«Յուքոմ» (անգլ.՝ Ucom), Փակ բաժնետիրական ընկերություն, մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում։ [1] Այն կառավարվում է Հայաստանում գործող «Գալաքսի Գրուպ» ընկերությունների հոլդինգի կողմից[2]։

Յուքոմ
Изображение логотипа
Ucom service center in Yerevan.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակ ՓԲԸ
Հիմնադրված է2009
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԱրդյունաբերությունՀեռահաղորդակցություն
Արտադրանք4 Play (Quad Play) ծառայություններ Ֆիքսված ինտերնետ, IP հեռախոսակապ, Շարժական հեռախոսակապ և ինտերնետ, IPTV, Տեսավարձույթ (VoD)
ՆախկինՕրանժ Արմենիա
Կայքwww.ucom.am

ՊատմությունԽմբագրել

Ucom ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության նպատակը եղել է բաժանորդների համար ոլորտի նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը։ Յուքոմը առաջինն էր, որ Հայաստանում ներկայացրեց «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ։ Յուքոմն իր ինտերնետային ծառայությունները մատուցում է Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու միջոցով։ Սա ընկերությանը թույլ է տվել տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք։ 2013 թվականին ընկերությունն ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015 թվականին ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա։ Այս զարգացման միջոցով ընկերությունը Հայաստանում գործարկել է 4G+ ցանցը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է դարձրել IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում» փաթեթը։ 2017 թվականին Սան Ֆրանցիսկոյում կայացած տեխնիկական առաջատար լուծումներ առաջարկող Calix ընկերության հաճախորդների խորհրդի նիստում Յուքոմ և Calix ընկերությունները հայտարարել են Հայաստանում NG-PON2 (New Generation Passive Optical Network / նոր սերնդի պասիվ օպտիկական ցանց) տեխնոլոգիայի ներդրման մասին, ինչը հնարավորություն է տվել Յուքոմին ապահովելու 10 գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ գերժամանակակից ցանց։[1] NG-PON2 ցանցի կառուցմամբ հնարավոր է դարձել ապահովել ծառայությունների ավելի բարձր որակ, մեծ արագություններ, անվտանգություն և նոր ծառայությունների մշակում։ 2017թ.-ի ապրիլին Յուքոմ ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) ստորագրել են գործակցության համաձայնագիր հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող նախագծերի շուրջ, որոնք ներառում են Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները։ Համաձայնագրով սահմանված ներդրումային ծրագրի իրականացումը թույլ է տվել երկրում ընդլայնել 4Play կոնվերգենտ առաջարկներն ու 4G+ ցանցը։ Ապագա պլաններում է նաև գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, ինչը Յուքոմ ընկերությանը թույլ կտա դառնալ առաջատար համահայկական հեռահաղորդակցության օպերատոր։ Յուքոմ ընկերությունը նաև ակտիվ գործունեություն է ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։ Ընկերության աջակցությամբ ՀՀ դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը։ Ընկերությունը նաև աջակցում է հասարակության սոցիալապես անապահով խմբերին՝ շարունակելով իրականացնել «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը, որի շրջանակներում ընտանիքներին տրամադրվում են միջոցներ, ինչը ծնողներին թույլ է տալիս ստեղծել կայուն եկամտի աղբյուր և ընտանիք վերադարձնել պետական հաստատությունների հոգածությանը հանձնված իրենց երեխաներին։ Ընկերությունը նաև իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզային բնակիչներին անվճար հիմունքներով մատուցվում են որակյալ ակնաբուժական ծառայություններ։

Կոնֆլիկտ ընկերությունումԽմբագրել

««Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել»[1]. այս վերնագրով հրապարակումը 2020թ. ապրիլի 9-ին հայտնվում է մամուլում և արագ տարածվում։ Ըստ հրապարակման Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել և խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է[2]։

Հակասության պատճառըԽմբագրել

Ըստ մամուլի հրապարակումների առճակատման պատճառը «Յուքոմի» բաժնետեր և տնօրեն Հայկ Եսայանի ու մյուս բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։

Ըստ լրատվամիջոցների՝ հակասությունն առաջացել է Ucom-ի 3,17% բաժնետեր և այն ժամանակվա գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և Ucom-ի մնացած բաժնետերերի միջև ներքին անհամաձայնության հետևանքով։ Ընկերության բաժնետերերի ամբողջական և մանրամասն ցանկը 2019 թվականից բաց հասանելիությամբ տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում և դրան կարելի է ծանոթանալ Ucom Prospectus-ի միջոցով։

2020 թվականի ապրիլի 14-ին կայացած տնօրենների խորհրդի նիստում տեղի է ունեցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն 1, ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը, ով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է որպես «Յուքոմ» ՓԲԸ տնօրեն։

«Յուքոմ» ՓԲԸ բաժնետոմսերի և բաժնետերերի քանակական փոփոխություն տեղի չի ունեցել։ «Յուքոմ» ՓԲԸ շուրջ 500 աշխատակիցներ, այդ թվում՝ «Յուքոմ» ՓԲԸ բարձր և միջին օղակի ղեկավարներ, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, սակայն նորանշանակ գլխավոր տնօրենի ճգնաժամային կառավարման հմտությունների և ջանքերի շնորհիվ անձնակազմի մեծ մասը վերադարձել է իրենց աշխատանքային պարտականությունների կանոնավոր կատարմանը։

ՀանգուցալուծումըԽմբագրել

Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարել են, որ իրենց բաժնեմասը չեն վաճառելու, նպատակ ունեն գնելու Յուքոմի 94 տոկոսը[3]։ Որպես գործարքի գին առաջարկվել է մոտ 17 միլիոն դոլար[4]։ Կառավարման խորհուրդը չի արձագանքել առաջարկին։

2020 թ․ մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն ապահովում էին 1160 աշխատակիցներ, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել էին աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, այդ ժամանակահատվածում նրանցից շատերի հետընդունման գործընթացը շարունակվում էր։ Բիզնես ընթացակարգերն օպտիմիզացվել էին, թափուր հաստիքների համալրման ընթացքում նախապատվությունը տրվել էր ներքին ռեսուրսին և իրականացվել է ներքին առաջխաղացում։ Ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահվել էր հենց առկա աշխատակիցներին։2

Յուքոմ ՀիմնադրամԽմբագրել

2016 թվականին հիմնվել է Յուքոմ Հիմնադրամը՝ որպես Յուքոմ ընկերության բարեգործական և մարդասիրական ծրագրեր իրականացնող հիմնական կառույց:↵Հիմնադրամի առաքելությունն է օգնել հայ հասարակության խոցելի խմբերին, բարելավել մարդկանց կյանքը՝ ստեղծելով նրանց համար կայուն եկամտի աղբյուրներ, վերամիավորել ընտանիքները, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ և ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ:↵Յուքոմ Հիմնադրամն աջակցել է բարեգործական ծրագրերի իրականացմանն առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում։

Գլխավոր դերակատարներԽմբագրել

Ներկայիս ղեկավարներԽմբագրել
  • Գուրգեն Խաչատրյան - Տնօրենների խորհրդի նախագահ[5]
  • Արա Խաչատրյան - Գլխավոր տնօրեն[6]
  • Արինա Առուստամյան - Կոմերցիոն տնօրեն

Նախկին ղեկավարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. գործակալություն Փաստ տեղեկատվական։ ««Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել - Past.am»։ past.am։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 11 
  2. «Ի՞նչ է կատարվում Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 11 
  3. «Մեր բաժնեմասը չենք վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոսը. Հայկ Եսայան»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 12 
  4. «PanARMENIAN.Net - Mobile»։ panarmenian.net։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 12 
  5. «Գուրգեն Խաչատրյան. «Ucom­-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»»։ iTel.am։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21 
  6. «Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21 

Արտաքին հղումներԽմբագրել