ՎԵՈՆ Արմենիա
Team Telecom Armenia ՓԲԸ-ն (նախկինում «ԱրմենՏել» ՓԲԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ), Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է։ Team Telecom Armenia ՓԲԸ-ն լիովին հայկական բրենդ է և հազարավոր արհեստավարժ մասնագետների հզորագույն թիմ։
ՎԵՈՆ Արմենիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | մարտ 1995 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Հայկ Եսայան (գլխավոր տնօրեն) |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Արտադրանք | Բջջային կապ, ֆիքսված կապ, Ինտերնետ IPTV |
Մայր ընկերություն | Վիմպելկոմ |
Սեփականատեր | Վիմպելկոմ |
Կայք | beeline.am |
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։
2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը։ Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները։ Team Telecom Armenia-ն նաև տրամադրում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտի շարժական կապ, ամրակցված հեռախոսակապի, թվային հեռուստատեսության IPTV և OTT ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն FTTH, FTTB, VDSL և ADSL տեխնոլոգիաներով։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Team-ն իրականացնում է հայալեզու բովանդակության ստեղծմանը նպաստող նախագծեր, աջակցում ստարտափերին և Հայաստանում Hi-Tech միջոցառումների իրականացմանը։ 2020-2022 թվականը ընկերությունը գործել է Beeline բրենդի ներքո։