MacCoffee, սուրճի ապրանքանիշ, որն արտադրվում է սինգապուրյան «Food Empire Holdings Ltd» ընկերության կողմից։

MacCoffee
Изображение логотипа
Տնտեսության ճյուղսուրճ
Օգտագոտծման սկիզբ1982
ՇուկաներԱմբողջ աշխարհը
ՍեփականատերFood Empire Holdings Ltd.
ԵրկիրFlag of Singapore.svg Սինգապուր
ՀիմնադիրԹան Վանգ Չոուն
Կայքmaccoffee.ru

ՊատմությունԽմբագրել

MacCoffee բրենդն արտադրվում է «Future Enterprises Pte» ընկերության կողմից (2000 թվականին ներառվել է «Food Empire» հոլդինգի կազմում)։ Այն հիմնադրել է Թան Վանգ Չոուն Սինգապուրում 1982 թվականին` որպես IT ընկերություն[1]։ MacCoffee սուրճի բրենդի ստեղծման գաղափարը ծնվել է ձեռնարկատիրոջ` 1980-ական թվականների վերջին Ղազախստան կատարած այցի ժամանակ։ Թան Վանգ Չոուն անհատական համակարգիչներ ու մասեր էր մատակարարում Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային և այդ ճամփորդություններից մեկի ժամանակ իր հետ բերել էր մի քանի սաշետ (փաթեթ) արագ պատրաստվող սուրճ երեքը մեկում։ Պարոն Թանի խոսքերով՝ նա իր ղազախ բաշխիչներին (դիստրիբյուտոր) խնդրել է փորձել սուրճը, որից հետո նրանք միանգամից կատարել են առաջին պատվերը՝ 22 բեռնարկղ (TEU)[2]:

1994 թվականին բրենդը դուրս է եկել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկա՝ սուրճ-միքս ապրանքով։ 1995 թվականին ընկերության ներկայացուցչություններ են բացվել Մոսկվայում և Ղազախստանում։ 2006 թվականին Յախրոմա (Մոսկվայի մարզ) քաղաքում բացվել է MacCoffee սուրճի արտադրման գործարան, որը թույլ է տալիս ամսական արտադրել լուծվող սուրճի մինչև 100 միլիոն սաշետ։ 2010 թվականին Ղազախստանում հիմնադրվել է «WellDis» դիստիբյուտորական ընկերությունը[2][3][4]։

2007 թվականին ընկերությունը ռեբրենդինգ է արել, որի արդյունքում փաթեթավորման նոր դիզայնը ունեցավ բրենդի բոլոր ապրանքների համար միևնույն, ընդհանուր հայեցակարգ, իսկ պատկերանիշում ներառվեց «cC» տառերի յուրահատուկ համադրությունը՝ մի բաժակ գոլորշիացող սուրճի տեսքով։ Բացի դրանից, փաթեթավորման վրայից անհետացան արծվի ու ամերիկյան դրոշի պատկերները[5]։

ԳործունեությունԽմբագրել

MacCoffee բրենդը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում, ունի 24 ներկայացուցչություն և 9 գործարան[2]։ 2016 թվականին MacCoffee-ն ճանաչվել է լուծվող սուրճի առաջատար բրենդ Food Empire-ի հիմնական շուկաներում (Ռուսաստան, Ուկրաինա и Ղազախստան)։ Ընկերությունը զբաղեցնում է շուկայի 50 %-ը լուծվող սուրճի շրջանում։ TNS Central Asia հետազոտական ընկերության տվյալներով՝ 2008 թվականին MacCoffee-ն ներառվել է Ղազախստանում լուծվող սուրճի առավել հայտնի ապրանքանիշերի հնգյակում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տվյալ ապրանքանիշի սուրճը հայտնի է բնակչության 75 %-ին, իսկ ավելի քան 55 %-ն այն օգտագործում է[6]։

Վիետնամում MacCoffee բրենդը զբաղեցնում է լուծվող սուրճի ամբողջ շուկայի 7,7 %-ը[7]։ Աֆրիկայի տարածքում MacCoffee-ն վաճառվում է մի շարք երկրներում՝ Նիգերիա, Քենիա, Կամերուն և այլն։ Սկզբնապես այստեղ առաջարկվում էր միայն երեքը մեկում սուրճը, բայց հիմա շուկայում առկա է նաև լուծվող սուրճ «MacCoffee Classic» 1,6 և 2 գրամ սաշետների տեսքով, ինչպես նաև 50, 100 և 200 գրամ բանկաներով։ 2014 թվականի առաջին տարեկեսում, այսպես կոչված «այլ շուկաներում», ընկերության եկամուտը, ներառյալ նաև Հարավարևելյան Ասիան և Մերձավոր Արևելքը, աճել է՝ 32,5 %-ից դառնալով 15,1 միլիոն ԱՄՆ դոլար[8]։

2016 թվականի վերջին Food Empire-ի մաքուր շահույթը եղել է 13,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության եկամուտը կազմել է 242,2 մլն ԱՄՆ դոլար[2]։

MacCoffee բրենդն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Singapore Brand Award, Ռուսաստանում № 1 ապրանքանիշ, Տարվա ընտրություն (Ուկրաինա), Տարվա բրենդ/EFFIE և այլն, իսկ հենց Food Empire ընկերությունը ճանաչվել է Սինգապուրի հինգ մանր և միջին ընկերություններից ամենահաջողակը «Վաճառքներ/շրջանառություն»[9] կատեգորիայում։ 2012 թվականին «Վերջնական գնումներ» (ռուս.՝ Контрольная закупка) հաղորդման մեջ MacCoffee-ն առաջատար է եղել կույր համտեսման արդյունքներով[10]։

Տարբեր տարիներին MacCoffee-ն հանդիսացել է ՈՒԵՖԱ գավաթի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, գեղասահքի Եվրոպայի առաջնությունների, հոկեյի աշխահի գավաթի պաշտոնական հովանավորը[11]։

Ապրանքանիշի պաշտպանությունԽմբագրել

2002 թվականին Լատվիայում McDonald’s-ը փորձում էր վիճարկել «Food Empire» հոլդինգին պատկանող «Future Enterprises Singapore» (FES) ընկերության կողմից MacCoffee բրենդի օգտագործման իրավունքները։ Բայց Լատվիայի արտոնագրային գերատեսչությունն ու առաջին ատյանի դատարանը ամերիկյան ընկերության պահանջներն անհիմն ճանաչեցին։ Ավելի ուշ McDonald’s-ը պարադյուն փորձեր կատարեց չեղարկել ընկերության այլ ապրանքանիշների գրանցումը Սինգապուրում և Ուկրաինայում[12]։

2003 թվականի ամռանը «FES»-ը շահեց Կրասնոյարսկի «Ունիպակ-Սերվիս» (ռուս.՝ Унипак-Сервис) ընկերության դեմ ուղղված դատը։ Վերջինս թողարկում էր «ՄակսԿոֆե» («ռուս.՝ МаксКофе») համանման արտադրանք։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը ճանաչեց, որ «МаксКофе» բրենդը MacCoffee-ի կրկնօրինակն է և արգելեց ընկերությանը վաճառել այդ արտադրանքը։ «Future Enterprises Singapore»-ի տվյալներով՝ դա Ռուսաստանում առաջին հաղթած դատական գործն էր՝ ուղղված նմանակումներից բրենդի իրավունքների պաշտպանությանը[13]։

Նույն թվականին «Future Enterprises Singapore» ընկերությունը Ռոսպատենտին դիմում է ուղղել, որով առարկում էր McDonald’s ընկերությունում «МакКафе» ապրանքանիշի գրանցումը՝ պատճառաբանելով, որ սինգապուրյան բրենդը Ռուսաստանում գրանցված է 1998 թվականից[14]։ 2004 թվականին Ռոսպատենտը մերժեց McDonald’s ընկերությանը՝ գրանցել ապրանքային նշանի անունը ««Мак Кафе»» սրճարանների ցանցի համար, բայց McDonald’s-ը վիճարկեց այդ որոշումը դատարանում և 2006 թվականին հաղթանակ տարավ[15]։

2016 թվականին McDonald’s-ը փորձեց լիկվիդացնել MacCoffee ապրանքանիշը Լիտվայի շուկայից՝ McCafe-ի հետ անվանական նմանության պատճառով։ Գործն ավարտվեց սինգապուրյան ընկերության օգտին, և MacCoffee-ի գրանցումը Լիտվայում չչեղարկվեց[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Company Overview of Future Enterprises Pte, Ltd.»։ Bloomberg։ Վերցված է 2017-10-19 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Staying grounded in coffee and Food Empire»։ The Straits Times։ 10.07.2017։ Վերցված է 2017-10-19 
  3. Альберт Хабибрахимов (18.03.2017)։ «Как предприниматель из Казахстана запустил образовательный стартап и привлек $10 млн инвестиций за десять минут»։ vc.ru։ Վերցված է 2017-10-19 
  4. Jessica Tan (19.09.2008)։ «His Own Food Empire»։ Forbes։ Վերցված է 2017-10-19 
  5. «MacCoffee на портале Superbrands»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-26-ին։ Վերցված է 2020-04-11 
  6. «Рынок потребления растворимого кофе в Казахстане»։ Sostav։ 03.12.2008։ Վերցված է 2017-10-19 
  7. Leong Chan Teik (10.05.2016)։ «MacCoffee Cà phê Phố: Đạt gần 8% thị phần cà phê hòa tan Việt Nam»։ Pháp luật։ Վերցված է 2017-10-19 
  8. Leong Chan Teik (02.09.2014)։ «Selling MacCoffee in Faraway Cameroon»։ NextInsight։ Վերցված է 2017-10-19 
  9. Награды MacCoffee
  10. «Растворимый сублимированный кофе. Контрольная закупка.»։ Первый канал։ 31.07.2012։ Վերցված է 2017-10-19 
  11. История брендинга MacCoffee
  12. «Дело принципа»։ Коммерсантъ։ 19.04.2004։ Վերցված է 2017-10-19 
  13. Владимир Ляпоров (февраль 2004)։ «Ну, ты паразит!»։ Бизнес-журнал։ Վերցված է 2017-10-19 
  14. «Сингапурская компания намерена отобрать у McDonald's товарный знак»։ Lenta.ru։ 07.07.2003։ Վերցված է 2017-10-19 
  15. «McDonald‘s отстоял право на марку своих кофеен „Мак Кафе“ в России»։ 13.04.2006։ Վերցված է 2017-10-19 
  16. «Компания McDonald's не смогла защитить свою марку в Литве»։ Sputnik։ 07.07.2016։ Վերցված է 2017-10-19