 0 0 189 189 VP-BPI, XR-BVY, XR-BUV, VP-BPY
Boeing-767-300ER 6 3 0 12 278 290 XR-ՃԱՀԻՃ, XR-BTQ, VP-BMC,

VP-BOY, VP-BOZ, VP-BDI.

պսժ-VP-BRL, XR-BMQ, XR-BPT վերադարձվել

Boeing 757-200 0 4 0 XR-BBT, XR-ԲԱԿԸ, XR-BAL, XR-BJK վերադարձվել
Embraer 190 3 0 4 շահագործվում են VP-BZC, VP-BZG, VP-BZH

սպասվում է VP-BZD, VP-BZJ, VP-BZI, VP-BZK

Ընդամենը 13 7 4

Ավիաընկերության նավատորմը ներառում է նաև չորս Boeing 757-200 ինքնաթիռ։ ինչպես նաև երեքBoeing 767-300, հունվար-փետրվար ամիսներին շահագործման համար։

Չորս Boeing 767-300 և երեք Boeing 737-800-երի վրա պատկերված է ավիաընկերության ֆիրմային դիզայնը։

Փաստեր խմբագրել

  1. Ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում 09.03.2016 տեղական ժամանակով 04:42 (ժամը 23:42 МСК). «Իկար» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը ՝ իրակացնում էր հետևյալ հետեւել չվերթը՝ KAR-305 Մոսկվա (Շերեմետեւո) — Խաբարովսկ երթուղով։ Տուժածներ չկան։ Վայրէջքի պատճառը դարձել է ծխի ցուիչը[8]
  2. Ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում երեկոյան 18.01.2017-ին։ Ինքնաթիռը իրականացնում էր ՊերմԿամրան (Վիետնամ) չվերթը։ Պատճառ է դարձել զուգարաններից մեկի խցանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Реестр сертификатов эксплуатантов». Росавиация. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Авиакомпания «Икар» организовала рейсы из Белгорода во Вьетнам — Главные события — Центральный федеральный Округ — interfax-russia.ru
  3. В карте полетов авиакомпании Pegas Fly появятся внутренние авиарейсы | Авиатранспортное обозрение
  4. «Авиакомпания "Икар" запускает регулярные рейсы в Симферополь из городов Сибири, Урала и Дальнего Востока». Интерфакс. 2015 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  5. «Одна из новостей авиакомпании PEGAS FLY». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. «PEGAS FLY — официальный сайт ООО Авиакомпания Икар. Информация о рейсах. Бронирование и покупка билетов онлайн». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. Ikar Fleet Details and History
  8. «Пассажирский лайнер, выполнявший рейс Москва-Хабаровск, экстренно сел в Иркутске». ТАСС. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.