Ovio («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկն է, Ovio անվամբ հանդես է գալիս 2024 թվականից: Մինչև 2024 թվականը, հանդես է եկել Ռոստելեկոմ Հայաստան անվամբ:

Ovio
Изображение логотипа
ՏեսակՓԲԸ
Հիմնադրված է2012
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենՀայկ Ֆարամազյան
ԱրտադրանքԼայնաշերտ Ինտերնետ, Սմարթ IP հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ
Մայր ընկերություն«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ
ՆախկինRostelecom Armenia
ԿարգախոսԲացահայտի՛ր...
Կայքovio.am

Մատուցում է լայնաշերտ ինտերնետ, Սմարթ IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։[1]

Պատմություն

խմբագրել

Հայաստանում գործունեությունը սկսել է 2012 թ.-ի դեկտեմբերի 18֊ից։ Ռոստելեկոմը Հայաստանում սկսել է գործարկել «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։ Այժմ օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետը հասանելի է Երևանում, Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Մեծամորում, Արմավիրում, Մասիսում, Արտաշատում, Սևանում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Մարտունիում, Ալավերդիում և Քաջարանում։

2024 թվականին անվանափոխվել է OVIO:

Ռոստելեկոմը ունի ամենամեծ խոշոր մայրուղային ցանցը (մոտավորապես 500 հազար կմ)։ Ընկերությունը ծառայություններ է տրամադրում ֆիզիկական, կորպորատիվ և նաև պետական բաժանորդներին։

  • ավելի քան 3000 կմ երկարությամբ ինտերնետային մալուխներ,
  • 92%֊ով հասանելիություն Հայաստանի քաղաքներում,
  • 40 ԳԲ/վ արագությամբ ցանց Երևան քաղաքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Department, OVIO It. «About Us». ovio.am. Վերցված է 2024-07-26-ին.

Տես նաև

խմբագրել