Marvel Anime

2010 թվականի անիմե սերիալ

Marvel Anime, անիմե, որը բաղկացած է չորս մասից, որը ստեղծվել է Marvel Entertainment ընկերության և Madhouse ստուդիայի համատեղ ուժերով։ Հիմնական կերպարներն են Marvel Comics-ի հերոսները, և յուրաքանչյուր անիմեն բաղկացած է 12 սերիայից[1]։ Նախագիծը ներկայացվել է San Diego Comic-Con 2009 թվականին։ Madhouse-ի նախկին նախագահի և Յունգո Մարուտո գործադիր տնօրենի խոսքերով, Marvel-ը «լիակատար ազատություն» տվեց անիմեի սյուժեին և հերոսներին, որպեսզի ցույց տա թե ինչպես է ճապոնական արդյունաբերությունը ներկայացնում անիմեի հերոսներին[2]։ Սերիան թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին Ճապոնիայում, իսկ 2011 թվականին՝ ամբողջ աշխարհում[3]։ Անիմեն եթեր է թողարկվում ճապոնական Animax և ամերիկյան G4 ալիքներում[4]։ Նախագծի գլխավոր ղեկավար նշանակվեց Ուորեն Էլլիսը[5]։ Մինչ օրս թողարկվել են անիմեներ Երկաթե մարդու[6], Կուղխի[7], Իքս մարդկանց[8] և Բլեյդի[9] մասին։ Marvel International-ի նախագահ Սայմոն Ֆիլիփսի խոսքերով «Դա Marvel-ի համար բոլորովին նոր տիեզերք կստեղծի»[10]։

Marvel Anime
'
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա և գիտաֆանտաստիկ անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա
Թվական2011 և 2010
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Երկաթե մարդ

խմբագրել

Երկաթե մարդ (ճապ.՝ アイアンマン այան ման), տետրալոգիայի առաջին մաս, բաղկացած է 12-ի եթերաշրջաններից։ Ստեղծվել է Յուձու Սաթոյի և Ուորեն Էլլիսի համատեղ աշխատանքով։ Առաջին պիլոտային սերիան ցուցադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 25-ին ճապոնական Animax ալիքում, իսկ սերիալի հեռարձակումը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին և ավարտվել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։ Այն 2011 թվականի հուլիսի 29-ից հեռարձակվել է ԱՄՆ-ում G4 ալիքում «Կուղխ» անիմեի հետ[11][12]։

Սյուժե

խմբագրել

Գործարար և գիտնական Թոնի Ստարկը, ով առավել հայտնի է, որպես «Երկաթե մարդ», հոգնել է փրկել աշխարհը և բոլորի լսելի հասանելի հայտարարեց, որ պատրաստում է հանգստանալ տիեզերքի չարիքի դեմ պայքարից և անցնել խաղաղ գործունեությանը։ Այդ նպատակով նա մեկնում է Ճապոնիա, որտեղ պատրաստվում է մասնակցել Ամերիկաճապոնական համատեղ նախագծին, հզոր «Արկ» ատոմակայանի ստեղծմանը։ Այս նախագծի իրականացումը խոստանում է գործնականում անսահմանափակ քանակությամբ անվճար էլեկտրաէներգիա։ Սակայն Ծագող արևի երկրում գտնվելու գրեթե առաջին րոպեներից Ստարկը բացահայտում է, որ նրան ուրախ չեն տեսնել․ տեղի բնակչությունը, հիշելով, որ դեռ վերջերս նա զբաղվում էր զինամթերքի արտադրությամբ, զգուշությամբ են նրան վերաբերվում՝ չիմանալով, ինչ է կարելի սպասել նրանից։ Նույնիսկ ավելի վատ, Ստարկի ժամանումից անմիջապես հետո նրա շրջակայքում սկսվում են մի շարք վթարներ, դիվերսիաներ և նույնիսկ բնական աղետներ. ինչ-որ մեկը համառորեն փորձում է ամեն գնով քանդել էլեկտրակայանը։

Ինչպես պարզվում է, այդ ամենի վերևում կանգնած է խորհրդավոր և սարսափելի ահաբեկչական կազմակերպություն, որն անվանակոչվում է «Զոդիակ»։ Տոնի Ստարկը կրկին ստիպված է լինում հագնել Երկաթե մարդու ասպազենքը, որպեսզի պատժի չարագործներին և պաշտպանի անմեղներին…

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Քեյձի Ֆուձիվարա՝ Թոնի Ստարկ / Երկաթե մարդ
  • Տակակո Խոնդա՝ Տիկա Տանակա
  • Ունսյո Իսիձյուկա՝ Կուրոդայի պաշտպանության նախարար / Ռասեցու
  • Սիձուկա Իտո՝ Նանամի Օտա
  • Ձին Յամանո՝ Նագատո Սակուրաի / Ռամոն-Զերո
  • Տոմոյուկի Սիմուրա՝ Իտիրո Մասուտա
  • Հիրոակի Հիրատա՝ Խո Ինսեն/ Դիո
  • Հիրոե Օկա՝ Պեպպեր Փոթս
  • Րիկիյա Կոյամա՝ Լոգան/ Կուղխ (կամեո)
  • Սինյա Ֆուկումացու՝ Դեսկ Նոմուրա

Կուղխ (ճապ.՝ ウルヴァリン ուրուվարին), համարվում է երկրորդ սերիալը, որը բաղկացած է 12 եթերաշրջաններից։ Անիմեն եթեր է հեռարձակվել 2011 թվականի հունվարի 7-ին ճապոնական Animax ալիքում և ավարտվել է 2011 թվականի մարտի 25-ին։ ԱՄՆ-ում սերիալի պրեմիերան կայացել է 2011 թվականի հուլիսի 29-ին G4 ալիքում, նույն օրը այդ ալիքում կայացել է նաև Երկաթե մարդու անիմեի պրեմիերան[12]։

Սյուժե

խմբագրել

Լոգանի ճապոնացի սիրահարը՝ Մարիկո Յաշիդան իր կամքին հակառակ ամուսնանում է մաֆիոզ Հիդեկի Կուրոհագիի հետ։ Կուրոհագիի հետ նրան ամուսնացնում է իր հայրը՝ Սինգեն Յասիդան, ով համարվում է հայտնի քրեական հեղինակություն։ Լսելով այդ նորությունը՝ Լոգանը մեկնում է Նյու Յորքից Տոկիո, որպեսզի ստիպի Սինգենին փոխել իր որոշումը, կամ գոնե փրկի Մարիկոյին Կուրոհագիի ձեռքերից։ Ճանապարհին Կուղխին կօգնեն նրա նոր ընկերները, ինչպես նաև Յուկիոա աղջիկ-նինջան, ով սեփական նպատակներն ունի Սինգենի հետ։ Տոկիոյում Լոգանը հանդիպում է նաև հին և նոր թշնամիներին, ովքեր աշխատում են Յասիդայի համար և ամբողջ ուժերով փորձում են կանգնացնել հերոսին։ Հետագայում գործողությունները տեղափոխվում են Մադրիպուր քրեական կղզի, որտեղ սկսվում է Լոգանի և Սինգենիայի ու Կուրոհագիի օգնականների հետ ճակատամարտը։

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Րիկիյա Կոյամա՝ Լոգան/ Կուղխ
  • Ռոմի Պակու՝ Յուկիո
  • Ֆումիկո Օրիկասա՝ Մարիկո Յասիդա
  • Հիդեկացու Սիբատա՝ Սինգեն Յասիդա
  • Կաձուկի Յո՝ Հիդեկի Կուրոհագի
  • Մասատո Հագիարա՝ Կիկյո Միկագե
  • Րյուձաբուրո Օտոմո՝ Արկադի Ռոսսովիչ/ Կարմիր Օմեգա
  • Մասակի Տերասոմա՝ Ասանո Թեսսին
  • Տոսիյուկի Մորիկավա՝ Սքոթ Սամմերս/ Ցիկլոպ (կամեո)
  • Իեմասա Կայումի՝ Կո
  • Միսատո Ֆուկուեն՝ Մին
  • Սյո Հայամի՝ Ջուո Կուրոհագօ
  • Տականորի Հոսինո՝ Վադակա
  • Հիրոսի Ցուտիդա՝ Տակագիի գործակալ
  • Ֆումիե Միցուձավա՝ Ցուկինոյի գործակալ
  • Կոսուկե Տակագուտի՝ Մատիդի գործակալ

Իքս մարդիկ

խմբագրել

Իքս մարդիկ (ճապ.՝ エックスメン էկուսու մեն), երրորդ սերիալը, որը բաղկացած է 12 եթերաշրջաններից։ Հեռարձակումը սկսվել է 2011 թվականի ապրիլի 1-ից ճապոնական Animax ալիքում։ Գովազդային հոլովակը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 18-ից, Ցիկլոպ, Կուղխ, Փոթորիկ և Գազան մուտանտների մասնակցությամբ[13]։

Սյուժե

խմբագրել

Քսավյե համալսարանը նամակ է ստանում, որ Ճապոնիայում եղել են մուտանտների առեղծվածային անհետացման դեպքեր, անհայտ կորածների թվում էր՝ Խիսակո Իչիկի երիտասարդ մուտանտ աղջիկ, ում մականուն էր Բրոնյա։ Իքս մարդկանց ջոկատը լքում են Վեսթչեսթեր և մեկնում են Տոհակու նահանգ, որտեղից և ստացել էին աղետալի ազդանշան։ Հետագայում նրանք իմանում են, որ օգհնության չհասնելու դեպքում, բոլր մուտանտների կյանքը ոչ միայն Տոհոկուում, այլև ողջ Ճապոնիայում վտանգի տակ է. նրանց որսում են ահաբեկիչ գիտնականները, ովքեր վաճառում են մուտանտի օրգաններ, և այս ամենի հետևում կանգնած է իքս մարդկանց վաղ թշնամին։

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Տոսիյուկի Մորիկավա՝ Սքոթ Սամմերս / Ցիկլոպ
  • Ռիկիա Կոյամա՝ Լոգան / Կուղխ
  • Կացունոսուկե Խորի՝ Չարլզ Քսավյե / Պրոֆեսոր Իքս
  • Այա Հիսակավա՝ Օրորո Մոնրո / Փոթորիկ
  • Կաորի Յամագատա՝ Էմմա Ֆրոստ
  • Յոսիկո Սակակիբարա՝ Յույ Սասակի
  • Յուրիկա Հինո՝ Ջին Գրեյ / Ֆենիքս
  • Յուկարի Տամուրա՝ Հիսակո Իտիկի / Բրոնյս
  • Հիդեյուկի Տանակա՝ Հենք Մակկոյ / Գազան
  • Հարուհիկո Դզյո՝ Ջեյսոն Ուայնգրադ / Властитель дум

Բլեյդ (ճապ.՝ ブレイド բուրեյդո), չորրորդ և եզրափակիչ սերիալը։ Բաղկացած է 12 եթերաշրջաններից, սցենարը գրել է Կենտո Ֆուկասակին, մահացած Կինձի Ֆուկասակիի որդին։ Անիմեի ցուցադրությունը կայացել է 2011 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 16 ճապոնական Animax ալիքում։

Սյուժե

խմբագրել

Բլեյդը փնտրում է իր ոխերիմ թշնամի Դյակոն Ֆրոստին։ Նրա հետքը կորել է Յոկոհամայում, որտեղ վերջին շրջանում տարօրինակ ու դաժան սպանություններ են տեղի ունենում։ Բլեյդը հանդիպում է վամպիրների որսորդներին Մակոտոյին և նրա հորը։ Բլեյդի ընկեր Նոա վան Հելսինգի հետ գլխավոր հերոսները գնում են Դյակոնի հետքերով, ով իր հերթին նենգ ծրագիր է մշակում...

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Ակիո Օզուկա՝ Էրիկ Բրուքս / Բլեյդ
  • Մաայա Սակամատո՝ Մակոտո
  • Ցուտոմու Իսոբե՝ Դյակոն Ֆրոստ
  • Օսամու Սակա՝ Նոա Վան Հելսինգ
  • Ռիկիյա Կոյամա՝ Լոգան / Կուղխ (կամեո)
  • Մասատո Խագիվարա՝ Կիկյո Միկագե (կամեո)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Iron Man, Wolverine in Marvel, Madhouse's 1st TV Anime (Updated)». Anime News Network. 2008 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Marvel, Madhouse's Iron Man Anime Image Posted Online». Anime News Network. 2008 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Marvel to behold». C21 Media. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Marvel Anime to Run on G4 in the United States». Anime News Network. 2010 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  5. «SDCC: G4 Announces New Marvel Anime Series». Superhero Hype!. 2010 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Iron Man Anime Trailer». Youtube.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  7. «Wolverine Anime Trailer». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «X-Men Anime Trailer». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Blade Anime Japanese Teaser». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Gustines, George (2008 թ․ օգոստոսի 24). «Superheroes to Be Recast for Japan». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Iron Man Anime, T.P. Sakura, K-On!! Promos Streamed». Anime News Network. 2010 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. 12,0 12,1 «Anime Iron Man and Wolverine Premiere July 29». SuperheroHype.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  13. «News: X-Men Anime, Nichijou Promo Videos Streamed». Anime News Network. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Հղումներ

խմբագրել