Տետրալոգիա

չորս մասից կազմված ստեղծագործություն

Տետրալոգիա ( հին հունարեն՝ τέσσᾰρες «չորս» + λόγος «ուսուցում»), տետրապտիխ (от τετραπτυχος «քառակառուցվածք»), գրական, երաժշտական կամ կինեմատոգրաֆիական ստեղծագործություն, որը բաղկացած է չորս մասից, որոնք միավորված են սյուժեով և հեղինակային մտահաղացմամբ[1]։ Սովորաբար, այս մասերը տպագրվում կամ թողարկվում են առանձին[2]։

Տետրալոգիա
Տեսակnarrative form?
ՆախորդԵռապատում
Հաջորդpentalogy?

Այս ամբողջական քառամաս ստեղծագործությունը կարող է բնութագրվել կերպարների միասնությամբ, սյուժետային և կոմպոզիցիոն կառուցվածքով, բոլոր մասերի գործողության վայրով և ժամանակով։ Յուրաքանչյուր առանձին հատված ընկալվում է որպես ինքնուրույն ավարտուն արվեստի ստեղծագործություն և որպես մեծ ստեղծագործության մաս։

Երբեմն օգտագործվում է այս տերմինի քվադրոլոգիա (լատին․՝ quadri «չորս») հոմանիշ տարբերակը, որը առաջին անգամ արձանագրվել է 1865 թվականին[3]։ Հաճախ օգտագործվում է ֆիլմերի շարքում, ինչպիսին է «Օտարը»[4]։

Հին հունական տետրալոգիա խմբագրել

Հունական ծագում ունեցող տերմինը սկիզբ է առնում անտիկ թատրոնից, որտեղ մրցել են բանաստեղծները, յուրաքանչյուրը հանդես է եկել կամ եռերգությամբ՝ երեք ողբերգություններով՝ կապված սյուժեներով, կամ տետրալոգիայով՝ երեք ողբերգություններով ու սատիրների դրամայով[5][6]՝ ողբերգությունների սյուժեի զվարճալի լրացմամբ։ Էսքիլեսից հետո սատրիների դրամայի անկախությունը տետրալոգիայից սովորական է դարձել[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Большая школьная энциклопедия. Гуманитарные науки / П. Кошель. — Москва: ОЛМА Медиа Групп, 2002. — С. 222. — ISBN 5224032156
  2. Литература и язык. Современная иллюстрированная энциклопедия / Горкин А.П. — Москва: Росмэн, 2006.
  3. Simpson, J.A., and Weiner, E.S.C. (eds.) The Oxford English Dictionary. 2nd ed. 1989. Oxford. Clarendon Press. «quadri-»
  4. Urban Dictionary: quadrilogy
  5. С.С. Мокульский, П. А. Марков Театральная энциклопедия. — Советская энциклопедия, 1967. — Т. 5. — С. 195.
  6. В. Г. Борухович Вечное искусство Эллады. — Алетейя, 2002. — С. 458. — ISBN 5-89329-499-8
  7. Федь Н.М. Искусство комедии или мир сквозь смех. — Наука, 1978. — С. 19. — 217 с.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Под редакцией проф. Горкина А.П. тетралогия // Литература и язык. Современная иллюстрированная энциклопедия. — М.: Росмэн. — 2006.